![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#15 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
Ответ: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Իմաստություն, խելք
Բավական չէ խելոք լինել: Հարկավոր է լինել բավականին խելացի, որպեսզի թույլ չտալ իրեն դառնալ չափից ավելի խելոք: Մորուա Այնտեղ ուր պակասում է խելքը, պակասում է ամեն ինչ: Հալիֆաքս Յուրաքանչյուրը ջանում է խելոք լինել, իսկ նա, ով չի կարողանում այդպիսին լինել, գրեթե միշտ խորամանկ է: Սեմուել Ջոնսոն Ցինիկ դառնալու համար պետք է լինել խելոք. իսկ դրանից խույս տալու համար պետք է լինել իմաստուն: Հյորսթ Երբ խելոքը քեզ կշտամբում է, վատ է, բայց երբ գովում է հիմարը, դա ավելի վատ է: Իրիարտե ՈՒրիշի սահմանափակությունը կաշկանդում է միտքը, սեփականը՝ կաթվածահարում: Բյոռնե Շատ խելոքներն ու շատ հիմարները անվնաս են. վտանգավոր են կիսախելոքներն ու կիսահիմարները: Ֆրեդրո Տխմարի համար ուրիշ տխմարների հասարակաությունն անհամեմատ ավելի հաճելի է, քան բոլոր մեծ մտածողների հասարակությունը միասին վերցրած: Շոպենհաուեր Իմաստուն մարդը հասունանում է, բայց չի ծերանում: Հյուգո Նախքան զենքին դիմելը խելացի մարդը կփորձի մնացած բոլոր միջոցները: Տերենտիոս Մարդում չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է ոչ մեծ գլխում: Աբշաց Մեծ խելքի դժբախտություններից մեկն էլ այն է, որ նա անխուսափելիորեն հասկանում է ամեն ինչ և' արատները, և' առաքինությունները: Բալզակ Մարդկային խելքը նման է անհարթ մակերեսով հայելու, որը միախառնելով իր հատկություններն իրերի հատկություններին, արտացոլում է վերջիններիս խեղաթյուրված ու աղավաղված տեսքով: Բեկոն Խելքը հացն է, որը կշտացնում է. կատակը համեմունքն է, որը ախորժակ է գրգռում: Բյոռնե Խելացի մարդն անմիջապես է անում այն, ինչ հիմարն անում է ուշացումով: Գրասիան Հաճախ խելքով ուժեղ է նա, ում բնությունը մերժել է մարմնական ուժը: Դիոնիսոս Կատո Սահմանափակ խելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանափակ հիմարություն: Մետեռնիխ Կատակերգությունների մեջ ամենախելոք դերը ծաղրածուինն է, քանզի նա, ով ուզում է, որ իրեն ծաղրածուի տեղ դնեն, չպետք է հիմար լինի: Սերվանտես Սրամտությունը տաղանդի պես բան է. ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ: Սոմերի Իմաստությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ գիտություն րեջանկությանմասին: Դիդրո Ինաստուն է նա, ով գիտի ոչ շատ, այլ անհրաժեշտը: Էսքիլես Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են նրա վրա. նա նրանցից շատ է շահագրգռված իր թուլությունների բացահայտումով: Էմերսոն Գիտուն մարդը անոթ է, իմաստությունը՝ աղբյուր: Օլջեր |
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
![]() |
![]() |
|