Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 01 May 08, 22:23   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում

Ի՞նչ հետեւանքների կարող է դա հանգեցնել

Հայոց մեծ եղեռնի ընթացքում, երբ հայությունը համատարած ջարդեր ու զանգվածային գաղթ տեսավ, կորցնելով հայրենիքի զգալի մասը, մենք ունեցանք հայոց սփյուռք՝ աշխարհասփյուռ հայեր: Հայ գաղթականները պատսպարվեցին այլ երկրներում՝ դառնալով փախստականներ, տվյալ երկրներում ձեռք բերելով որոշակի կարգավիճակ եւ գոյատեւելու հնարավորություններ...…

ՀՀ անկախացման առաջին օրերից արդեն մեր ժողովուրդը ստիպված էր դիմագրավել մեկ այլ գաղթի՝ բռնի տեղահանվածների մի մեծ հոսքի՝ Ադրբեջանից (նաեւ պատմական հայկական հողերից) բռնագաղթած շուրջ 400 հազար հայերի՝ դեպի ՀՀ մազապուրծ փախուստին:
Մինչեւ 1994թ., երբ մեր երկիրը միացավ Ժնեւյան կոնվենցիային, ՀՀ-ն այդ անձանց վերաբերյալ չի ունեցել օրենսդրություն, պարզապես ընդունել եւ վերաբերվել է որպես մեր ազգակիցների, ովքեր տուն-ունեցվածք թողած փրկվել են ադրբեջանական ջարդարարներից... Այսպես ՀՀ-ն ունեցավ փախստականներ եւ սոցիալական ու իրավական լուծումներ պահանջող նոր ու բարդ խնդիրներ:

Մերօրյա փախստական հասկացությունը երկու հիմնական մեկնաբանություն ունի: Առաջինը՝ հենց փաստացի իմաստն ունի՝ անձը պարտադրանքների կամ այլ վտանգի պատճառով փախել է եւ այն հանրությունում, որում հայտնվել է՝ համարվում է փախստական: Երկրորդը՝ արդեն վերաբերում է նման մարդկանց կարգավիճակին, որը պետք է լուծվի պետական իրավական շրջանակներում:
1994թ.-ից նրանց դերը հանրությունում հստակորեն սահմանվեց, նրանք ունեցան ամրագրված իրավունքներ եւ պարտականություններ, որոնք մինչեւ 1998թ., այնուամենայնիվ, ամբողջությամբ չկիրառվեցին: Կիրառվեցին երկու իմաստով: Մասնավորապես, զինապարտության դրույթը տարածվեց նաեւ նրանց վրա եւ այդ մարդիկ կարողացան մասնակցել երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին՝ անդամագրվելով ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին:

2000թ.-ից ՀՀ միգրացիայի գործակալությունը մշակեց նաեւ այս ոլորտը կարգավորող օրենք: ՀՀ կառավարությունն ընդունեց 9 որոշում, որոնց հիմամբ իրավասու մարմինը սկսեց ընդունել առաջին դիմումները նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներից, որոնք տարբեր պատճառաբանություններով ՀՀ-ից պաշտպանություն էին խնդրում: 2006թ. ՀՀ միգրացիայի գործակալությունը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի դանիական խորհրդի հետ համատեղ սկսեց իրականացնել օրենսդրական բացթողումների վերլուծություն, որից հետո ապաստանի տրամադրման համակարգը որոշակիորեն գործում է: Անձը գործակալություն դիմելով՝ ապահովվում է միջազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներով, նրան շնորհվում է փախստականի կարգավիճակ: Վերլուծությունը ցույց տվեց նաեւ, որ ոլորտի վերանայման, կատարելագործման կարիք է զգացվում: Ու ստեղծվեց համատեղ աշխատանքային խումբ՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի եւ ՀՀ միգրացիայի գործակալության աշխատակիցներից կազմված, որն էլ 1.5 տարվա ընթացքում մշակել է օրենքի նոր նախագիծ:

