24 May 10, 21:42
|
#11 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 30 
|
Re: Hayastan@ qandoxner@
Հայաստանին կրկին որակազրկեցին
16:44 • 24.05.10
Հայաստանի հոկեյի հավաքականն անորոշ ժամանակով որակազրկվել է՝ ապրիլին Երևանում կայացած Աշխարհի առաջնության C դիվիզոնում իր կազմում ԱՄՆ-ի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարզիկներ հայտավորելու համար: Այս մասին հայտնում է հոկեյի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Խաղացողների վերաբերյալ հայկական կողմը սխալ տեղեկատվություն է տրամադրել միջազգային ֆեդերացիային:
Տեղի ունեցածի կապակցությամբ միջազգային ֆեդերացիան շարունակում է հետաքննություն իրականացնել, որից հետո պարզ կդառնա, թե որքան ժամանակով է Հայաստանի հավաքականը դուրս մնալու միջազգային ասպարեզից:
Ի դեպ, Հայաստանն արդեն մեկ անգամ որակազրկվել էր իր կազմում անօրինական խաղացողներ ընդգրկելու համար: Դա տեղի ունեցավ 2008թ., երբ միջազգային ֆեդերացիան Հայաստանին որակազրկեց 1 տարով: Այժմ, Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ պատժամիջոց:
|
| |
__________________
bleib mal cool...
|
|
|
|