![]() |
|
|
|||||||
| Diaspora - News and events in Armenian and other diasporas. |
|
|
|
|
|
|
|
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը:
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 74
Thanks: 0
3 interesting posts signed as good 4 times
Rep Power: 1
|
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը:
Այցելեք www.azadakrum.org հիմա
"Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի` բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելու է Արցախը: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ առաջին նախագահի ս/թ սեպտեմբերի 21-ի ելույթից հետո սերժա-քոչարյանական ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց քարոզչամեքենան, հայտնվելով խելակորույս վիճակում, տարաբնույթ մեղադրանքներով հարձակվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վրա` այդ թվում այն չարչրկված մեղադրանքով, թե իբր նա ուզում էր ծախել Ղարաբաղը, կամ դա ուզում է իրականացնել նորից նախագահ դառնալուց հետո: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, այս ընթացքում, տարբեր հրապարակումներով կարողացել են հիմնավոր պատասխանել այդ սուտ մեղադրանքին, սակայն ես նույնպես իմ պարտքն եմ համարում անդրադառնալ դրան: Նախ ասեմ, որ 1998-ի սկզբին առկա չէր այնպիսի մի վիճակ, որ Արցախի հարցի կարգավորման պատճառով Լևոնը հարկադրաբար հրաժարական տար: Համոզված եմ, որ նա բոլորովին այլ պատճառներով հրաժարական ներկայացրեց, որի մասին այսօր հիշատակելը նպատակահարմար չեմ համարում: Եթե փորձենք համեմատել մինչև 1998թ և դրանից այս կողմ, թե ինչպիսի փաթեթներ են դրվել բանակցությունների սեղանին, ապա կնկատենք, որ նոր փաթեթը միշտ նախորդից վատն է եղել: Սակայն, չգիտես ինչու, այսօրվա ռեժիմի ջատագովները դրանք պարտվողական չեն համարել: Եկող օրերին մենք կհրապարակենք 1999թ հոկտեմբեր 27-ից հետո, Արցախի վերաբերյալ, այս ռեժիմի և նրան սպասարկող ուժերի հայտարարությունները, գաղափարներն ու պատկերացումները: Նպատակը մեկն է. կրկին անգամ հիշեցնել մեր ժողովրդին, թե ովքեր են մեղադրում Լևոնին, որն ի տարբերություն իրենց, օրին խոհեմություն ու համարձակություն ունեցավ գաղտնազերծելու փակ-գաղտնի համարվող բանակցությունների միտքն ու էությունը: Իսկ սրանք, կերպարանափոխվելով, ազգայնականի կեղծ դիմակի ներքո, ենթարկվեցին Մինսկի մխմբի եզրակացություն-հանձնարարությանը, թե “նախագահները պատրաստ են խաղաղության, իսկ ժողովուրդները` ոչ”: Եվ այդ միտքն իրողություն դարձնելու համար հանձնարարվեց Հայաստանի իշխանություններին` նախապատրաստել մեր ժողովրդին ընդունելու այդ դժվարին զիջումները: Իսկ ժողովրդին “մշակելու” պարտավորությունը ստանձնած հակահայ ռեժիմը, պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, օգտագործելով քաղաքական ուժերի, զինվորականների, մտավորականների և այլոց կախվածությունը իրենիցից, պարտադրեցին նրանց պաշտպանելու տարածքային զիջումների գիծը: Ի տարբերություն սրանց, Լևոնը Արցախի հարցում երբեք չի անցել քաղաքական բանավեճի սահմանը, իսկ այդ բանավեճում միշտ հղում է արել Արցախի իշխանություններին ու ժողովրդին, ասելով, որ վերջին խոսքը նրանցն է: Իսկ Քոչարյանի օրոք Արցախը ընդհանրապես դուրս եկավ գործընթացից և հարցերը որոշում էին երկու մարդ: Եթե Լևոնի ժամանակ Ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրերին տրվում էր հատուկ (սակայն ոչ բավարար) ուշադրություն ու հատուկ արտոնություններ` վերաբնակիչներին, որի հետևանքով նրանց թիվը օր-օրի ավելանում էր, իսկ սրանք կատարեցին ճիշտ հակառակը` վերացնելով բոլոր արտոնությունները, այդ գործին նշանակեցին մի մարդու, որին դժվար է նույնիսկ մարդ անվանել և կարճ ժամկետում վերաբնակեցվածների թիվը կիսով չափ կրճատվեց: Քաղաքականություն վերադառնալով, իհարկե, Լևոնը չի հրաժարվում իր նախկին արտահայտություններից, սակայն ավելացնում է, որ այս իշխանությունների վերջին 10 տարիների ապիկար գործունեության արդյունքում ստեղծվել է այնպիսի մի վիճակ, որ “Այսուհետև նրանք (ադրբեջանցիները) ոչ մի փոխզիջման