Այդ նախագծում «Փախստականի մասին» ՀՀ գործող օրենքը արմատական փոփոխման է ենթարկվել: Նոր խմբագրմամբ այն կոչվում է «Փախստականի եւ ապաստանի մասին» ՀՀ օրենք, որը շուտով կհանձնվի ՀՀ կառավարության քննարկմանը եւ այնուհետ՝ ԱԺ հաստատմանը: Նախագծում առավել հստակ տարանջատված է, թե ինչ բան է ապաստանը եւ փախստականին ճանաչելը, որը գործող օրենքում բացակայում է: Ներկայիս օրենքում ամրագրված են երկու տարբեր կարգավիճակներ՝ ժամանակավոր պաշտպանված անձ եւ փախստական: Իսկ ահա, նոր օրենքի նախագծում սահմանվել է մեկ կարգավիճակ՝ փախստական: Բացի այդ, օրենքի նախագծում սահմանել են ապաստանի տրամադրման համակարգում մասնակցություն ունեցող յուրաքանչյուր մարմնի իրավասությունները՝ սկսած կառավարությունից, վերջացրած խնամակալական մարմիններով: Հստակեցված են նաեւ ապաստան հայցող երեխաների հետ կապված հարցերը, լուծման ձեւերը, որոնք գործող օրենքում բացակայում են:

Նոր օրենքի նախագծում ներառված է 65 հոդված, իսկ գործող օրենքը 25 հոդված ունի: Այս նախագծում լուծված է նաեւ ժամանակավոր ապրելու իրավունքի հարցը, որը գործակալությունը տալիս է տարին մեկ անգամ: Իսկ փախստականի դեպքում այլ է, հիմքերի դադարեցման պատճառներն էլ ուրիշ են: Նոր օրենքով պիտի այդ խնդիրն էլ լուծվի, որ տարին մեկ անգամի այդ հարցը նոր լուծում ստանա: Այստեղ նախատեսում են նշել փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքերը: Նոր օրենքի նախագծում ամրագրել են դադարեցման 10 հիմքեր, ՀՀ միգրացիայի գործակալությունը կարող է անձին ճանաչել փախստական, բայց չտրամադրել ապաստանի իրավունք, եթե անձն այլ երկրի կողմից ճանաչվել է փախստական, ունի այնտեղ ապաստանի իրավունք, ուստի եւ՝ բնակության իրավունք: Այսպիսով անձը ունի նաեւ սոցիալական, տնտեսական եւ մշակութային հարցերում որոշակի իրավունքներ, որոնք տրամադրվում են քաղաքացիներին համահավասար: Վերոնշյալ խնդիրներին առնչվող պարզաբանումներ վերջերս արեց ՀՀ միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ով հայտնել է, թե «օտարերկրացիների մի մեծ խումբ, որն ստիպված եւ հարկադրված լքել է հայրենիքը, կացություն են խնդրել մեր երկրից... Մեր երկրին դիմած՝ ապաստան հայցողների թիվը տարեցտարի ավելանում է, եւ ներկայում նրանց թիվն անցնում է 1000-ից: Այդքան քաղաքացիներից 800-ին մեր գործակալությունը տվել է ապաստանի իրավունք, որից 300-ը՝ միայն անցյալ տարի, որոնք հիմնականում եղել են Իրաքի քաղաքացիներ»: Նա հայտնեց, որ մեր երկրից ապաստան են հայցել նաեւ Իսրայելի, Լիբանանի, Թուրքիայի, Աֆղանստանի եւ այլ երկրների քաղաքացիներ:

