![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Statement on the Nagorno-Karabakh Conflict Заявление о переговорах по Арцаху Արցախի բանակցությունների վերաբերյալ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#36 (permalink) |
|
justice managements VIP Ultra Club
|
Re: Statement on the Nagorno-Karabakh Conflict Заявление о переговорах по Арцаху Արցախի բանակցությունների վերաբերյալ
Ղարաբաղի հասցեին ուղղված Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետեւում կանգնած է ՆԱՏՕ-ն. փորձագետ
Փետրվար 25, 2011 | 01:15 Ղարաբաղի հասցեին ուղղված Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետեւում կանգնած է ՆԱՏՕ-ն: Այս մասին «ԼՂ խնդրի լուծման հեռանկարները. Հնարավորություններ եւ խոչընդոտներ» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, ԱՊՀ ինստիտուտում բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը: «Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում երկակի ստանդարտներ են կիրառվում եւ այն շատ է ձգձգվել: Ռուսաստանը ստիպված է տատանվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ավանսներ տալ ե՜ւ մեկին, ե՜ւ մյուսին: Անհասկանալի է Արեւմուտքի դիրքորոշումը կապված Ղարաբաղում հայերի ապացուցված ցեղասպանության հետ: Անհասկանալի է, թե ինչու մեկ հարթության վրա են դնում Հայաստանի ժողովրդավարական իշխանությունն ու Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը»,- ասել է Ալեքսանդրովը: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձեւ է, իսկ հակամարտության ձգձգումը ձեռնտու է, առաջին հերթին, Արեւմուտքին: «Եթե դու պարտվել ես՝ գնա եւ զիջիր: Իսկ Ադրբեջանը, փաստացի պարտված կողմը, փորձում է ստիպել Հայաստանին գնալ զիջումների եւ այդ ամենի թիկունքում կանգնած է Արեւմուտքը, մասնավորապես, ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է Ալեքսանդրովը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է կովկասյան միջանցք դեպի Կասպից ծով: Վրաստանին հաջողվեց թեքել դեպի ՆԱՏՕ-ին անդամակցություն, իսկ Ադրբեջանը դեռ տատանվում է եւ ՆԱՏՕ-ն գտավ ճնշման ձեւ եւ այդ ճնշումը Ղարաբաղն է: |
|
__________________
bleib mal cool...
|
|
|
|
|
|
|
|