Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 30 Mar 10, 17:02   #11 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 ХичКОК is on a distinguished road
Re: Азербайджан пригрозил силой отобрать Нагорный Карабах у Армении

Պետք է հստակ ասել` ոչ», - ասում է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը

- Պարոն գեներալ, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը առաջարկել է Ադրբեջանին ուժի չկիրառման մասին պայմանագիր կնքել: Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը` հաշվի առնելով, որ մենք արդեն ունենք Բիշքեկյան համաձայնագիրը, որի տակ կա նաեւ պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունը:

- Ես միայն մի բան գիտեմ` բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրվել է մեր քաղաքական գործիչների, դիվանագետների կողմից, սկսած 1994 թվականի Բիշքեկյան փաստաթղթից, վերջացրած Մադրիդյան սկզբունքներով, միայն տարակուսանք են առաջացնում: Նույնիսկ կարելի է ասել, որ դրանք ուղղակի չեն տեղավորվում նորմալ մարդկային տրամաբանության սահմաններում: Վերցնենք թեկուզ 94-ին ստորագրված Բիշքեկյան փաստաթուղթը: Այն ժամանակ Ադրբեջանը ուղղակի խնդրեց մեր բոլոր դաշնակիցներին, որպեսզի Հայաստանը դադարեցնի ռազմական գործողությունները: Ադրբեջանն այն ժամանակ արդեն բանակ չուներ, այն ամբողջությամբ կազմալուծված էր, եւ մեր առաջխաղացումը հետագայում լուրջ վտանգ էր ներկայացնում Ադրբեջանի համար: Սակայն մենք ընդառաջեցինք ԱՊՀ երկրներին եւ խաղաղ պայմանագիր կնքեցինք: Ամենահետաքրքիրը, սակայն, այդ փաստաթղթում այն է, որ դրա տակ ստորագրել է Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ, եւ հայկական կողմի երկու ներկայացուցիչներ` Կարեն Բաբուրյանն ու Բաբկեն Արարքցյանը: Եվ գլխավորը` այնտեղ գրված է, որ մեր զինուժը պետք է դուրս բերվի այդ տարածքներից: Այսինքն` հենց ամենասկզբից մեր դիվանագիտությունը ուղղված էր նրան, որ այն ամենը, ինչ մենք գրավել ենք, պետք է աստիճանաբար վերադարձնենք: Եվ հետագայում դա այդպես իներցիայով գնացել է եւ տարածքային ամբողջականության գաղափարը սկսել է գերակա համարվել ազգերի ինքնորոշման իրավունքից: Եվ Մադրիդյան-ում արդեն առաջին սկզբունքը սկսել է ավելի կարեւորվել:

- Պարոն գեներալ, բայց Բիշքեկյան պայամանագիրը արդեն կա, որի տակ կա Ղարաբաղի ստորագրությունը, իսկ Սարգսյանը հիմա առաջարկում է նոր փաստաթուղթ ստորագրել: Իսկ ո՞ւր են երաշխիքները, որ այս նոր փաստաթղթի տակ կլինի նաեւ Ղարաբաղի ստորագրությունը:

- Այն ժամանակ այդ ամենը կատարվեց Ռուսաստանի հովանու ներքո, ՌԴ-ն այդ պայմանագրի երաշխավորի դերում էր հանդես գալիս: Իսկ հիմա եթե ստորագրեն այդ փաստաթուղթը, այստեղ արդեն գլխավոր դերակատարությունը կունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը` ավելի ընդարձակ, եւ հեղինակավոր միջազգային կառույց, որին աշխարհը, ՄԱԿ-ը տվել է բանակցությունները վարելու լիազորություններ: Սա ինչպես կլինի` դեռ դժվար է ասել: Համենայնդեպս, այսօր մեր կողմից վարվող քաղաքականությունը ես չեմ հասկանում: Մենք ունե՞նք փախստականներ` ունենք: Բայց նրանց մասին որեւէ մեկը չի խոսում: Ադրբեջանցիները անընդհատ խոսում են Խոջալուում կատարված ցեղասպանության մասին, մինչդեռ իրական ցեղասպանությունը տեղի է ունեցել Սումգայիթում, Շահումյանում, Բերդաձորում: Այն, ինչ արեցին իրենք, մեր վրա բարդեցին, եւ հիմա «Եվրանյուզը» մի ամիս շարունակ ցույց է տալիս այդ «խեղճ» ադրբեջանցի փախստականներին:

