![]() |
|
|
|||||||
|
|
|
|
|
|
|
Ուսումնասիրություն՝ հայության մոռացվա
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
VIP Lord VIP Ultra Club
|
SEE VIDEO REPORT Ուսումնասիրություն՝ հայության մոռացված հատվածի մասին Ծանր հոգեվիճակ է, երբ մարդ չի կարողանում կողմնորոշվել` ո՞ր ազգի ներկայացուցիչ է: Համշենահայերի ինքնության խնդրիրների մասին խոսելու նպատակով ՀՅԴ Եվրոպայի ու Մոսկվայի Հայ Դատի գրասենյակները 2 տարի առաջ կազմակերպել էին գիտաժողով` տարբեր երկրների մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի նյութերը հրատարակվել են ընդհանուր ժողովածուով` հայերեն, թուրքերեն, ռուսերեն ու անգլերեն, որը տարածվելու է տարբեր երկրներում ապրող համշենահայերի շրջանում: Թուրքիայի Ռիզեի նահանգում` ծովի մակերեւույթից 3500 մետր բարձրության վրա, ուր պատմական Համշենն է, ապրում են մարդիկ, ովքեր ամեն տարի հուլիսի 15-22-ը նշում են Վարդավառը: Ծայր է առնում հայկական երգուպարը, թնդում են ազգային նվագարանները: Նրանց դռների վերեւում խաչ է գծված, հաց թխելիս` խաչ են պատկերում նաեւ խմորի վրա: Ամուսնանում են միայն համայնքի ներսում, հանգուցյալներին թաղում առանձնացված գերեզմանատանը: Եթե տեղ չլինի` կթաղեն սեփական այգում, բայց օտարի շիրմատուն երբեք չեն տանի: «Կրասնոդարի երկրամասում ապրողները, որոնք խոսում են համշենահայերեն, նրանց լեզուն Էրզրումի բարբառի մի ճյուղն է: Երբ 200 տարի հետո գնում են բուն Համշեն, տեսնում են, որ այն հատուկենտ բառերը, որ իրենք գործածում են ռուսերեն, բուն համշենահայերը գործածում են թուրքերեն, մնացածը, լեզվի առումով, նույնն է մնացել: Սա մեր ժողովրդին հատուկ ինքնապահպանման բնազդի զարմանալի դրսեւորումն է»,- ասում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Համշենահայեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում. Կրասնոդարի երկրամասում նրանց թիվը շուրջ 400 հազար է, Սոչիում` 100 հազար, ամենամեծաթիվը, սակայն, Թուրքիայի տարածքում են` 1 միլիոն 200 հազար: 1491 թվականին, երբ օսմանցի թուրքերը գրավեցին Համշենը, բնակիչներից ոմանք, ընդունելով իսլամը, մնացին երկրում, զգալի մասը գաղթեց: Սերնդեսերունդ, սակայն, փոխանցվեց հայ ազգին պատկանելու ինքնագիտակցությունը: «Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում, սա 10-ամյակներ իրականացված քեմալիստական քաղաքականության բացահայտ կրախ է նշանակում: Մի պետություն, որ ինքնագիտակցության այդպիսի խորը ճգնաժամ է ապրում, հավանական է, որ մոտ ապագայում կանգնի պետական քայքայման առջեւ»,- շեշտում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Աշխարհասփյուռ համշենահայերի ազգային ինքնագիտակցությունը ամրապնդելու, նաեւ նրանց մասին տեղեկություններն ամբողջացնելու նպատակով ՀՅԴ Եվրոպայի եւ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակները Սոչիում նախաձեռնել էին գիտաժողով, որին հրավիրված էին տարբեր երկրների լավագույն մասնագետները: Այսօր արդեն, գիտաժողովի նյութերը հրատարակվել են 4 լեզուներով` հայերեն, թուրքերեն, ռուսերեն եւ անգլերեն: «Սա առաջին լուրջ գիտական փորձն էր ամբողջ աշխարհից լավագույն մասնագետներին ներգրավելով` այս խնդիրը դնել շրջանառության մեջ: ԱՄՆ-ից Ռիչարդ Հովհաննիսյանն էր, Ռուսաստանից` Սերգեյ Հարությունյանը, Իգոր Կուզնեցովը, Հայաստանից՝ Էմմա Պետրոսյանը, Ժենյա Խաչատրյանը եւ այլն»,- ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հայկազուն Ալվրցյանը: Ժողովածուն ոչ միայն հարուստ նյութ է հետագա ուսումնասիրությունների համար, այլեւ լուրջ հիմք` աշխարհաքաղաքական կարեւոր խնդիրներ լուծելու առումով: |
|
|
|
|
|
|
| One user like this post | HayArtsiv (04 Jun 07) |
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Первая книга на каталонском языке о Геноциде армян уже в переводе на армянский язык/Առաջին գիրքը կատալոնական լեզվով Հայոց Եղեռնի մասին արդեն հայերեն թարգմանությամբ | Mukik | Literature and Culture | 0 | 21 Mar 08 22:50 |
| Հայկական ցեղասպանության սիոնական ձեռնածումը` վասն Ողջակիզման բացառիկության “հիմնավորման”: | azadakrum | Genocide | 1 | 29 Dec 07 02:04 |
| ТОЛЬКО ТИШЕ..Тайные признания в любви Форумчан друг другу/Secret declarations of love/ԼՌՈՒԹՅՈՒ՝Ն...Ֆորուջանիկների գաղտնի խոստովանությունները միմյանց/ | KODAK | Love | 258 | 01 Dec 07 16:48 |
| Համայն Եվրոպայի Հայության Համընդհանուր Ցույց | KODAK | Diaspora | 0 | 25 Nov 07 18:03 |
| В московском издательстве выйдет новый роман о геноциде.In Moscow publishing house released a new novel on Genocide .Մոսկօվյան հրատարակչությունում լույս կտեսնի նոր վեպ Ցեղասպանության մասին | Mukik | Literature and Culture | 0 | 17 Oct 07 23:19 |