Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

ՋԱՆՔԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-Ն ԻՆՔՆՈՐՈՇՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

LinkBack Thread Tools Display Modes
Old 26 Dec 07, 19:05   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
ՋԱՆՔԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-Ն ԻՆՔՆՈՐՈՇՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Այցելեք www.azadakrum.org հիմա

"Ազատագրված տարածքները պատկանում են ադրբեջանահայերին Խորհրդային Ադրբեջանում ծնված լինելու իրավունքով` իբրեւ նրանց կորցրած գույքի փոխհատուցում: Այս մոտեցմանը որեւէ միջազգային կառույց, որեւէ կառավարություն հակափաստարկ չի բերել",- ասում է ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր վերջին ասուլիսում, ի պատասխան "Ա1+"-ի հարցի` հրաժարվեց մեկնաբանել Արման Մելիքյանի դիրքորոշումը եւ ավելացրեց, որ հայկական կողմը շարունակելու է իր որդեգրած ուղին: Վարդան Օսկանյանի պատասխանը Արման Մելիքյանին այսօր թույլ տվեց ասել."Հայկական կողմի որդեգրածում միանշնակ բացակայում է ադրբեջանահայերի խնդիրը: Օսկանյանի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ Հայաստանի դիվանագետները ջանքեր են գործադրում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել Ադրբեջանի կազմում: Ես կարող եմ վստահեցնել, որ իմ ընտրվելու դեպքում ՀՀ ԱԳ նախարարը չի խոսելու տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանի կազմում ԼՂՀ բնակչության ինքնորոշվելու իրավունքի մասին": Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Օսկանյանը հասկանում է ադրբեջանցիներին եւ երբեւէ հանրաքվե անցկացնելու դեպքում Ղարաբաղի բնակչությունը լավ ընտրության հնարավորություն ունի, Արման Մելիքյանը "Ա1+"-ին վստահեցրեց, որ ճանաչելով ԼՂ բնակչությանը չի պատկերացնում, թե ինչը կարող է նրանց գայթակղել անկախությունը փոխել Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու տարբերակի հետ. "Նման բան հնարավոր չէ":

Նա նաեւ վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 1992-93թթ.-ին, երբ տարածքներ էին ազատագրվում, դրանք ազատագրող յուրաքանչյուր զինվոր գիտեր, որ հետագայում դրանք վերադարձվելու էին ԼՂ կարգավիճակի դիմաց. "Անկախ նրանից, թե ով է նման բան հայտարարել, դա այդպես չէ: Պատերազմական շրջանի մի հատվածը ես ԼՂ-ում եմ անցկացրել, եւ մարտիկներից որեւէ մեկը երբեւէ չի մտածել որ տարածք է ազատագրում, որ հետո հանձնի": Արման Մելիքյանը այսօր ներկայացրեց ազատագրած տարածքների չհանձնելու իրավական հիմքերը. "Իմ դիրքորոշման հիմքում ընկած է ադրբեջանահայ փախստականների իրավունքների ճանաչումը: Այսօրվա բանակցությունները շրջանցում են հայ փախստականների իրավուքնները. խոսում են ադրբեջանցի փախստականների, տեղահանվածների մասին, սակայն խոսք չկա հայ փախստականների մասին": Մելիքյանի կարծիքով այս հարցում կողմնակալ դիրք են գրավում նաեւ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԱԿ-ը. "ՄԱԿ-ը Հայաստանում փախստականների հետ կախված այլ ծրագիր է իրականացնում, իսկ Ադրբեջանում` այլ: Նկատի ունեմ տարածքներում վերաբնակեցնելու ծրագիրը":

Արման Մելիքյանը այսօր նաեւ հերքեց 2008թ. ընտրություններում ՀՅԴ-ին աջակցելու հնարավորությունը, թեեւ ՀՅԴ-ն նույնպես դեմ է տարածքներ հանձնելուն."Տարիներ շարունակ ՀՅԴ-ն կամ իշխանության մաս է կազմում կամ համագործակցում է իշխանության հետ, եւ 10 տարի շարունակ ՀՅԴ-ն չկարողացավ տարածքներ չհանձնելու դրույթը դնել շրջանառության մեջ: Դա որեւէ հիմք չի կարող հանդիսանալ, որպեսզի վստահ լինենք, որ եթե իշխանությունները որոշեն հանձնել տարածքները, ապա ՀՅԴ-ն դեմ կլինի": Նա չի կարծում, որ ՀՀ բոլոր պաշտոնյանները երազում են տարածքներ հանձնելու մասին, սակայն գտնում է. "Այսօրվա եւ նախկին իշխանությունների տեսակետները ԼՂ հարցում գնալով մոտեցան միմյանց": Պարոն Մելիքյանն այսօր նաեւ հայտարարեց, որ իր ընտրազանգված ներկայացնում են բոլոր նրանք, ովքեր դեմ են տարածքներ հանձնելուն եւ կոռուպցիոն համակարգի վերարտադրությանը: Բացի ԼՂ-ից նրա նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է գրավում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե բացի ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուներից մյուսները դրածոն են` Արման Մելիքյանը նշեց, որ նույնիսկ "ամենամեծ ցանկության" դեպքում նա չի համապատասխանում դրածո թեկնածուների չափանիշներին. "Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձիք են": Իսկ երկրորդ փուլում ո՞ւմ կաջակցի Արման Մելիքյանը` հարցին` նա խորհուրդ տվեց սպասել մինչեւ երկրորդ փուլ:

Այցելեք www.azadakrum.org հիմա
 
azadakrum is offline  
Reply With Quote
Reply

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 02:39.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89