Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Community Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

Reply
 

Շարականներ

LinkBack Thread Tools Display Modes
Old 02 Feb 08, 16:53   #8 (permalink)
Persona grata
VIP Club
revelation's Avatar
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 17 revelation is on a distinguished road
Re: Ответ: Շարականներ

Բարև Ձեզ, MONK։ Ուրախ եմ Ձեզ տեսնելու այս թեմայում։

Quote:
Originally Posted by MONK View Post
Հրաշալի թեմա եք բացել, հարգելի revelation:
Կներեք, որ զբաղվածությանս և առողջական խնդիրների պատճառով ուշ եմ արձագանքում, և հիմա էլ ի վիճակի չեմ երկար ծավալվելու:
Խնդիր չկա։ Կարևորը, որ թեման Ձեզ հետաքրքրել է և արձագանքել եք։

Quote:
Քանի որ կարծես գտել եք Ձեր հարցերի մի մասի պատասխանը (չնայած չգիտեմ ինչքանով են դրանք սպառիչ), և այս երկուսն են մնացել, կանդրադառնամ սրանց.
1. Ստուգաբանությունը` շար-ական, այսինքն` թանկագին քարերի շարք: Հոգևոր աղոթական երգը խորհրդանշորեն նույնացված է թանկագին քարերի` ակների հետ: Մշակութային եզրաբանության մեջ նմանատիպ կիրառություն ունի նաև «գոհար» բառը:
2. Հայաստանյայց Եկեղեցում շարականները կատարվում են ոսկեդարյան գրաբարով:
Շնորհակալություն բացատրությունների համար։
Խնդրում եմ, նաև, եթե տեղեկություն ունեք որևէ կայքի մասին, որտեղ կարելի է գտնել շարականների տեքստերը, տեղադրեք այս բաժնում հղում այդ կայքի վրա։ Ընդհանրապես, «Շարակնոցը» վաճառվու՞մ է գրախանութներում։

Quote:
Հասկանում եմ, որ պատասխաններս շատ լակոնիկ են, իսկ թեման էլ շատ ընդգրկուն է:Հետագայում այլ հարցերի դեպքում կփորձենք հնարավորինս ծավալուն անդրադառնալ:
Չնայած լակոնիկությանը դրանք ըստ էության են, այնպես որ մի մտահոգվեք։

Ձեզ առողջություն եմ ցանկանում, և սպասում Ձեր՝ ավելի մանրամասն պատասխաններին (իհարկե, երբ ազատ ժամանակ ունենաք)։
 
revelation is offline  
Reply With Quote
Old 04 Feb 08, 18:26   #9 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Ответ: Շարականներ

Ցավոք սրտի այս պահին չեմ կարող որևէ կայքի հղում անել: Հենց հանդիպեց, անպայման կտեղադրեմ: Իսկ Շարակնոցը Մայր Աթոռի գրատանը վաճառքում տեսել եմ. կարծում եմ դեռ սպառված չի լինի:
Կներեք, բայց այստեղ մի փոքր ճշտում մտցնենք.
Quote:
Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Մովսես Խորենացին, իսկ նրանք, ինչպես հայտնի է, միջնադարում չեն ապրել
Նրանք ապրած ժամանակաշրջանը վաղ միջնադարն է:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 20 Aug 08, 00:55   #10 (permalink)
Persona grata
Kerovpyan's Avatar
Join Date: Jan 2008
Posts: 2
Rep Power: 0 Kerovpyan is on a distinguished road
Պատասխանը: Re: Շարականներ

Quote:
Originally Posted by revelation View Post
Բարև Ձեզ։ Ես կարդացի Ձեր կայքում զետեղված նյութերը և մի քանի հարց ունեմ։
(Akn. The _sharagan_.)
Արդյո՞ք սա նշանակում է, որ «ծածկագրված լեզվի» (codified language) օգտագործումը դարձնում է շարականները միանման և այլևս հնարավոր չէ տարբերակել նրանց ոճը, իսկ ոճից էլ՝ ստեղծման ժամանակաշրջանը։ Այս նախադասության տրամաբանությունը չեմ կարողանում ըմբռնել։ Խնդրում եմ՝ բացատրեք։

Ձեր կայքում իմ հարցերի մեծ մասի պատասխանները, ցավոք, չկան։ Օրինակ՝ ո՞րն է «շարական» բառի ստուգաբանությունը (etymology)։ Հավանաբար, «շարել» բառից է, բայց ի՞նչը շարել. պարզապես բառերի շարա՞ն է...

