VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը |
LinkBack | Thread Tools | Display Modes |
11 May 07, 16:44 | #8 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Բերքահավաք
Խորապես համոզված լինելով այն բանում, որ Հայաստանի բնական պայմանները և խաղողի բարձր որակը հանդիսանում են Հայաստանում կոնյակագործության իդեալական նախադրյալներ, Մկրտիչ Մուսինյանցը, հետագայում մշտական արտադրություն կազմակերպելու համար դռևս 19 – րդ դարի 90 - ական թվականներից հետևողականորեն կուտակում էր կոնյակի սպիրտի մեծ պաշարներ: Շնորհիվ նրա գործունեության, առաջին համաշխարային պատերազմի նախօրեին Անդրկովկասում արտադրվող կոնյակի սպիրտի 35 % - ը բաժին էր ընկնում այս գործարանին: Այն իր արտադրական հզորություններով աշխարհում զբաղեցնում էր 6 – րդ տեղը` զիջելով միայն Ֆրանսիայի գործարաններին: |
|
11 May 07, 16:47 | #9 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Կոնյակի արտադրությունը
Թվում է թե Մկրտիչ Մուսինյանցը կանխազգում էր, որ երկրին սպասվում են ծանր ժամանակներ, և այս պարագայում կոնյակի սպիրտի պաշարները, որպես թանկարժեք ապրանք, կարող են ծառայել նյութական միջոցների սակավաթիվ աղբյուրներից մեկը: Փաստորեն նա չէր սխալվում և նրա կանխատեսումները իրականացան 20 – րդ դարի առաջին քառորդում: Այսօր, լեգենդ են թվում բոլոր պատմությունները, որոնք վերաբերում էին Մկրտիչ Մուսինյանցի քաջությանը, և այն փաստին թե ինչպես էր նա հետհեղափոխական ժամանակաշրջանում թալանչիներից ապահով տեղերում թաքցնում հնեցված կոնյակի սպիրտի ահռելի քանակները: Անհավանական է, բայց փաստ, որ այդ խառնակ տարիներին, տիրող քաոսի, կարիքի և սովի մեջ չի կորել սպիրտի և ոչ մի լիտր: Ներկայումս գործարանում եղած հարյուր տարուց ավելի հնեցում ունեցող սպիրտերի բավականաչափ քանակը, որոնց նույնիսկ չնչին ավելացումը ներկայիս արտադրանքին տալիս է յուրօրինակ համ և որակ, արդյունքն է Մ. Մուսինյանցի մեծագույն ավանդի: |
|
11 May 07, 16:50 | #11 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Նիկոլայ Լեոնիդի Շուստով
Հայկական կոնյակի հիմնադիր Ն.Թաիրյանից 1899 թվականին գնեց մոսկովյան «Н.Шустов с сыновьями» ընկերության ղեկավար, խոշոր արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Նա ընդլայնեց գործարանը, կառուցեց հավելյալ արտադրամասեր և հնեցման մառաններ: Շուստովի ժամանակ էր, որ համեստ, փոքրիկ գործարանը ստացավ իրական եվրոպական չափեր. կեղադրվեցին շարանտական տիպի 12 թորման սարքեր, այստեղ կար նույնիսկ սեփական էլեկտրակայան: 1913 թվականին այստեղ արտադրվել է 81,5 հազ. դույլ կոնյակ, իսկ ինքը Ն. Շուստովը արժանացավ Կայսերական Արքունիքի մատակարարի պատվաբեր կոչմանը: |
|
11 May 07, 16:53 | #12 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
«Շուստով և որդիներ» ընկերությունը
1893 – 1894 թվականներին Երևանում կառուցվուն են ևս երեք նոր գործարաններ, իսկ 1914 թվականին Հայաստանում դրանց քանակը հասնում է 15 – ի, որոնց շարքում ամենախոշորներն էին Թաիրյանից գնված կոնյակի, գինու, օղու և սպիրտի Ն. Շուստովի գործարանները: |
|
11 May 07, 16:55 | #13 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Շուստովի ժամանակաշրջանի գովազդը
Իրենց արտադրանքի առաջխաղացման համար, Շուստովները օգտվում էին ստուգված եղանակներից. հատուկ ուղարկված մարդիկ, որոնք ռեստորաններում պատվիրում էին խմիչքներ, և շատ բարկանում երբ այնտեղ չէր լինում շուստովյան կոնյակ: Ֆիրմային պղնձյա զանգակի պատկերը զարդարում էր շոգենավերը և դիրիժաբլները: Ռուսաստանի փողոցներում հայտնված տրամվայները իրեն վրա կրում էին կոնյակի գովազդը: Շուստովներ առաջինն էին, որ տեղադրեցին իրենց գովազդը ճանաչված թերթերի և ամսագրերի վերնագրերի տակ: Թերթերում տպվում էին բանաստեղծություններ, անեկդոտներ և հանելուկներ: Լավ վարձատրության դիմաց հայտնի թատերական գործիչները իրենց կերպարների խոսքում շոշափում էին հենց այս խմիչքների անունները: |
|
11 May 07, 16:57 | #14 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
ԱՐԱՐԱՏ տրեստ
Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիների գալուստի հետ միասին այն վերածնվեց «Գինու և կոնյակի Արարատ տրեստ» անվամբ: Քառասունականների վերջին ԱՐԱՐԱՏ տրեստին սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953 թվականին «տեղափոխվեցին» հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան (Երևանի կոնյակի գործարան), որը, լինելով գլխավոր գործարան Երևանի կենտրոնում զբաղեցնում էր ութ և կես հեկտար տարածություն: Հումքային պաշարների և կոնյակի արտադրության ծավալների մեծացման անհրաժեշտության հետ կապված, այդ ժամանակ գրեթե բոլոր հայկական գինու գործարանները պարտադրված էին սպիրտ թորել, սակայն նրանց չէր թույլատրվում կոնյակ շշալցնել: Կուպաժով և շշալցմամբ զբաղվում էին միայն Երևանի կոնյակի գործարանի մասնագետները: |
|
|
|
|