![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#16 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Կյանք, հիշողություն
Որքան ավելի անբովանդակալից է կյանքը, այնքան այն ավելի ծանր է: Ալեն Ոչ թե մահը, այլ կյանքն է խիզախության փորձարկում: Ալֆիերի Յուրաքանչյուր կյանք ստեղծում է սեփական բախտը: Ամիել Մեծ մարդկանց կյանքը սկսվում է նրանց մահվան պահից: Արեա Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից, նրանում բարին ու չարը ապրում են հարևանությամբ: Բալզակ Ժլատի կյանքը պահանջում է ուժերի մշտական լարում: Բալզակ Հետաքրքրություն ներկայացնում է ոչ թե այն, ինչ կյանքը պարգևում է, այլ այն, ինչ պահանջում են նրանից: Բենդա Ամենադժվարը հասարակ ձևով ապրելն է: Բերսանկուր Մադու իսկական կյանքը սկսվում է հիսուն տարեկանում: Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել: Բոք Կյանքը մաքուր բոց է, մենք ապրում ենք կրելով մեր մեջ անտեսանելի արև: Բրաուն Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում: Գյոթե Կյանքը բնության գեղեցկագույն գյուտն է, իսկ մահը նրա ծուղակը... Գյոթե Կյանքն առանց աղմուկի մեծագույն մխիթարություն է նրա համար, ով ապրում է առանց փառքի: Դոլան Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում: Էմերսոն Կյանքը այնքան էլ կարճ չէ, որ մարդկանց ժամանակը չբավականացնի քաղաքավարի լինելու համար: Էմերսոն Չի կարելի ապրել հաճելի չապրելով խելացի, բարոյական ու արդարամիտ: Էպիկուր Գիրքը, որտեղ բոլոր բառերը գրվում են գլխատառերով, դժվար է ընթերցել, այդպես է և կյանքում, որի մեջ բոլոր օրերը կիրակի են: Ժան Պոլ Ամեն մի կյանք պետք է մի քիչ անձրևոտ եղանակ ունենա: Լոնգֆելո Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է, ապա թվում է երկար: Պուբլիլիոս Սիրիո Երկու անգամ չեն ապրում, բայց կան շատերը, որոնք նույնիսկ մի անգամ ապրել չեն կարողանում:Ռյուքերտ Կյանքը ո'չ ներկայացում է ո'չ էլ տոն. կյանքը դժվար զբաղմունք է: Սատայանա Չնայած մարդկային կյանքը գին չունի, մենք միշտ վարվում ենք այնպես, կարծես թե գոյություն ունի մի ինչ-որ ավելի արժեքավոր բան: Սենտ Էքզյուպերի Կյանքը սոսկ մի փոքր է տարիքով մեծ մահից: Վալերի Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու: Օբեր Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ: Ֆրանկլին Հիշել ապրած կյանքը, դա հավանաբար գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից: Ֆրանկլին Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները: Գարսիա Լորկա Բազմիմացությունը հիշողություն է, իսկ հիշողությունը՝ երևակայություն: Ժակոբ Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը: Մոնտեն Գլուխն առանց հիշողության միևնույն է, թե ամրոցն առանց կայազորի: Նապոլեոն I Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու: Էրիո Կյանքն այն օրերը չեն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են: Պավլենկո Մարդու կատարելագործման մեջ է կյանքի իմաստը: Գորկի Կյանքն առաջ է շարժվում. ով նրա ետևից չի հասնում՝ մնում է միայնակ: Գորկի |
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
![]() |
![]() |
|