![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Паруйр Севак. Paruyr Sevak. Պարույր Սևակ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#16 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Անծանոթուհուն
Ես մտածում եմ. ԿԱնցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջի~ն անգամ, եվ մի – երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած: Կտեսնեմ նրան Ու կասեմ §դու¦-ով. -Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք: Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ, Անվե~րջ – անդադա~ր ժպտացել: Ինչու±: Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ ինձ ասես` Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես` Առավե°լ ևս: Իսկ եթե շիկնես` Կշարունակեմ. -Երկու փոսիկիդ, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովո~վ: Ես նո°ր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագնդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ... Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ի~նչ էլ որ ասեսէ Ես գոհ կմնամ: Միայն... միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ` Անծանոթուհուդ, Դիմել եմ §դու¦-ով: Թե չնկատես` Ես այնժամ կասեմ. -Դե~ , անունդ ասա... |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
|
|
|