Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Ôîðóì, ìóçäíåâíèêè, ÷àò, èãðû, ãàëëåðåÿ.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Խորհրդային միության ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ միջազգայնորեն ճանաչելն առնվազն անիրավություն է

LinkBack Thread Tools Display Modes
Old 28 Jun 07, 13:29   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Խորհրդային միության ՆԵՐՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ միջազգայնորեն ճանաչելն առնվազն անիրավություն է

AZG Armenian Daily #121, 28/06/2007

Իրավունք

ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Ըստ միջազգային իրավունքի

Միջազգային իրավունքում «սահման» տերմինը բնորոշում է այն գիծը, որը որոշում է պետության կամ մեկ այլ միջազգային կարգավիճակ ունեցող միավորի իրավասության տարածքային ոլորտի վերջնագիծը (In International law, the term boundary means a line which determines the limit of the territorial sphere of jurisdiction of States or other entities having an international status.) [1]: Ավելի պարզ ասած, սահմանում է այն գիծը, մինչեւ ուր գործում են տվյալ պետության օրենքները, իսկ դրանից անդին գործում են, անպայմանորեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող, մեկ այլ պետական միավորի օրենքները: Այստեղից ակնհայտ է, որ սահմանն ածանցվում է պետականությունից, այսինքն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված լինելուց: Անվիճելի է, որ այսօր գործող Մինսկի խմբի եռանախագահության երկրներից եւ ոչ մեկը, ներառյալ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, Խորհրդային Միության մեջ ընդգրկված եւ ոչ մի վարչական միավոր երբեք չեն ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: [2] Հետեւաբար այդ միավորների վարչական բաժանարար գծերը միջազգային իրավունքի առումով երբեք չեն ունեցել սահմանի կարգավիճակ` որպեսզի այսօր հիմք լիներ խոսելու սահմանների անձեռնմխելիության մասին: Առավել եւս սա վերաբերում է բոլոր այն վարչական միավորների (ինքնավար հանրապետություններ, մարզեր եւ օկրուգներ) եւ սովետական սոցիալիստական հանրապետությունների բաժանարար գծերին, որոնց վարչական ենթակայության տակ էին գտնվում տվյալ միավորները: Միմիայն վարչական ենթակայության: Անհրաժեշտ է ընդգծել, որ Խորհրդային Միության ինքնավար միավորները մաս էին կազմում միասնական եւ մեկ միջազգային ինքնություն (international personality) ունեցող Խորհրդային Միությանը եւ բնավ ոչ այն հանրապետություններին, որոնց միջոցով նրանց ենթակայությունը միջնորդավորված էր պետությանը: Պետությունը մեկն էր` Խորհրդային Միությունը: Ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայր այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետությանը, թեեւ նրա ենթակայությունը միջնորդավորված է մարզային ենթակայությամբ:

Այսու, միջազգային իրավունքի տեսանկյունից անհեթեթ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սահմանափակել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի, այսպես կոչված, սահմանով: Սա նշանակում է ստալինյան սահմանադրությանը գերակայություն տալ միջազգային իրավունքի անբեկանելի սկզբունքների, տվյալ դեպքում jus cogens-ի կարգավիճակ ունեցող ազգային ինքնորոշման իրավունքի նկատմամբ: [3]