Հետո, շարականների թարգմանության մասին։ Երևի, շարականները միայն հայերեն են կատարվում (և, ընդհանրապես, հոգևոր երգեցողությունները Հայ Առաքելական Եկեղեցու, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների չեն թարգմանվում այլ լեզուների)։ Հարցնում եմ՝ համեմատելու համար. օրինակ՝ բողոքական եկեղեցիներում միևնույն երգը կարող է թարգմանվել և երգվել տարբեր լեզուներով։ Դուք որևէ տեղեկություն ունե՞ք այս մասին։

Շնորհակալություն՝ հարցերին պատասխանելու Ձեր պատրաստակամության համար։
Կը ներէք, երկար ատեն է չեմ նայած պատգամներուն. ուշացումով կը պատասխանեմ։

Փոխանակ ծածկագրուած-ի, պիտի ըսէի “օրինագրուած”, քանի՝ ծածուկ բան չկայ շարականներու մէջ։ Իսկապէս ալ, ձեր նկատածին պէս, լեզուի պատճառաւ դժուար է շարականներու ստեղծման ժամանակը որոշել։ Բացառութիւն կարելի է սեպել Սբ. Ներսէս Շնորհալիի շարականները, որովհետեւ իր իւրայատուկ լեզուական ոճն ունի։ Ստեղծման ժամանակը երբեմն կարելի է որոշել սկզբնատառերով յայտնուող անուններու միջոցաւ, անշուշտ եթէ այդ անունը ծանօթ է պատմագրութեան մէջ։

Շարական բառի ստուգաբանութեան մասին ձեզի արդէն պատասխանող անձը ճիշդ տեղեկութիւնը տուեր է։ Գիտնալ պէտք է սակայն, որ շար-ական բացատրութեան վրայ լեզուաբանները համաձայն չեն, ըսելով թէ այդ ձեւը չի համապատասխաներ հայերէնի բառակերտման ձեւերուն։ Յամենայն դէպս, շար-ական բացատրութիւնը այլեւս ժողովրդային դարձած եւ տեղաւորուած է մտքերու մէջ։

Բողոքականները, ճիշդ է, նոյն երգը թարգմանաբար կ՚երգեն տարբեր երկիրներու մէջ, տարբեր լեզուներով։ Վերջին տարիներուն տարածուիլ սկսած է նաեւ Յոյն եւ Ասորի Ուղղափառ եկեղեցական երգերու թարգմանութեամբ երգուիլը, այդ եկեղեցիներուն տուեալ լեզուն չգիտցող անդամներուն գոհացում տալու համար։ Հայաստանեայց Եկեղեցին առ այժն նման “լուծում” չէ որդեգրած, թէեւ որոշ տեղեր կարելի է այդ փորձին հանդիպիլ։ Հարցը անշուշտ կը ծագի արեւմտեան՝ “ամեն ինչ հասկնալու” մարմաջէն, առանց նկատի առնելու, թէ արարողութիւնը “ապրումի” պահ է եւ ո՛չ “ուսումնասիրութեան”։ Ինչպէս ծանօթ է, մեր մամիկներն ու պապիկները, առանց գրաբար գիտնալու, քաջածանօթ էին արարողութիւններու պարունակութեան եւ իմաստին, որովհետեւ կրօնական դաստիարակութիւնը կը տրուէր արարողութենէն դուրս պահերուն։

Ջերմ բարեւներ։
Արամ
 
Kerovpyan is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 17:04.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111