![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Ваган Терян |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
ՀՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ // ԿՅԱՆՔԸ ԼՌՈՒՄ Է
Կյանքը լռում է, աղմուկը մեռնում. Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում Անցյալն ու ներկան իրար է խառնում, Անձրև է ոսկե մաղում իմ սրտում: Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար — Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք, Կա խորհրդավոր, դյութող մի խավար, Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք: Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում, Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ, Մի անանց վայելք, անխաբ հիացում — Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ... |
|
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարուն այնպե՛ս պայծառ է կրկին. - Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզւմ եմ անուշ փայփայել մեկին: Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպե՛ս նազով են պակվում. -Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. -Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք... * * * Իմ խաղաղ երեկոն է հիմա Մեղմալույս եւ տխուր, եւ անուշ. Քեզ երբեք սիրտս չի մոռանա, Իմ մաքու՛ր, առաջին իմ անուրջ... Տարիներ, տարիներ կըսահեն, Կըմեռնեն երազները բոլոր - Քո պատկերը անեղծ կըպահեմ Օրերում անհաստատ ու մոլոր: Եւ տանջանք, եւ բեկում, եւ թախիծ - Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ. Անունըդ թող փարոս լինի ինձ Սուտ կյանքի եւ դառը մահու դեմ... |