Ընդհանրապես, եռանախագահներից ոմանց հայտարարություններն այն մասին, որ ճանաչում են Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի Լեռնային Ղարաբաղի մարզի տարածքով սահմանափակելու փորձը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Դա նրանց չվերաբերող հարց է, եւ նրանք գործում են ultra vires, այսինքն՝ ակնհայտորեն գերազանցում են իրենց վերապահված լիազորությունները: Նրանց մանդատը միայն միջնորդությունն է, ոչ թե սեփական երկրների քաղաքական տեսակետների արտահայտումը: Այսինքն նրանք պետք է միջնորդեն, որպեսզի գտնվի փոխադարձաբար ընդունելի լուծում երկու հարցում. ա) Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացնի իր ինքնորոշման իրավունքը, բ) երկու նորանկախ պետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ որոշվի փոխադարձաբար ընդունելի սահման: Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացնի Հայաստանի Հանրապետությանը միանալու տարբերակով, ընդ որում ինքնորոշման դրսեւորման ձեւը բացառապես նրանց որոշելիքն է, ապա վերոնշյալ երկու հարցերը կմիանան: Սահմանի փաստացի ուղեգծի հարցը երկու հարակից պետությունների որոշելիք խնդիր է, երկու պետությունների բացառիկ իրավասության ներքո գտնվող հարց: Այլ պետությունները չեն կարող անել այլ բան, քան ընդունել այդ երկու պետությունների որոշածը (The actual course of a boundary is a matter to be determined by the two adjacent States, a question subject to the exclusive competence of the two States. Other States cannot but accept what these two States decide.) [4]:

Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային հանրության հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ հայ-վրացական սահմանների վերաբերյալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսեւորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920 թթ.): Դրանից հետո ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է (unlawful) եւ չի կարող ստեղծել իրավական հետեւանքներ, քանի որ Հարավային Կովկասի երեք անկախ երկրներն էլ նախ բռնազավթվել են (occupied), ապա եւ բռնակցվել են (annexed), Սովետական Միություն անունով հանդես եկող Ռուսաստանին: [5]

Այսպես, Փարիզի վեհաժողովն իր «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների եւ զեկույցի» մեջ (24 փետրվարի, 1920թ.) (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia /24th February, 1924/), [6] որը ստորագրել են Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է.

Ինչ վերաբերում է Հայաստանի պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:

Այն դեպքում, եթե սույն հանրապետությունները իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային հանձնաժողով` տեղում որոշելու վերոնշյալ սահմանները, հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգային պատկանելության տվյալները:

(As regards the boundary between the State of Armenia and Georgia and Azerbaijan, the Commission considers that, it is advisable for the present to await the results of the agreement, provided for in the treaties existing between the three Republics, in regard to the delimitation of their respective frontiers by the States themselves.

In the event of these Republics not arriving at an agreement respecting their frontiers, resort must be had to arbitration by the League of Nations, which would appoint an interallied Commission to settle on the spot the frontiers referred to above, taking into account, in principle, of ethnographical data.)

Հույժ կարեւոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) (Arbitral Award, November 22, 1920) ամբողջական զեկույցի մեջ, որպես առաջին հավելվածի երկրորդ փաստաթուղթ (Full Report, Annex I, Number 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը: [7]

Նշյալ դրույթները ներառվել են նաեւ Սեւրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920 թ.) մեջ, որը ստորագրել են 18 երկիր: Պայմանագրի 92-րդ հոդվածն ամրագրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի միջեւ սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով:

Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը [8] չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը:

(The frontiers between Armenia and Azerbaijan and Georgia respectively will be determined by direct agreement between the states concerned.

In the either case the States concerned have failed to determine the frontier by agreement at the date of the decision referred to in Article 89, the frontier line in question will be determined by the Principal Allied Powers, who will also provide for its being traced on the spot) [9].

Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում ներպետական եւ կուսակցական որոշումներին, որոնք առավելագույնը կարող են ունենալ միակողմ օրենսդրական փաստաթղթի (unilateral legal act) կարգավիճակ, գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ, որոնք այսօր արտահայտում են ավելի քան երկու տասնյակ երկրի, այդ թվում Մինսկի եռանախագահության երկու անդամ երկրների` Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքական կամքը:

Վերոշարադրյալը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ.

1. Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետեւաբար տեղին չէ խոսել «սահմանների անձեռնմխելիության» մասին:

2. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության վարչական բաժանարար գիծը երբեք սահման չի եղել, հետեւաբար տեղին չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սահմանափակել ստալինակերտ մարզի վարչարարության պարագծով:

3. Մինսկի եռանախագահության անդամները լիազորված չեն դատողություններ անելու տարածքների պատկանելության կամ սահմանների վերաբերյալ, նրանք իրավարարներ չեն, նրանք միայն միջնորդներ են:

4. Հայ-ադրբեջանական, ինչպես նաեւ հայ-վրացական սահմանների վերաբերյալ միջազգային հանրության քաղաքական կամքի վերջին օրինական դրսեւորումը եղել է Փարիզի խաղաղության վեհաժողովի (1919-1920թթ.) ad hoc հանձնաժողովի 1920թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը:

5. Վերոնշյալ փաստաթղթի դրույթները ամրագրված են Սեւրի պայմանագրում, հետեւաբար ստորագրած երկրների քաղաքական կամքի դրսեւորում են:

Եզրակացություն

Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920 թ.-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, Միավորված ազգերի կազմակերպությունը` որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` որպես գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմազատումը, հիմք ընդունելով 1920թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման` էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ` Ex injuria non oritur jus. [10]

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ, Կանադայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան

1. Michael Bothe, Boundaries, in R. Bernhardt (ed.), Encyclopedia of the Public International Law, Volume I (1992), p. 443.

2. Միջազգային իրավունքը միանգամայն հստակ է պետականության հարցում: Մասնավորապես Մոնտեվիդեոյի պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին 1933 թ.-ի կոնվենցիայի (Convention on Rights and Duties of States, 1933) առաջին հոդվածն ամրագրում է պետականության չորս չափորոշիչները, որոնք պարտադիր են միջազգային իրավունքի սուբյեկտ լինելու համար: Դրանք են. ա/ մշտական բնակչություն, բ/ որոշակիացված տարածք, գ/ կառավարություն դ/ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: (Article I: (a) a permanent population; (b) a defined territory; (c) government; and (d) capacity to enter into relations with the other States). (Ian Brownlie, Principles of Public International Law, Oxford University Press, Fifth edition, 2001, p. 70.) Վերջին չափորոշիչը համարվում է ամենակարեւորը: (Williams S.A., De Mestral A.L.C., An Introduction to International Law, Toronto and Vancouver, 1987, p. 45.) Ուզում եմ շեշտել, որ խոսքը գնում է ոչ թե պարզապես միջպետական հարաբերությունների իրավունքի դատարկախոս հայտարարության մասին, այլ դիվանագիտական հարաբերությունների մեջ մտնելու իրական կարողության մասին, այսինքն` օտար երկրներում, ինչպես նաեւ սեփական երկրում օտար, դեսպանատների բացման եւ գործունեություն ծավալելու մասին:

3. Այս մասին ավելի հանգամանալից տե՛ս` Արա Պապյան, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության լույսի ներքո, Ազգ, 22 մայիսի, 2007թ., էջ 4:

4. Boundaries, Encyclopedia of the Public International Law, Amsterdam, North-Holland Pub., 1992, p. 448.

5. Տե՛ս` Report [Pursuant to H. Res. 346 and H. Res. 438], Communist Takeover and Occupation of Armenia, 83d Congress 2d Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, December 31, 1954.

6. United States National Archives, Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7

7. Հիշատակելի է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչել Վրաստանի եւ Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության անկախության, որը ճանաչել են 1920 թ.-ի ապրիլի 23-ին: Սա պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ նշյալ երկու պետությունները, նկրտումներ ունենալով հայաբնակ տարածքների նկատմամբ, ոտնահարում էին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հռչակած ինքնորոշման սկզբունքը: (Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, v. III, Washington, 1936. p. 778; H. Lauterpacht, Recognition in International Law, Cambridge, 1947, p. 11).

8. Նկատի ունի ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն ուժի մեջ է մտել 1920 թ.-ի նոյեմբերի 22-ին:

9. Treaty of Peace with Turkey, Signed at Sevres, August 10, 1920. London, Printed and Published by His Majestys Stationery Office, 1920, p. 26.