- Պարոն գեներալ, իսկ ո՞վ է մեղավոր, եթե հայկական կողմը դրան համարժեք արձագանք չի տալիս:

- Նայեք, թե ով է ղեկավարում մեր ԱԳՆ-ն: Վերջերս հեռուստատեսությամբ խոսում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը եւ խոսում է այն մասին, թե ԱՄՆ-ի համար ինչ նշանակություն ունեն նավթամուղները, իրենց դաշնակիցները եւ այդ պատճառով, իրենց շահերից ելնելով, պետք է սատարեն իրենց դաշնակիցներին: Նայեք, նրանք կշեռքի նժարին են դնում հանցագործությունն ու շահերը:

- Պարոն գեներալ, բայց մի՞թե նորմալ չէ, որ որեւէ երկրի ղեկավարություն առաջին հերթին մտահոգվում է սեփական երկրի շահերով:

- Նորմալ է, նրանք ճիշտ էլ անում են: Նանք իրենց հետաքրքրություններն են ներկայացնում: Իսկ մե՞նք: Մերոնք պետք է աշխարհին հասկացնել տան այնպես, ինչպես դա անում է Իսրայելը: Պետք է նրանց նման ասեն` ովքե՞ր են ամերիկացները, որ մեր հարցերը լուծեն, մենք ենք մեր հարցերը լուծելու: Ահա, նրանք իրենք են լուծում իրենց ազգային հարցերը` ի շահ իրենց ազգի: Իսկ մեզ մոտ ես չգիտեմ: Մեղավորը մեր ղեկավարությունն է, որը չի ուզում հասկանալ իրողությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանի «Եվրանյուզի» վերջին հարցազրույցը բավականին դրական արձագանքներ է տվել, եւ բոլորի անհանգստությունը փարատել է, բայց դա ինձ չի բավարարել, որովհետեւ ես գոհ չեմ մեր ԱԳՆ-ի հետագա աշխատանքից, նրանք կարծես չորեքթաթ վիճակում լինեն: Ուրիշ երկրներն էլ ԱԳ նախարարներ ունեն, ովքեր ուղիղ հայտարարում են, թե ամեն ինչ պետք է արվի ի շահ Թուրքիայի: Ինչո՞ւ մերոնք չեն պատասխանում իրենց կոլեգաներին: Իրենց կոլեգաներն են, ես պատասխանել չեմ կարող, դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, դա նախարարի պարտականությունն է: Պատասխանեք: Տեղակալներ ունեք, թող պատասխանեն: Կամ դուք, պարոն Նալբանդյան, պատասխանեք, դիվանագիտորեն պատասխանեք, որպեսզի մենք տեսնենք, որ հավասար խաղ է գնում:

- Պարոն գեներալ, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ պայմանավորվածություն կա այն մասին, որ բացի 5 շրջաններից, Հայաստանը առաջնահերթ կերպով պետք է վերադարձնի Լաչինի շրջանի եւս 13 գյուղեր: Դուք, որպես այդ տեղանքին լավագույնս ծանոթ անձնավորություն, կարո՞ղ եք ասել, թե այդ ի՞նչ գյուղերի մասին է խոսքը:

- Խոսք է գնում Լաչինի շրջանի մասին: Լաչինի շրջանը հայտնի է` այն ճանապարհն է, որը Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ: Եթե մենք նայենք Շուշիի կողմից եւ իջնենք ներքեւ, ապա կտեսնենք այդ տարածքը. 10 գյուղ ճանապարհի ձախ կողում է (Քելբաջարի ուղղությամբ) եւ եւս 3 գյուղ ձախ կողմում` դեպի Իրան: Դրանք նախկինում ադրբեջանական գյուղեր են եղել: Այդ գյուղերը ժամանակին ձեւավորվել են այն բանի հաշվին, որ այնտեղ լավ արտովայրեր են եղել, եւ քանի որ ադրբեջանցիները քոչվորներ էին, այնտեղ սկզբից ապրել են վրաններում, հետո սկսել են տներ կառուցել: Դրանք մեծաքանակ բնակչություն ունեցող գյուղեր չեն եղել. ընդամենը 10-15 ծուխ է ունեցել ամեն մեկը, որոնք հետագայում որպես գյուղ նաեւ գրանցվել են քարտեզների վրա: Խոսքը հիմնականում` Քելբաջարի եւ Լաչինի շրջանների միջեւ ընկած գյուղերի մասին է:

