VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Hayastan@ qandoxner@ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
05 Sep 10, 00:03 | #148 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@
Quote:
Չնայած կասկածում եմ բայց միգուց է այս վիճակը կհսկացնի դրանց գաղափար, նպատակ ուղղություն, կուսակցության հիմնարար սկուզբունքների արժեքը ինչումն է, որ հավատարիմ կուսակից անդամներին կարող է պահել անկախ նրանից թե ինչքան փող ես բաժանում... |
||
__________________
|
|||
|
05 Sep 10, 01:26 | #149 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Պատասխանը: Re: Hayastan@ qandoxner@
Էլ զոննա չկա, էդ միայն Վազգեն Սարգսյանի օրոք եր, որ Հայաստանը կիսել եր 4-մասի´´ ինքը , Վանոն Դոդիկի հետ, Բաբկենը և Համբարձում Գալստյանը...
Այստեղ "Ракировка" գոյություն ունի , թե ումը որ թևի վրա պահեն, իսկ Կովալենկոն Գագասի ընկերն է ու "зёман", Գագասը դա թույլ չի տա.Սերժը "добро" հաստատողն է, առանց Գագասի Սերժը որոշում չի ընդունում... |
__________________
bleib mal cool... |
|
|
12 Sep 10, 05:59 | #150 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Եվ...............՞
Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է: Վարչապետ Քոչարյանի նոր կառավարությունը-5 "Հրապարակը" շարունակում է ներկայացնել Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան կրիմինալ զույգի նոր "կառավարության"` Ռոբերտ Քոչարյանի ձեւավորելիք կաբինետը: Այսօր վարչապետ Քոչարյանի քրեական կառավարության երկու նոր մականունավոր դեմքերի` Շմայսի եւ Բուռնաշի նշանակման հերթն է: Առաքել Մովսիսյան (Շմայս) - կրթության եւ գիտության նախարար: Ծնվել է 1966թ. Էջմիածնում, բայց 4 տարում ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: Սա Շմայսի հեռու հաշվարկներից մեկն է եղել, որպեսզի հետագայում Հայաստանի իշխանական կլանում գոնե վասալի կոչում ստանա: Սկզբում ստացել է պաշտպանության նախարարության վերլուծական բաժնի ավագ սպայի կոչում, որից հետո որոշել է մշակել օրենքներ, քվեարկել, ակտիվ ելույթներ ունենալ Ազգային ժողովում ու դառնալ պատգամավոր: Շմայսը կրթության ոլորտում իրականացնում է ռադիկալ բարեփոխումներ, առաջնային պլան է մղում նախնական ռազմական պատրաստականություն եւ մարմնակրթություն մասնագիտությունը, բռցքամարտը դարձնում է պարտադիր առարկա` մտցնում առաջինից չորրորդ դասարաններ: Իսկ չորրորդից վերեւ բռնցքամարտ չեն անցնում այն պարզ պատճառով, որ դպրոցները դառնում են քառամյա: Շմայսի բարեփոխումների ծրագրով, որն իրականացվում է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանու ներքո, չորս տարուց ավել դպրոց գնալը անիմաստ է եւ կյանքի լավագույն տարիների կորուստ: Դպրոցական պարտադիր առարկաների ցանկում են հայտնվում նաեւ տուռնիկը, բասկետբոլը, Ծաղկաձորի ճոպանուղին եւ դահուկը: Սպարտակ Սեյրանյանը նշանակվում է նախարարի լրատվականի պետ` նացիստական քարոզչության գծով, Լեւոն Մկրտչյանը նշանակվում է նախարարի տեղապահ, ընդունարանում ռեֆերենտ-օգնական են աշխատում "Շիկեր" խմբի բոլոր աղջիկները: Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) - սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չի ավարտել ֆիզկուլտուրայի ինստիտուտը, քանի որ Երքաղսովետի գործկոմի առեւտրի վարչության թիվ 3 եւ 6 սննդառի խանութների վարիչ աշխատելու համար տնտեսագետի դիպլոմ էր պետք: Սա նույնպես Քոչարյանի կրիմինալ կառավարության խոշոր բարեփոխիչի իմիջ է ձեռք բերում, քանի որ մեծ փոփոխություններ է մտցնում հատկապես ֆուտբոլի զարգացման ծրագրերում: Սեփականաշնորհում է հանրապետությունում պետական մնացած բոլոր մարզադաշտերը եւ վերածում քոչվորների գիշերային բազարի, իսկ ֆուտբոլիստների վրա տեղադրում հսկիչ-դրամարկղային մեքենա` ՀԴՄ: Այս սարքը հնարավորություն է ունենում չափել նաեւ սպորտսմենների օգտագործած նիկոտինի եւ նարկոտիկի քանակը, որով Բուռնաշը վերջապես կկարողանա ճիշտ հաշվապահություն վարել, իմանալ` միմյանց համապատասխանո՞ւմ են մարզիկների գնած եւ ծախսած թմրանյութերի ծավալները: Գործող նախարար Արմեն Գրիգորյանը նշանակվում է սուսերամարտի ազգային դպրոցի մարզիչ, հայկական սպորտի գերակա ուղղություններ են հռչակվում փողոցային ֆուտբոլը, բեյսբոլը եւ սեքսբոլը: Վերջինը քարոզվում է "Դար 21" ալիքով` էժանագին հոլովակների լայն սփռման շնորհիվ: Երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ է նշանակվում Գերասիմ Բարսեղյանը, ստեղծվում են նաեւ SPORT TV եւ OPERA TV հեռուստաալիքներ, որոնք ղեկավարում է Լիլիթ Կարապետյանը: "Օպերա" ակումբի բոլոր միջոցառումները սփռվում են ուղիղ եթերով, իսկ համերգների նախապատրաստական, հագնվելու, ադրենալինը բարձրացնելու անդրկուլիսյան կադրերով բացվում է "Զա ստեկլոմ Բուռնաշա" հաղորդաշար, որը կրկնօրինակում է ռուսական TV 6 ալիքով եթեր գնացած գրեթե նույնանուն նախագծին: "Հրազդան" մարզադաշտը ծածկվում է, խոտերը ասֆալտապատվում են, Գալուստ Սահակյանը նոր ավտոդրոմում մեքենա քշել է սովորեցնում երթուղային տաքսիների պատանի վարորդներին… |
__________________
bleib mal cool... |
|
|
18 Sep 10, 02:45 | #151 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
Գագիկ Ծառուկյանին փորձում են «զրո՞ դարձնել»
«Երեկ իշխանական մեր աղբյուրներից տեղեկություն ստացանք, որ իշխանության ամենավերին օղակներից հրահանգ է իջեցված անգամ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդին, այսպես ասած, «զրո դարձնել»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթն, ում նույն աղբյուրների հաղորդմամբ` առաջիկայում սպասվում է Կոտայքի մարզպետի փոփոխություն. գործող ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փոխարինելու է գալու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը՝ Ծառուկյանի դեմ «գործ հավաքելու» եւ նրան թուլացնելու առաքելությամբ:«Այն, որ չնայած Սերժ Սարգսյանը արտաքուստ փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ծառուկյանի հետ, բայց իրականում հաստատակամ վճիռ է կայացրել՝ նրան «ոչնչացնել», մենք արդեն գրել ենք: Ու հիմա, ինչպես նշում են մեր աղբյուրները, դրա համար ամենահարմար պահն է: Բանն այն է, որ ըստ Մոսկվայից ստացած տեղեկությունների, Կրեմլում բավական վատ են ընդունել այն, որ Ծառուկյանը Երեւանում շատ բարձր ընդունելության արժանացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որի հարաբերությունները ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչպես հայտնի է, լարված են: Նախկինում, ըստ նույն աղբյուրի, Կրեմլում Ծառուկյանի որոշ հովանավորների շնորհիվ Սերժ Սարգսյանը չէր կարողանում բացահայտ արշավ սկսել ԲՀԿ առաջնորդի դեմ: Այժմ, սակայն, երբ Կրեմլում զայրացած են վերջինիս վրա, Սարգսյանը որոշել է օգտագործել հարմար պահը եւ գործնական քայլերի անցնել, ինչի «ստարտը» տրվեց Դալլաքյանի հայտնի ելույթով»: |