10. Ian Brownlie, Principles of Public International Law, Oxford University Press, Fifth edition, 2001, Glossary.


© Copyright AZG
 
voter is offline  
Reply With Quote
Old 19 Dec 07, 19:39   #2 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Վարդան Օսկանյանի “հանճառեղ” մտքերից

Այցելեք www.azadakrum.org հիմա:

“կան միաջզգային հարաբերություններում իսկապէս դեպքեր, երբ մի ողջ ժողովուրդ ինքնորոշվել է, և որոշել է մնալ մի այլ երկրի կազմում: Քվեբեկի օրինակը լավագույնն է: Ոչ ոք չի կառող ասել, որ Քվեբեկի ժողովուրդը չի ինքնորոշվել: ինքնորոշվել է, քվեարկել են և 50 տոկոս պլյուս որոշել են մնալ Կանադայի կազմում: Այնպէս որ, ցանկությունների տեսանկյունից ես հասկանում եմ ադրբեջանցիներին: Եվ ինչու ոչ, ադրբեջանցիք փայլուն հնարավորություն ունեն, երբ որ պայմանագիրը կստորագրվի, նորմալ պայմաններ լինեն, եվ ժողովուրդները հաղորդակցվեն, եթէ իսկապէս իրենք ապահովեն, որ նավթային գումարները ճիշտ տեղում ծախսեն, որ երկիրը բարգավաճի, ինչու ոչ, երբ գա ռեֆերենդումի պահը, ԼՂ ժողովուրդը լավ ընտրություն կունենա:”

Վարդան “Օկուբացված Տարածքներ” Օսկանյան *

• Տարիներ առաջ երբ Վարդան Օսկանյանը, փարիզում օգտագործեց “Օկուպացված” բառը փոխանակ “ազատագրված” ի մեծ վրդովմունք առաջացրեց Հայաստանում և Սփյուրքում: Այն ժամանակ ԱԳՆը փորձեց արդարանալ ասելով որ ինք նկատի չունէր բառի “գրավյալ” իմաստը այլ ինքնաթիռի մեջի պէտքարանի դռան վրա գրված “զբաղած” իմաստը…խե~ղճ Վարդանիկ:

Այցելեք www.azadakrum.org հիմա:
 
azadakrum is offline  
Reply With Quote
Old 20 Dec 07, 00:58   #3 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Վարդան Օսկանյանի “հանճառեղ” մտքերից

Սա կարծում եմ բլեֆ է նախագահական ընտրությունների նախօրեին, որ պատրաստվում են սարքել Հայ ժողովրդի գլխին այն օյինբազները, որ իշխանությունում են հիմա։

Էս «գրոսմաիստերները» հավանաբար Քոչարյանին զոհաբերելով, փորձելու են երկարացնել իրենց իշխանությունը։
Այսինքն Քոչարյանը, որ արդեն համակերպվել է, այն բանի հետ, որ իրեն շանս չկա հայաստանի քաղաքական դաշտում, որևէ բան որոշել, գնալու է նման դավաճան քայլի ու ստորագրելու է համաձայնագիր, որով Արցախը մնում է Ադրբեջանի կազմում մինչև ինչ, որ հանրաքվե – Քվեբեկի օրինակը դրա համար է բերվում....

Այնուհետև բնական է, որ ժողովրդի ընդվզում կլինի ու Սերժ Սարգսյանը սպիտակ ձիու վրա կգա ու «կստիպի» Քոչարյանին հրաճարական տալ ու ինքը առանց ընտրությունների կնստի նրա տեղը։

Դրանից Քոչարյանը կշահի նրանով, որ իր գռփածները արտասահմանյան բանկերում ու վիլլաները Գերմանիաներում ու Ամերիկայում կօրինականացնեն, որպես մի մարդու, որը Եվրոպական ու Ամերիկյան միջնորդների համար «ազնիվ» ստորագրել է թղթի տակ։

Սերժ Սարգսյանն էլ ժողովրդական վրդովմունքի վրա արագ ընտրություններում մեծ տոկոսներ կհավաքի, որպես «դուխով տղա» ու հձգվի այս ՊԱՐՏԻԱՆ եվս էվս տարի...
 
voter is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 13:07.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89