չեն գնալու: Ես չգիտեմ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար…”: Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը ակնարկում է, որ չի շտապելու հարցը լուծել, ինչը նշանակում է նաև հարցի լուծման ձգձգում: Իսկ ահա Սերժիկը շատ ակտիվ է այս հարցում: Նա ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, տարածքները չենք ազատագրել, այլ գրավել ենք, որ հետո առևտուր անելով հանձնենք: Շաբաթներ առաջ, Մոսկվայում, նա անգամ հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ բոլորովին վերջերս, Բրյուսելում, բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, տառապելով նախագահ դառնալու պատրանքով և առաջ ընկնելով ժամանակներից, հայտարարեց, որ ինքն այսօր իսկ պատրաստ է ստորագրել առկա նախնական սկզբունքային փաստաթղթի տակ: Իհարկե որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ սկզբունքների առանցքը կազմում է ազատագրված տարածքների վերադարձը հակառակորդին: Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լևոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որևէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով պրագմատիկ (օգտապաշտ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետևաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրականացնել տարածաշրջանի կայունացման կարգավորման ծրագրեր (երկաթգծի և տրանսպորտի վերագործարկում և այլն), ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ այն հարցին, թե կա՞ արդյոք հարցի լուծման այլ տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից դուրս քշելուց հետո մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված ենք, որ միաժամանակ կարժանանա նաև ժողովրդի հավանությանը: Այսօր, ի դժբախտություն մեզ, մենք չենք կարող պետություն անվանել գործող կառավարող համակարգը: Ես համոզված եմ, որ իշխանության գալով Լևոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Եվ այսօր կողմ լինելով նրա վերադարձին, դա չի նշանակում կողմ լինել ազատագրված տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետև այս հարցը ներառված չէ “ավգյան ախոռները մաքրելու” ծրագրում: Ուստի այն վայրահաչություններն ու բանբասանքները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են և տգիտության արդյունք: Ամփոփելով, ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ հայկական որևէ իշխանություն չի համարձակվի հակառակորդին հանձնել հազարավոր մարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված մեր հայրենի տարածքները: Եվ եթե մի օր նման իրավիճակ առաջանա, ապա մենք մեր ժողովրդին ոտքի կհանենք ու կպայքարենք տարածքներ զիջող իշխանության դեմ: Ժիրայր Սէֆիլյան ”Ազատագրված տարածքների պաշտպանություն” հասարակական նախաձեռնության համակարգող 20 դեկտեմբերի 2007թ. ”Վարդաշենի” բանտ Այցելեք www.azadakrum.org հիմա |
|
|
|
|
|
|
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Таможня даёт добро 50кг и до 150тысяч драм без пошлин. Durty free for goods in price up to 500$ for Armenian citizens. 500 դոլլարին համարժեք ապրանքների անցկացումը սահմանով Հայաստանի քաղաքացիների համար հարկման ենթակա չէ | voter | Discussions | 5 | 08 Jul 08 14:42 |
| Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրեյ Բիտովը եւ Վլադիմիր Սպիվակովը պարգեւատրվել են «Կարոտ» մրցանակով | Mukik | Diaspora | 0 | 23 May 08 14:51 |
| Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում: | azadakrum | Diaspora | 0 | 26 Dec 07 20:42 |
| Книга В.Дадряна "История Геноцида армян" издана в русском переводе. B. Dadryana book "History of the Armenian Genocide" published in the Russian translation .Վ.Դադրյան "Հայ ցեղասպանության պատմութունը" գիրքը հրատարակվել է ռուսերեն լեզվով: | Mukik | Literature and Culture | 0 | 14 Nov 07 13:01 |
| ЛТП может пойдёт на выборы как кандидат Լևոն Տեր-Պետրոսյանն մտածում է վերադառնալ քաղաքականություն | voter | Politics | 14 | 23 Apr 07 20:04 |