![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Афоризмы на армянском. Aphorisms in Armenian. Աֆորիզմներ` հայերեն |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#18 (permalink) |
|
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 20
![]() |
Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Նախախնամություն, ճակատագիր, բախտ
Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմն է: Բիչեր Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունք է: Բիրս Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Բրեխտ ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են: Բրայան Թեև մարդկանցից քչերն են Կեսարներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրը կյանքում մի անգամ կանգնում է իր Ռուբիկոնի առաջ: Բենցել Շտեռնաու Դժբախտ դեպք կարող է պատահել նույնիսկ ամենակարգին ընտանիքում: Դիքենս ճակատագիրը միշտ խելացիների կողմն է: Եվրիպիդես Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել: Լարոշֆուկո ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս: Լառոշֆուկո Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված: Լառոշֆուկո Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները: Լառոշֆուկո Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է: Լառոշֆուկո Ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ: Ջոն Հեյվուդ Առավել կարևորը մարդու ճակատագիրը չէ, այլ այն, թե ինչպես է ինքն ընկալում այն: Վիլհելմ Հումբոլդտ "Պատահականություն" բառը անիմաստ է. մարդիկ այն հնարել են,որպեսզի արտահայտեն որոշակի երևույթների իրենց չիմացությունը: Մանձոնի Թող ինձ հետ պատահի ոչ թե այն, ինչ ես ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ օգտակար է: Սենանդրոս Չէ որ պատահականություններ չկան: Ինչ հաճախ թվում է սոսկ կույր պատահականություն, այն խորունկ աղբյուրի ծնունդ է: Շիլլեր Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է: Շիլլեր Ամեն մի հարբած նավավար ապավինում է նախախնամությանը: Սակայն նախախնամությունը հաճախ հարբած նավավարի նավերն ուղղում է դեպի ժայռերը: Բեռնարդ Շոու Մարդու բախտն հաճախ նրա բնավորության մեջ է: Կոռնելիուս Նեպոս Իմաստունն ինքն է արարում իր բախտը: Պլավտոս Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն շատ դյուրին է այն ձեռքից բաց թողնելը: Պուբլիլիոս Սիրոս Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները: Ռեժիմանսե Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է: Ռոլան Համերաշխին բախտը տանում է, անբարիշտին՝ ուժով քարշ է տալիս: Սենեկա Կրտսեր |
|
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
|
|
|
|