![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Շուշիի Առանձնակի Գումարտակի Հրամանատար' Ժիրայր Սէֆիլեանը Дело Жирайра Сефиляна About Zhirayr(Jirayr) Sefilyan |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#27 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18
![]() |
Նամակներ, Հեռախոսազանգեր, Հրավերներ
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սէֆիլյանը հավանական է արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից, ոչ միայն Լիբանանից, այլև Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Ավսրալիայից և նույնիսկ Ռուսաստանից, ստացվում են բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր: Դրանց հեղինակները դատապարտում են իշխանությունների այդ երախտամոռ ծրագիրը և իրենց զորակցությունն են հայտնում Ժիրայրին: Գրեթե բոլոր դեպքերում մարդիկ իրենց քաղաք են հրավիրում հայտնի հրամանատարին և ազգային գործչին` տեղի հայության հետ հանդիպման նպատակով: Առանձին դեպքերում Սեֆիլյանին նաև հրավիրում են ժամանակավոր բնակության` խոստանալով օժանդակել նրա ազգային գործունեությանը:»
»»»»»»»»»»» Այնուամենայնիվ, Ժիրայրի և նրա աջակիցների նախապատվությունը հանցագործ վարչախմբի` Սէֆիլյանին արտաքսելու ծրագիրը ձախողելն է: Ստացվող նոր տեղեկությունները հաստատում են, որ վերջինս շարունակում է մնալ ուժի մեջ, հակառակ նրան, որ Վարչական դատարանը Ոստիկանությանն է վերադարձրել հայցադիմումը: Պատճառն այն է, որ ոստիկանները մոռացել էին նշել հայցվորի անունը: Օրերս սպասվում է, որ ուղղված հայցադիմումը նորից կվերադարձվի դատարանին: Հետևաբար առայժմ հիմքեր չկան կասկածելու, թե ռեժիմը, գոնե այս անգամ, որոշել է ենթարկվել օրենքին և անհրաժեշտ է շարունակել բողոքի գործողությունները: »»»»»»»»»»»» Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե www.azadakrum.org »30 մայիսի 2008թ |
![]() |
![]() |
|