![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
![]() |
Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
|
|
#1 (permalink) |
|
Highly VIP VIP Extra Club
Join Date: Nov 2009
Location: Ереван
Posts: 1,378
Rep Power: 18
![]() |
Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
|
|
__________________
Только две вещи в мире бесконечны,это вселенная и человеческая глупость... |
|
|
|
|
|
|
#2 (permalink) |
|
justice managements VIP Ultra Club
|
Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
Սուքիասյանը կգնա մինչև Եվրադատարան
Օրերս Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սոքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Նշենք, սակայն, որ այդ որոշումը թվագրված է հոկտեմբերի 19-ին: Քննչական ծառայությունը Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել է «ապացույցների անբավարարության» հիմքով: Այս հանգամանքը, սակայն չի բավարարում Սուքիասյանին պաշտպաններին, որոնք պնդում են, որ գործը պետք է կարճվեր իրենց պաշտպանյալի գործողություններիում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թ. հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: 2009 թվականի սեպտեմբերի 2-ին նա կամավոր ներկայացել է իրավապահներին և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Սակայն, հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը, և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը «Առաջին լրատվականի» հետզրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը և եթե տեղական ատյաններում հաջողության չհասնեն` բողոք կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, և 2008 թ. մարտի մեկից հետո ձերբակալվածների մեծ մասի նկատմամբ կիրառված անօրինական գործողությունները այս իշխանությունները փորձել են հենց այս կերպ կոծկել: «Ոչ միայն Խաչատուր Սուքիասյանի, այլ նաև բոլոր քաղբանտարկյալների հարցով նրանք ոչինչ չեն կարողացել ապացուցել և կամայական վճիռներ են կայացրել, որոնք ընդհանրապես դատարանների հետ առնչություն չունեն»,- նշեց Հարությունյանը: Հարությունյանի կարծիքով բողոքարկման դեպքում հայաստանյան բոլոր էտապները անցնելուց հետո կարելի կլինի Եվրադատարանում հասնել հաջողության և այս իշխանությունները պարտադրված պետք է ընդունեն, որ մարդկանց հետապնդել են առանց հանցակազմի առկայության: ![]() |
|
__________________
bleib mal cool...
|
|
|
|
|
![]() |
| Tags |
| армения, пласидо, олигарх, мэр, еревана, доминго |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|