__________________
bleib mal cool... |
|
|
12 Oct 10, 13:51 | #152 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
ԿԳՆ. YouTube-ի տեսանյութում աշակերտին ծեծող ուսուցիչը հեռացվել է աշխատանքից
Հոկտեմբեր 12, 2010 | 12:38 Հոկտեմբերի 11-ին ինտերնետային YouTube կայքում տարածված տեսանյութի վերաբերյալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երեւանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը: «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է եւ դատապարտելի»,- ասված է ԿԳՆ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել է YouTube-ում տարածված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»: Պուշկինի անվան 8-րդ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ դեպքը եղել է անցած տարի մարտ ամսին, պատմության դասաժամին, որից հետո դպրոցի ղեկավարությունը դատապարտել է այդ արարքը, իսկ «հերոս» ուսուցիչը ներողություն է խնդրել, սակայն աշխատանքից չի ազատվել: Նա նշել էր նաեւ, որ բռնությունը կիրառվել է 8-րդ դասարանի աշակերտի նկատմամբ: Այդ ուսուցչի անունն է Էդուարդ Եվգենիի Գեւորգիզով: |
__________________
bleib mal cool... |
|
|
13 Nov 10, 22:40 | #153 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Hayastan@ qandoxner@
ԿՈՌՈՒՊՑԻԱ ԵՆՔ ԽԱՂՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ Ցանկացած նորմալ երկրում տնտեսության վիճակը պարզելու համար բավական է ընդամենը ծանոթանալ վիճակագրական տվյալներին. այսինչ ոլորտում այսքան աճ է արձանագրվել, այսինչ ցուցանիշը փոխվել է այսքանով եւ այլն: Հայաստանում, սակայն, այդ մեթոդը չի գործում: Պաշտոնական վիճակագրությունն իր համար թվեր է նկարում, որոնք որեւէ կապ չունեն իրական տնտեսության հետ, որեւէ մեկն այդ թվերին չի հավատում, եւ մարդիկ տնտեսական վիճակի մասին պատկերացում են կազմում ՝ ընդամենը վերլուծելով իրենց աչքի տեսածը եւ դրանք համադրելով Հայաստանի մասին միջազգային լրատվամիջոցներում տեղ գտած տվյալների հետ: Ընդամենը մի օրինակ բերենք: Եթե հավատալու լինենք իշխանությունների ներկայացրած տվյալներին, Հայաստանն արդեն հաղթահարել է ճգնաժամը եւ մտել է «դինամիկ զարգացման փուլ», ընդ որում՝ ամբողջ աշխարհը հիացած է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով: Ու հանկարծ պարզվում է, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական նպատակներով պարենային օգնություն է ցուցաբերում Հայաստանին՝ 5 հազար տոննա հացահատիկի տեսքով: Այս լուրը, բնականաբար, ռուսական լրատվամիջոցներն են հաղորդում. մեր «պատասխանատու լրատվամիջոցները» ծպտուն չեն հանում: Ինչո՞ւ: Որովհետեւ սովորաբար պարենային օգնություն ցուցաբերում են Սոմալիի, Չադի կամ Զիմբաբվեի կարգի երկրներին: Մի տեսակ սիրուն բան չի ստացվում, որ «դինամիկ զարգացման փուլում» գտնվող երկրին պարենային օգնություն են ցուցաբերում: Առավել եւս՝ որ դրանով զբաղվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը ¥վերջին անգամ այդ կառույցը նման գործով զբաղվել է Հաիթիի երկրաշարժից հետո¤: Հասկացա՞ք, թե իրականում ինչ վիճակում է գտնվում Հայաստանը: Իմիջիայլոց, սեպտեմբերին էլ որպես պարենային օգնություն Հայաստանը հազար տոննա ձեթ է ստացել: Իսկ ինչպիսի՞ն է մարդկանց սոցիալական վիճակը: Եթե հավատալու լինենք Սերժ Սարգսյանին, մարդիկ անցած տարվա համեմատ ավելի լավ են ապրում: Միջազգային վիճակագրական կազմակերպություններն ասում են՝ չէ, նման բան չի կարող լինել, որովհետեւ 9.1 տոկոսանոց գնաճ է արձանագրվել: Բայց այդ 9.1 տոկոսին է՛լ որեւէ մեկը չի հավատում. մարդիկ ամեն օր գնումներ են անում եւ իրենց աչքով են տեսնում, թե ինչն ինչոց է: Հարցը հո միայն պանրի թանկացումը չէ: Ինչքան ուզում են՝ թող իշխանական գործիչները դասը լավ սովորած պիոների կեցվածքով հայտարարեն, թե պանրի շուկայում մենաշնորհ չի կարող հաստատվել, որովհետեւ տասնյակ արտադրողներ կան եւ այլն: Բայց ո՞ւմ են խաբում: Հասկանալի է, չէ՞, որ ոչ թե պանրի արտադրության ոլորտում են մենաշնորհ հաստատում, այլ կաթի փոշու ներկրման: Մարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ այս ամենը շուկայական մեխանիզմների հետ կապ չունի, մի քանի հոգի պարզապես «չորով» մեծացնում են իրենց գերշահույթները: Իսկ ինչպե՞ս պիտի վարվի այս ամենը տեսնողն ու հասկացողը: Եթե ուրիշ ելք չկա՝ պիտի հեռանա Հայաստանից: Մարդիկ հենց այդպես էլ վարվում են: Հետո նույն այդ իշխանական գործիչները պիոների նույն կեցվածքով հայտարարում են, թե բա գիտե՞ք, արտագաղթի ծավալներն արդեն սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար, եթե այսպես շարունակվի՝ էլ բանակում ծառայող չենք ունենալու, թուրքերը գալու են մեր ութհազարամյա ազգային ինքնությունը ուտեն: Դե եթե այդքանը հասկանում եք՝ մի քիչ պակաս լափեք: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե մարմնի որ մասով է մտածում վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ բժիշկներին 50 հազար դրամ աշխատավարձ է տալիս ու հետն էլ առողջապահության նախարարին կանչում, թե բա գիտե՞ս, աշխատանքային օրացույցիս մեջ էսօր կոռուպցիայի դեմ պայքարի օր է, գնա մի էրկու հոգու գործից հանի՝ կոռուպցիան վերանա: Ի վերջո՝ անմեղսունակությունն էլ պիտի չափ ունենա: Զարմանալին այն է, որ տնտեսության վերաբերյալ հնչած կոնկրետ հարցերին երբեք կոնկրետ պատասխան չի տրվում: Օրինակի համար կարող ենք երկու այդպիսի հարց հնչեցնել: Հայաստանից բացի աշխարհում կա՞ երկիր, որտեղ թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր է, եւ այդ երկրի ոսկու հանքավայրերը վեց տարի շարունակ ինչ-որ օտարերկրյա կազմակերպություններ ապօրինաբար շահագործում են: Աշխարհում կա՞ ուրիշ երկիր, որտեղ գազը սահմանի վրա գնում են 180 դոլարով եւ բնակչությանը վաճառում 366 դոլարով ¥այսինքն՝ 103 տոկոսով «վենա մտնում»¤: Լոլոներ չենք ընդունում, կոնկրետ պատասխան տվեք. ուրիշ այդպիսի երկիր կա՞, թե չկա: Այս հարցերի պատասխանն, ի դեպ, ժողովուրդը շատ լավ գիտի: Դրա համար էլ «քվեարկում է ոտքերով»: Իսկ ազգային անվտանգության համար սպառնալիք է ոչ թե արտագաղթը, այլ դրա հիմնական պատճառը, այսինքն՝ իշխանությունները: Եվ վիճակագրությունն այստեղ կապ չունի: http://www.chi.am/news/101111/10111101.htm |
__________________
bleib mal cool... |
|
|
|
|
|