![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Ինքնասիրություն, եսասիրություն
Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը նրանից դուրս: Հոլենդ Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է: Պասկալ Շատերը նման են ձվի. նրանք չափից ավելի լիքն են իրենցով, որպեսզի էլի ինչ-որ բան իրենց մեջ տեղավորեն: Հենրի Շոու Ինքնագոհությունը չի բացառում տաղանդը, սակայն վարկաբեկում է այն: Բոնալդ Ոչ մի գովեստ չի կարող գոհացնել ինքնասիրությունը: Դա դժբախտ սեր է: Ալեն Եսասիրությունը թույն է ընկերության համար: Բալզակ Եսամոլը տունն անգամ կվառի իր մի ծվածեղի համար: Բեկոն Եսասիրությունը գարշելի արատ է, որի համար ոչ ոք դիմացինին չի ներում, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք դրանից զերծ չէ: Բիչեր Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան կարծում է: Գյոթե Որքան շատ ես քեզ սիրում, այնքան ավելի ես թշնամանում ինքդ քեզ հետ: Էբներ Էշենբախ Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է: Լերու Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ՝ առաքինության, կախված մարդու ճաշակից ու կրքերից: Հելվեցիուս Եսասիրությունն անհատակ անոթ է, կարող եք նրա մեջ լցնել բոլոր մեծ լճերը, միևնույն է, այն չի լցվի: Հոլմզ Ինքնասիրությունը կարելի է խոցել, սպանել նրան անկարելի է: Մոնտեռլան Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի: Ցիցերոն Ինքնասիրությունը տարօրինակ գազան է. նա կարող է քնել ամենադաժան հարվածների ներքո և հանկարծ արթնանալ մահացու վիրավորված, ամենադատարկ քերծվածքից: Մորավիա Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Մոպասան Մեր ինքնասիրությունը այնքան հմուտ է, որ ոչ մի քծնող նրան չի կարող գերազանցել: Լառոշֆուկո Առանց ինքնասիրության մարդը ոչնչություն է: Ինքնասիրությունը արքիմեդյան լծակ է, որով կարելի է երկրագունդը շարժել: Տուրգենև Չափազանց մեծ ինքնասիրությունն ու ինքնահավանությունը սեփական արժանպատվության զգացման հատկանիշ չէ: Դրայզեր |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Նախախնամություն, ճակատագիր, բախտ
Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմն է: Բիչեր Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունք է: Բիրս Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Բրեխտ ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են: Բրայան Թեև մարդկանցից քչերն են Կեսարներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրը կյանքում մի անգամ կանգնում է իր Ռուբիկոնի առաջ: Բենցել Շտեռնաու Դժբախտ դեպք կարող է պատահել նույնիսկ ամենակարգին ընտանիքում: Դիքենս ճակատագիրը միշտ խելացիների կողմն է: Եվրիպիդես Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել: Լարոշֆուկո ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս: Լառոշֆուկո Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված: Լառոշֆուկո Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները: Լառոշֆուկո Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է: Լառոշֆուկո Ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ: Ջոն Հեյվուդ Առավել կարևորը մարդու ճակատագիրը չէ, այլ այն, թե ինչպես է ինքն ընկալում այն: Վիլհելմ Հումբոլդտ "Պատահականություն" բառը անիմաստ է. մարդիկ այն հնարել են,որպեսզի արտահայտեն որոշակի երևույթների իրենց չիմացությունը: Մանձոնի Թող ինձ հետ պատահի ոչ թե այն, ինչ ես ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ օգտակար է: Սենանդրոս Չէ որ պատահականություններ չկան: Ինչ հաճախ թվում է սոսկ կույր պատահականություն, այն խորունկ աղբյուրի ծնունդ է: Շիլլեր Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է: Շիլլեր Ամեն մի հարբած նավավար ապավինում է նախախնամությանը: Սակայն նախախնամությունը հաճախ հարբած նավավարի նավերն ուղղում է դեպի ժայռերը: Բեռնարդ Շոու Մարդու բախտն հաճախ նրա բնավորության մեջ է: Կոռնելիուս Նեպոս Իմաստունն ինքն է արարում իր բախտը: Պլավտոս Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն շատ դյուրին է այն ձեռքից բաց թողնելը: Պուբլիլիոս Սիրոս Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները: Ռեժիմանսե Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է: Ռոլան Համերաշխին բախտը տանում է, անբարիշտին՝ ուժով քարշ է տալիս: Սենեկա Կրտսեր |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
|
|
#3 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Սեր
Երբեք պետք չէ դատապարտել նրանց, ում սիրում ես: Իսկական մտերմությունը կույր է: Բալզակ Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: Աբելար Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել: Լառոշֆուկո Եթե սերը կարողանար դառնալ մեր աստվածը, իսկ աշխարհը նրան բեմ ծառայեր, արժեր հավետ ապրել: Բինի Զայրույթի ընդունակ մարդը, ընդունակ է նաև սիրելու: Հյուգո Այն ամենը, ինչ չի գունավորված սիրով, մնում է դժգույն: Հաուպտման Տիրանալը նրան, ինչ սիրում ես, ավելի մեծ ուրախություն է, քան ինքը սերը: Պրուստ ՈՒմ սիրում ես, նրա նկատմամբ պետք չէ միշտ իրավացի լինել: Իտյե Մարդ չի կարող կյանքում սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: Բալզակ Եթե չափազանց չես սիրում, նշանակում է սիրում ես ոչ բավականաչափ: Դյու Պեշյե Մահից վատ է օտար աչքերով սեր ընտրելը: Շեքսպիր շարունակելի... |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
![]() |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|