- Պարոն գեներալ, այդ գյուղերի կարեւորությունը ո՞րն է, ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում այդ գյուղերը:

- Դա շատ կարեւոր հարց է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ են ուզում նրանք: Ինչպես արդեն նշեցի, Ղարաբաղը Հայաստանի հետ կապում է Լաչինի ճանապարհը: Նրանք գիտեն, որ ամեն դեպքում ստիպված են լինելու Լաչինի ճանապարհը թողնել մեզ, եւ խնդիր ունեն, որպեսզի Լաչինի այդ ճանապարհը նեղացնեն: Նրանց խնդիրը նեղացնելն է` վերցնել ե՛ւ աջից, ե՛ւ ձախից, եւ թողնել ընդամենը ճանապարհ, հետո ե՛ւ աջից գնդացիրներ կդնեն, ե՛ւ ձախից, ու կասեն` խնդրեմ հայեր, գնացեք-եկեք, երթեւեկեք:

- Այսինքն` եթե անգամ հայկական կողմին հաջողվի Լաչինի միջանցքը պահել` այն նույն կարգավիճակով, ինչ Ղարաբաղը, Լաչինը բառիս բուն իմաստով «միջանցք» է լինելո՞ւ:

- Այո, դա, բառիս բուն իմաստով, թշնամու տարածքի միջով անցնող միջանցք է լինելու: Եվ հենց այդ պատճառով, ըստ իս, Սերժ Սարգսյանը գնաց նրան, որ հայտարարեց, թե ինքը համաձայն է այդ հինգ շրջանների վերադարձին, բայց այստեղ ամենակարեւորը` անվտանգության երաշխիքներն են:

- Ստացվում է, որ Ադրբեջանը այդ գյուղերը պահանջելով` փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել հենց բուն ճանապարհի՞ն, մայրուղո՞ւն:

- Իհարկե, նա հասկանում է, որ Ղարաբաղի կարգավիճակը այսկերպ, թե այնկերպ պետք է որոշվի, որովհետեւ մնացած տարբերակները բացառվում են: Բայց առանց Հայաստանի հետ կապի` Ղարաբաղը չի կարողանա: Այդ իսկ պատճառով, երբ որ կգա փաստաթղթեր ստորագրելու ժամանակը, այդ ճանապարհը թողնելու են` չեզոք կարգավիճակո՞վ, թե՞ այլ, էական չէ: Իսկ ադրբեջանցիները ուզում են, որ դա էլ իրենցը դարձնեն, իսկ դրա համար նախ սկզբից պահանջում են այդ գյուղերը, որպեսզի աջից եւ ձախից ազատեն տարածքը, եւ օգտագործեն այդ մոտիկությունը:

- Իսկ որքա՞ն տարածքի մասին է խոսքը, քանի՞ կիլոմետրի:

- Բավականին մեծ տարածք է. ճանապարհի երկայնքով` մոտ 40 կմ` Շուշիից մինչեւ Տեղ: Եվ մոտ 10 կմ էլ դեպի խորքը:

- Պարոն գեներալ, ըստ ձեզ, հայկական կողմի պատասխանը ո՞րը պետք է լինի:

- Հայկական կողմը ոչ մի դեպքում չպիտի համաձայնի վերադարձնել այդ գյուղերը, հասկանո՞ւմ եք, այստեղ անվտանգության խնդիրներ կան: Ճանապարհը, որը կմնա մեզ` Ղարաբաղը Հայաստանին կապելու համար, այն կունենա այդ դեպքում մեկուսացված կարգավիճակ: Ոչ մեկը այդ ճանապարով չի ցանկանա երթեւեկել: Իսկ մենք արդեն նման փորձ ունեցել ենք սովետական տարիներին, 90-ականների սկզբին: Այստեղ կոնկրետ եւ հստակ պատասխան է պետք` Հայաստանը պետք է ասի, որ միջազգային հանրությունը պետք է մեզ անվտանգության երաշխիքներ տա: Իսկ անվտանգության երախիքն այն է, որը իրականում գոյություն ունի, իսկ իրականությունն էլ այն է, որ չի կարող լինել նեղ ճանապարհ եւ այդ գյուղերի վերադարձ: Այսինքն` կարեւոր է ոչ միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ նաեւ` Լաչինի կարգավիճակի հարցը: Հակառակը` ուղղակի նվերի նման մի բան կլինի Ադրբեջանի համար: Պետք է հստակ ասել` «ոչ»:

http://www.zhamanak.com/article/14426/
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 00:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2026, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89