![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
История легенды Араратского коньяка/The Stores legend of Ararat Kognak/Արարատի կոնյակի լեգենդի պատմությունը |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
«Շուստով և որդիներ» ընկերությունը
![]() 1893 – 1894 թվականներին Երևանում կառուցվուն են ևս երեք նոր գործարաններ, իսկ 1914 թվականին Հայաստանում դրանց քանակը հասնում է 15 – ի, որոնց շարքում ամենախոշորներն էին Թաիրյանից գնված կոնյակի, գինու, օղու և սպիրտի Ն. Շուստովի գործարանները: |
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Շուստովի ժամանակաշրջանի գովազդը
![]() Իրենց արտադրանքի առաջխաղացման համար, Շուստովները օգտվում էին ստուգված եղանակներից. հատուկ ուղարկված մարդիկ, որոնք ռեստորաններում պատվիրում էին խմիչքներ, և շատ բարկանում երբ այնտեղ չէր լինում շուստովյան կոնյակ: Ֆիրմային պղնձյա զանգակի պատկերը զարդարում էր շոգենավերը և դիրիժաբլները: Ռուսաստանի փողոցներում հայտնված տրամվայները իրեն վրա կրում էին կոնյակի գովազդը: Շուստովներ առաջինն էին, որ տեղադրեցին իրենց գովազդը ճանաչված թերթերի և ամսագրերի վերնագրերի տակ: Թերթերում տպվում էին բանաստեղծություններ, անեկդոտներ և հանելուկներ: Լավ վարձատրության դիմաց հայտնի թատերական գործիչները իրենց կերպարների խոսքում շոշափում էին հենց այս խմիչքների անունները: |
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
ԱՐԱՐԱՏ տրեստ
![]() Հեղափոխությունից հետո Շուստովի ֆիրման անէացավ: Նրա երևանյան տնտեսությունը 1920 թվականի օգոստոսին ազգայնացվեց և բոլշևիների գալուստի հետ միասին այն վերածնվեց «Գինու և կոնյակի Արարատ տրեստ» անվամբ: Քառասունականների վերջին ԱՐԱՐԱՏ տրեստին սկսեց չբավարարել նախկին գործարանների և արտադրամասերի տարածքը և միավորված կոնյակի և թորման արտադրամսերը 1953 թվականին «տեղափոխվեցին» հատուկ կոնյակի արտադրության համար կառուցված նոր գործարան (Երևանի կոնյակի գործարան), որը, լինելով գլխավոր գործարան Երևանի կենտրոնում զբաղեցնում էր ութ և կես հեկտար տարածություն: Հումքային պաշարների և կոնյակի արտադրության ծավալների մեծացման անհրաժեշտության հետ կապված, այդ ժամանակ գրեթե բոլոր հայկական գինու գործարանները պարտադրված էին սպիրտ թորել, սակայն նրանց չէր թույլատրվում կոնյակ շշալցնել: Կուպաժով և շշալցմամբ զբաղվում էին միայն Երևանի կոնյակի գործարանի մասնագետները: |
![]() |
![]() |
![]() |
|
|
|