![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Արշակ Չոպանյան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Արշակ Չոպանյան
Արշակ Չոպանյան
(1872- 1954) Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում, մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում: Գրող, քննադատ, բանասեր, լրագրող, հասարակական գործիչ: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է "Արևելք", "Մասիս", "Հայրենիք" պարբերականներին: 1895-ին սկսել է "Ծաղիկ" հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: 1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի "Անահիտ" հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ: Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը: Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է "Նահապետ Քուչակի դիւանը" 1902-ին, "Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովանթանեան նկարիչը" 1910-ին, "Հայ էջեր" 1912-ին, "Հայրեններու բուրաստանը" 1940-ին և այլ ուսուսմնասիրություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուր.) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը: Հոդվածներ է նվիրել նաև արվմտաևրոպական և ռուս գրողներին: Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են "Վարդենիք Հայաստանի" (հ. 1-3, 1918-29) ժողովածուում: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ԱԴԱՄԻ ՎԻՇՏԸ
Լեռներու ստորոտ, մարմանդին վրա, Շուքին տակ ծառի մը բազկատարած, Վճիտ առվակի մը մոտ արծաթյա, Եվա մեղմորեն էր ընկողմանած: Բոցակեզ արևն հորիզոնեն վեր Կելլեր հաղթական. զեփյուռն անուշակ Կպարզեր օդին մեջ փափուկ թևեր, Վարդը կխնկեր, ու կերգեր սոխակ: Բայց ո'չ արևին, ո'չ ծաղիկներուն Կնայեր Եվա. ուժով կսեղմեր Իր թևերուն մեջ մանկիկ մը սիրուն, Խնձոր այտերով, խաժակն, ոսկեհեր: Կշարժեր անդուլ մանկիկն անհանդարտ, Խաղալով մանրիկ մատերովն իր մոր Գանգուրներուն հետ. և ան, գոհ, զվարթ Կհամբուրեր զայն, ժպելով անոր: Ծառի մ' ետևեն Ադամ կ'դիտեր Այդ պատկերն աղու և շնորհալի, ՈՒ լուռ, տրտմությամբ լեցված, կխորհեր՝ Աչքն իր մանկիկին հառած ծաղկատի: Հանկարծ արցունքով աչքերը լեցան, Հառաչ մը կուրծքեն թռավ թաղծալիր, Ճակտին զարկավ ձեռն ու շեշտով մը դառն՝ "Տե'ր, - ըսավ, - ինչո՞ւ մայր մ'ինձ չտվիր": |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Կուզեի որ սիրտս ըլլար
Աղվոր ծաղիկ անթառամ, Զեղուն հյութով երկնահամ. Եվ դուն, մեղո՛ւ օդապար, Բաժակիս մեջ հեշտալիր, Կյանքս հավիտյան ծըծեիր: Հալե՛ր, հալե՛ր իմ հոգին Եվ ըլլար ծով կապուտակ, Ջուրերով քաղցր ու հստակ. Եվ դուն, կարապ տափագին, Թևերովդ լուսածի՛ր Ծոցս հավիտյան պատռեիր: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ԿՆԱԽԱՆՁԻՄ ԵՐՋԱՆԻԿ
Կնախանձիմ երջանիկ Զգեստներուդ, որ մոտեն Իրենց ծալքին մեջ փափկիկ Քու մարմինդ կգրկեն: Կնախանձիմ քու ոտքիդ Մանրիկ քնքուշ մուճակին Ու մանյակիդ մարգրիտ, Որ կը պարուրե վիզդ անգին. Կնախանձիմ սյուքերուն, Որ մազերդ կշոյեն, Անբիծ աստղին իսկ սիրուն, Որ կժպտի քեզ վերեն: Կատեմ երկինքն, ուր աչքերդ Հափշտակված կթաղվին, Ու մատյանը հրաշակերտ Ու կը սուզվիս հոգևին: Խոհերն որ քեզ կպատեն Ու երազներն անուշակ, Որ միտքդ ինջմե կանջատեն, Կատեմ հեռով մը վայրագ: Հավտա՛, Աստված իսկ կ’ատեմ, Խորհելով որ անոր, մերթ, Աղոթքիդ մեջ երկնաճեմ, Կուղղես քու սիրտդ ու աչքերդ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Ծառերուն մեջ ավոտն իր վարդ
Շողեն առատ կթափե. Երկինքն ի վար լույս մը զվարթ Կիյնա լույս մը սատափե. Ու քաղցրության մեջ առտըվան, Արկա՛յն ատեն, ցավագին, Անգութ վարդին մոտ կճվան Երգերն անհույս սոխակին: *** Աչքերուս մեջ շեշտակի Նայե՛ անքթիթ Այդ նայվածքովդ հրեշտակի Աստեղափթիթ: Ու հետ այդ հուր նայվածքին Հոգիդ մեջս անցնի Եվ թող վառե իմ հոգին Լույսով գարունի: Կուզեի այսպես մնամ Երկար` աչքս հառած Աչքիդ` մինչև որ դառնամ Դիակ մը սառած: *** Անձայն և աղվոր զերդ աստղ ու ծաղիկ, Բոլոր հրապույներդ կերգեն լռելյայն: Հոգիս կունկնդրե անոնց նվագը լայն, Մերթ բուռն ու տենդոտ, մերթ ջինջ, խաղաղիկ: Բուրումներու նուրբ երգը թափանցիկ Կդայլայլեն ճոխ մազերդ դեղձան. Ճակատդ երազուն` քնքուշ գթության Կ’երգե տաղն աղու և մելամաղձիկ: Երկնաշող աչքերդ հուշիկ կհծծեն Քաղցր անուրջներուն գեղոնն հրեղեն. Ծոծրակըդ շուշան` ծարավն հեշտանքին. Շրթունքդ` համբույրին տենչը վարդագույն. Ու լանջքդ` թաքուն` կմնչե լռին, Կարոտն անվախճան փայփայանքներուն: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Արևուն լո՛ւյսը կփռվի կպառկի,
Մեծատարած շղարշի մը պես ոսկի, Իր մրափեն նոր արթնցած ծովուն վրա, Որուն նուրբ մորթը սյուքի մ’տակ կսարսռա. Մանրիկ-մանրիկ ալյակներուն վրա բյուր Կցրվի լույսն ու կցանե կետեր հուր, Որ ջուրերուն հետ կերերան անդադար` Ցատքեցնելով փաղփեցնելով կայծեր վառ: Եվ այդ կայծերը ջուրին վրա և օդին մեջ Կելևէջեն շարժմամբ արագ ու անվերջ, Միլիոնավոր ճանճիկներու պես հրեղեն Որ լույս թռիչով մը կխլրտան, կպարեն: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
|