![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Ôîðóì, ìóçäíåâíèêè, ÷àò, èãðû, ãàëëåðåÿ. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Àðìÿíñêèå ñêàçêè. Armenian tales. Հայ Ժողովրդական հեքիաթներ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#21 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
![]() |
21. ՊՍԱԿՎՈՂ ՏՂԵՆ
Մի ջահել տղա ա լինում։ Սա սիրելիս ա լինում մի սիրուն աղջկա, ամա թարսի պես էդ աղջկա մորը ոչ ով չի սիրում, չի հարգում, էդ մերը փիս անուն ա ունենում, մարդամիջում հայտնի ա լինում իր փիս վարքովը։ Էս ջահել պսակվող տղեն տարակուսում ա.— Բա, որ աղջիկը մոր ճամփովը գնա, էդ հո տնաքանդություն կլինի։ Շատ մտածելուց հետո ասում ա.— Մի հլա փորձեմ էդ աղջկան, տեսնեմ սա ի՞նչ խելքի, ի՞նչ վարքի ա։ Աղջիկը որ կուժը վեր ա ունում գնում ջուրը, էս տղեն նստում ա մի ձիու քուռակի, գալիս ա ախպրի կշտի ծառի տակին կանգնում, քուռակին ծեծում, չարչարում, որ քուռակը ծառը բարձրանա։ Աղջիկը էս որ տեսնում ա, շատ ա զարմանում։ — էդ ի՞նչ ես անում,— ասում ա,— ինչի՞ ես ծեծում ու տանջում էդ անմեղ քուռակին։ — Ուզում եմ,— ասում ա տղեն,— որ քուռակը էս ծառը բարձրանա։ — Էդ ձիու մերը,— հարցնում ա աղջիկը,— իր օրումը մի անգամ ծառ բարձրացած կա՞։ — Բա ո՞նց չէ,— ասում ա տղեն,— սրա մերը շատ անգամ ա ծառը բարձրացել։ — Դե, որ էդպես ա,–– ասում ա աղջիկը, — ծեծի, ջարդի էդ քուռակին, մերը որ բարձրացած կա՝ ինքն էլ անկարելի ա, որ չբարձրանա։ Սա մորիցը ավելի վեր, ճղներին կհասնի՝ ծիլը պտուղիցն ա լինում։ Պտուղը ծառիցը հեռու չի ընկնի։ Տղեն հասկանում ա, որ էս աղջիկը պսակից հետո իրա մորը պետք ա նմանի։ Թողնում ա էդ աղջկան, գնում ա մի ուրիշ էնպես աղջկա հետ ա պսակվում, որի հերն ու մերը անուն ու պատիվ ունեն մարդամիջում։ * * * Թե որ կտեսնես պսակվող տղեն ծեծում ա ձիուն, որ ծառը բարձրացնի, իմացիր, որ էդ խեղճ տղեն սիրում ա իր հարսնացուին, ամա նրանց նշանդրեքին չար լեզուներ են խառնվել։ Աղջիկն անարատ ա։ Ամա նրա մոր մասին մեկը մի բան ա ասել, մեկելը՝ հարևանների մեջ կպատահի մի ուրիշ բան։ Խեղճ տղեն մնացել ա երկու կրակի մեջտեղը։ Մեկ պսակվողն ա փոշման, մեկ՝ չպսակվողը։ |
__________________
Äàæå ïåðåä òåì êàê îòêðûòü øêàô, ñïåðâà ïîñòó÷è. ![]() |
|
![]() |
![]() |
|