![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Паруйр Севак. Paruyr Sevak. Պարույր Սևակ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#19 (permalink) |
дождик... кап-кап-кап... VIP Ultra Club
Join Date: Jul 2007
Location: Легенда...
Age: 36
Posts: 3,780
Rep Power: 22
![]() |
Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ...
Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս, Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան Պտտեցնում եմ մատլս և... փոխարեն թելի Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը : Ոտներիս հետ հողն Է սիրաբանում, Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս Վառվող ծխամորճիս կրակի մեջ... Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում... Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝ Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար... Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ, Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ, Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով... Ու ես մտածում եմ, որ հիրավի Ժամացույցից պիտի շինել շաքար Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում Իբրև անքնություն փարատող դեղ Եվ հայելուց... պիտի կոշի~կ կարել, Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի... Իսկ սեփական անձի արտացոլման համար Ձեզ հայելի պե՞տք է Ինձ Հայելի պետք չէ Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան, Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ` Ծառաբնի՛ վրա, Քո ափի՛ մեջ, Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն... |
__________________
Люди не замечают, как Плачет ночами Та, что идет по жизни Смеясь... |
|
![]() |
![]() |
|
|
|