13 Jan 11, 17:30
|
#11 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29 
|
Re: Армяне живущие в Армении и армяне живущие вне Армении.
ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՀԱՑՈՒ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է 39-ԱՄՅԱ ՄԻ ՀԱՅ.
Գերմանիա.
Գերմանական էլեկտրոնային լրատվամիջոցները փոխանցում են, որ հունվարի 11-ին ժամը 20.40-ին Համբուրգի Լոհբրյուգգեի սպորտային կենտրոններից մեկում վեճ է սկսվել արական սեռի 17 ներկայացուցչի միջեւ, որն ավարտվել է կրակոցներով: Թիկունքից մահացու վիրավորվել է 39-ամյա մի հայ: Ըստ նախնական վկայությունների, սպորտային կենտրոնում հավաքված երկու խմբավորումների անդամները հայեր են եղել, պայմանավորված են եղել հանդիպել խնդիրները պարզաբանելու նպատակով, բայց իրադրությունը սրվել է, եւ ինչ-որ մեկը կրակ է բացել: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, տղաները շուտափույթՙ ըստ նախնական վարկածներիՙ 5 ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված է եղել, ժապավենը հանձնվել է քննության:
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|