![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Ваган Терян |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար... Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ... Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ... 1908 |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,— Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր... Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին... Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն, Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան. Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար *** Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում: Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում... Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ // ԿՅԱՆՔԸ ԼՌՈՒՄ Է
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Անձրև է ոսկե մաղում իմ սրտում: Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք: Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարուն այնպե՛ս պայծառ է կրկին. - Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզւմ եմ անուշ փայփայել մեկին: Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպե՛ս նազով են պակվում. -Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. -Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... * * * Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս եւ տխուր, եւ անուշ. Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքու՛ր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր - Քո պատկերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր: Եւ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ - Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի եւ դառը մահու դեմ... |