Արամ Ավետյան

Հ.Գ.-1 - Հասկանալով, որ «Փախստականի եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը պիտի լինի առավել հստակ եւ գործնականում կիրառելի, ինչը կարծես փորձում են անել ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ կան մտահոգիչ հարցեր, որոնց մի մասը, կարծում ենք, պիտի ամրագրվի օրենքում, իսկ մի մասն էլ գուցե ամրագրվի օրենքի «տողատակերում»...…
Միշտ էլ առկա է վտանգ, որ որոշակի նպատակային արտաքին ու ներքին քաղաքականության դեպքում շուրջ 98%-ով միատարր ՀՀ-ն կարող է կորցնել իր միատարրությունը: Օրինակ՝ Լիբանանի բնակչության մոտ 40%-ն են միայն բնիկներ, մնացյալը՝ եկվորներ են, ովքեր նախ եղել են փախստականներ, իսկ հիմա քաղաքացիներ են, ու այս երկիրը մշտական քաղաքացիական կռիվներից աչք չի բացում... Շատ կան այսպիսի օրինակներ, շուտով այս հարցը կսկսի հուզել նաեւ եվրոպական զարգացած երկրներին (Հոլանդիա, Բելգիա, Շվեդիա եւ այլն): Կարծում ենք՝ նոր օրենքում հայազգիներին այլ կերպ պիտի անդրադառնալ, այլազգիներին՝ այլ, քանի որ, ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, իսկ օտարների համար՝ ժամանակավոր կացարան:

Մեր պետությունը մտահոգվելու այլ խնդիրներ էլ ունի, որոնք էլ շատ կարեւոր ու հրատապ են, ինչպես վերոնշյալ օրենքը: Մեր հանրությանը պետք է լրջորեն անհանգստացնի սեփական երկրում ապահով ու արդար ապրելու, սերնդե սերունդ զարգանալու հեռանկարը: ՀՀ կառավարությունը առավելապես պիտի մտահոգվի արտագաղթի աճի զարգացման տեմպերից, սեփական ժողովրդի «արտահանմամբ» եւ այլազգիների «ներմուծմամբ» ՀՀ-ից շուտով միայն անունը կմնա... Իշխանությունները պիտի կանոնակարգեն նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրը, նախ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, նման աշխատանքի մեկնողներն իրենց թիկունքին պիտի զգան ՀՀ իրավական աջակցությունը, ինչը նույնպես կնպաստի շատ հայորդիների՝ դեպի հայրենիք, ընտանիք վերադարձին, հետո՝ կարելի է պետականորեն կազմակերպել աշխատուժի դուրս առաքումը, ինչը եկամուտներ կբերի եւ՛ անհատին, եւ՛ պետությանը: Սրան զուգահեռ պիտի մշակվի ներգաղթի կազմակերպման, պայմանների ստեղծման հստակ օրենսդրություն: Մենք կորցնում են սփյուռքի «թարմացված» հայության առնվազն ամեն 3-րդ սերունդը: Հների մասին էլ չենք խոսում... Իսկ Հայաստանի հայաթափման ծրագիրը այլոք (հատկապես համաշխարհային կառավարման ձգտող ուժերը, եւ՝ ոչ միայն ՀՀ-ում) հրաշալիորեն օգտագործում են՝ օգտվելով մեր անհեռանկար քայլերից:

Հ.Գ.-2 - «Այդ անհնարին հայը» հարցազրույցում (գրվել է 1919թ., երբ դեռ շարունակվում էին հայկական ջարդերը) բրիտանացի հետախույզ, ազգությամբ հրեա Լոուրենս Արաբացին (ում որոշ պատմաբաններ համարում են սիոնիստական գործիչ) հայերի մասին ասում է՝ «հայերն առավել ինտելեկտուալ, կատարելապես ընտրված, առավել զարգացած ռասան են աշխարհում՝ քաղաքակրթության տեսակետից», - որի համար նա արդարացնում է թուրքերի կատարած ցեղասպանությունը՝ համարելով որ «դա Հայկական հարցի միակ լուծումն է»: Ըստ նրա, հայերին պետք է բնաջնջել ամենուրեք, որ երկիրն էլ որ գնան, որովհետեւ նրանք իրենց որակական հատկությունների պատճառով կարող են գրավել աշխարհը: Նա նշում է. հայերն առաջադիմել են տրամաբանության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի մեջ, նրանք տարբերվում են մանուկ՝ իսկապես հետամնաց ազգերից: Համարում է հայերին ծույլ, չաշխատող, որ նրանք շահագործող են եւ այլն: «Դրա համար», - ասում է նա, - «հայերը չպետք է տիրապետեն Հայաստանին, բարերար հողերին, Հայաստանը պետք է տարանջատել, հայերին ոչնչացնել եւ տեղը լցնել ուրիշ ժողովուրդներով՝ Բալկաններից, փոքր Ասիայից, Հնդկաստանից, Աֆրիկայից...»: Սա միակ նման տեսակետը չէ եւ կան առավել վտանգավորները, որի մասին պարբերաբար տեղեկացնում ենք մեր ընթերցողներին: Ինչ մնում է վերոնշյալ սիոնիստի տեսակետին, որն ուղղված էր հատկապես ԱՄՆ կառավարությանը, այդպես էլ արվեց. Հայաստանը բաժանվեց, բարեբեր հողերը տրվեցին թուրքերին, վրացիներին ու ադրբեջանցիներին եւ մեզ թողեցին մի ժայռակտոր: Ահա սա՛ է սիոնիզմի եւ պանթուրքիզմի միջեւ գոյություն ունեցող համագործակցության ամուր կապը՝ իրենց հեռահար նպատակների համար:

Եթե հայ ազգին չհաջողվի ամրապնդվել իր բնօրրանում, միշտ լինելով բացարձակ մեծամասնություն իր հայրենիքի սահմաններում, ապա... մեր թշնամիների նպատակները կդառնան իրագործելի: Իսկ դրամա-տնտեսական արտաքին ճնշումները ստեղծում են նախապայմաններ արտագաղթի համար եւ ՀՀ-ն ցանկանում են դատարկել ու բնակեցնել օտարներով: ՀՀ այլաբնակեցման գործընթացը սկսված է. արդեն հարյուրավոր արաբներ, թուրքեր, քրդեր, այլ աֆրիկացիներ ու ասիացիներ եւ այլք դիմել են ՀՀ կառավարությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար (որոնք հալածվում են քաղաքական հայացքների, կրոնական, էթնիկական կամ սոցիալական որեւէ խմբի պատկանելու պատճառով): Այս երեւույթին մեզանում պիտի քաղաքական գնահատական նույնպես տրվի: Տարբեր գույնի, կրոնի, մշակույթի ու բարոյականության մարդիկ են այսպիսով թափանցում կամ նպատակայնորեն գալիս ՀՀ, եւ վտանգվում է ոչ միայն մեր պետականությունը, այլեւ՝ մեր գենոֆոնդը, լինելիությունը...
Ցավոք, մեր շատ ու շատ պետական այրեր ու քաղաքական գործիչներ բացարձակապես տեղյակ չեն հայության ու Հայաստանի համար ճակատագրական իրողություններին եւ հաճախ իրենց անտեղյակությամբ խորամանկ թշնամիների թակարդն են ընկնում, հաճախ էլ տեղի տալով գումարի չափին՝ վաճառվում են: Երկու դեպքում էլ ազգն է հատուցում: Այսպես եղավ նաեւ սոցիալական քարտ կոչվածի պարագայում, երբ ՀՀ ամբողջ բնակչության համապարփակ տվյալները մեր «ազգային» գործիչները օրենսդրորեն տրամադրեցին օտարին եւ երբ իբր հասկացան, թե ինչն-ինչոց է, փոփոխեցին օրենքը: Հիմա էլ նման մի բան չլինի հանկարծ...

Այս պետական այր կոչվածներին մի՞թե պարզ չէ, որ հայության եւ Հայաստանի կորստյան դեպքում կորչում են նաեւ իրենք, իրենց ժառանգները եւ ստորաբար ձեռք բերած փողերը: Եթե դեռ պարզ չէ, ապա... հետեւությունը թողնում ենք մեր ընթերցողներին:
Հ.Գ.-3 - Ցավոք, ՀՀ նոր կառավարիչների կողմից այդպես էլ ուշադրության չարժանցավ մեր առաջարկած Հայապահպանության նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որն այս եւ նմանատիպ այլ հարցերի մի զգալի մասը կներառեր իր գործառույթներում:

Լուսանցք, թիվ 55, 25.04.2008


www.azadakrum.org
 
azadakrum is offline  
Reply With Quote
 

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 18:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111