![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Ованес Шираз. Hovhannes Shiraz. Հովհաննես Շիրազ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#25 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ
![]() Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի, Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի, Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով, Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով, Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով, Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի: Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան, Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան, Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, - Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի: Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին, Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին, Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, - Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի: Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ, Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, - Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես, Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի: ![]() Ես ծնվել եմ ձորերում` Եղեռնի սև օրերում: Մայրս կրծքին` օրորել` Իմ օրոցքն էլ է կորել: Աչքս բացի` սով տեսա, Աստված ասաց` "Զոհ է սա": Դեռ փայտե ձի չհեծած` Բախտի ձիուց ընկա ցած: Որբ մնացի ու անուս, Ես դեռ մանկուց ընկա դուրս: Վշտի վիհից, գահեր վես, Հրաշք է, որ հասա քեզ: Քիչ էր մնում` եղեռնի Թաթն իմ կոկորդն էլ բռնի: Բյուրերին է նա հորել` Ինչպե՞ս է, որ չեմ կորել: Չեմ պղտորվել, վշտից մեծ Սոխակս օձի չփոխվեց: Հոգիս` արցունք ու ոսկի` Խտացվածքն եմ իմ ազգի: Այժմ ազգին իմ անչար Պարտք են Աստված ու աշխարհ: Հատուցումը եղեռնի` Երբ էլ լինի` կհառնի: Իրար գրկեն պիտի ողջ Այս ազգերն էլ մահագոչ: Աշխարհ, դու ինձ մի նայիր, Իմ ողջ ազգին փայփայիր: Վախենում եմ, թե նրան Դու պարտք մնաս... հավիտյան: *** Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ, Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած, Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր, Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած: Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով, Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի, Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով, Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի: Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ, Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին, Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ, Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին: Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն, Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից, Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան, Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ... |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
|
|
|