![]() |
|
|
|||||||
| Literature and Culture - Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
|
|
|
|
|
|
|
Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Իրավունք, օրենք, դատ
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը: Էմերսոն Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ: Լառոշֆուկո "Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Զեյմե Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ Յուրաքաչյուր մարդ պետք է որոշ չափով օրենքներ իմանա. եթե նա գիտի դրանք բավականաչափ, որպեսզի դրանց ճանկը չընկնի, նրանից լավ փաստաբան դուրս կգա: Հենրի Շոու Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը: Սավոնարոլա Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը: Սորեն Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո |
|
|
|
|
|
|
| 5 Users like this post | Амиго (10 Nov 07), Русалочка (04 Nov 07), just PUPSIK (04 Nov 07), Margaryan (04 Nov 07), Mukik (06 Nov 07) |
|
|
#2 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
Երազներ, ցանկություններ
Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: Հյուագո Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա Գաղտնիքը նման է հագուստի վրայի անցքի, որքան ցանկանում ես խնամքով թաքցնել այն, այնքան շատ է այն երևում: Բերգսոն Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր |
|
|
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
ՈՒժ, բռնություն, իշխանություն
Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: Ռեյնալ Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: Մենանդր Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վովենարգ Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին: Ֆրանկլին Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք ՈՒժը դյուրահավատ է իր բնույթով: Չկա թուլության առավել ստույգ հատկանիշ, քան բնազդական անվստահությունն ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Գրաֆ Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին: Վալերի Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես: Լեսինգ Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը: Սնոու |
|
|
|
|
|
|
|
|
#4 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
Մեծություն, հանճար, տաղանդ
Անիսկական ոչ մի բան մեծ լինել չի կարող: Լեսնինգ Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի: Քվինտիլիանոս Անել հեշտությամբ այն, ինչ ուրիշների համար դժվարին է, դա տաղանդ է. անել այն, ինչ տաղանդի համար անհնարին է, դա հանճար է: Ամիել Դժվար է ապրել, երբ ոչինչ չես արել, որ արժանանաս քո տեղին: Էմիլ Վերհարն Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին: Լառոշֆուկո Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Սուֆենբերգ Եթե դուք ուզում եք, որ ձեր ժամանակակիցները ձեզ մեծ ճանաչեն, ջանացեք նրանցից այնքան էլ մեծ չլինել: Բիրս Մեծությունն այն է, որ առանց նախանձելու գիտես, թե ինչպես են ուրիշները հասնում այն հաջողություններին, որոնց ձգտում ես ինքդ: Էբներ Էշենբախ Ոչինչ այնպիսի աչքի չի ընկնում ինչպես մեխ'ությունը, լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ: Էմերսոն Վեհ է ոչ թե այն հոգին, որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում: Շատոբրիան Հանճարը՝ ընդունակություն է տեսնելու անտեսանելին, շարժելու անշոշափելին, նկատելու այն, ինչ ձև չունի: Ժուբեր |
|
|
|
|
|
|
|
|
#5 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
Երջանկություն, ուրախություն
Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե Ցավը դաժանություն է, ուրախությունը քնքշություն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է: Վեյլ Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս Կյանքում մի անգամ բախտը բախում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած ե լինում հարևան գինետանը և չի լսում նրա բախյունը: Մարկ Տվեն Երջանիկ մարդիկ թերություն ունեն, որից նրանք երբեք չեն ձերբազատվում. նրանք դժբախտներին համարում են սեփական դժբախտության մեղավորները: Բոշեն Բախտի անիվին դյուրին է հետևել: Գյոթե Բախտը հոգնում է միևնույն մարդկանց մշտապես քաջալերելուց: Գրասիան Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր Երջանկությունը նման է արեգակի: Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր: Լյուդվիգ Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից: Լյութեր Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: Մաքիավելի Ագահությունն ու երջանկությունը երբեք իրար չեն հանդիպել. զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին ՈՒրախությունը մտերմացնում է, իսկ վիշտը՝ համախմբում: Բուժար ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում: Գյոթե Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա: Տուրգենև |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
| One user like this post | Русалочка (27 Nov 07) |
|
|
#6 (permalink) |
|
Top VIP VIP Ultra Club
|
Армине mersi
![]() |
|
__________________
И с другом и с врагом ты должен быть хорош! Кто по натуре добр, в том злобы не найдёшь. Обидишь друга -наживешь врага ты, Врага обнимшь - друга обретешь. О. Х. Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
|
|
|
| One user like this post | Армине (05 Dec 07) |
|
|
#7 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
|
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
| One user like this post | Амиго (05 Dec 07) |
|
|
#8 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 441
Thanks: 94
126 interesting posts signed as good 177 times
Rep Power: 2
|
Ответ: Афоризмы на армянском)
Մահ, մոռացում
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները: Ժան Ժակ Ռուսո Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են: Լոնգֆելո Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո ՈՒմ հազվադեպ են տեսնում, նրան արագ են մոռանում: Ջոն Հեյվուդ Նրանց մահը, ովքեր ստեղծում են անմահ գործեր, միշտ անժամանակ է: Սենեկա Կրասեր Ապրողներին հարկավոր է վերաբերվել բարյացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը: Վոլտեր Վճռական ուժերը՝ բախտն ու մահը, հազվադեպ են մարդուն մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը, եթե այն հայտնի է միայն մեզ: Լառոշֆուկո Մոռացումը երկրորդ մահ է, որից մեծ անհատները ավելի շատ են սարսափում, քան առաջինից: Բուֆլեր |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
| One user like this post |