![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Паруйр Севак. Paruyr Sevak. Պարույր Սևակ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#18 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Նամակ
Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ... последнии строки в душу прям... |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
|
|
|