Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Blogs Community Press here to open menubar...


Notices

Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church

 
 

Армянская Апостольская Святая Церковь (ААСЦ)

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 21 May 11, 08:44   #15 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 ХичКОК is on a distinguished road
Re: Армянская Апостольская Святая Церковь (ААСЦ)

NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու Նիցայի Ծխական խորհրդի հայտարարությունը, որը հրապարակվել է Ֆրանսիայի «Nouvelles d`Arménie» պարբերականում:

Լռելու համար խնդիրը չափազանց լուրջ է: «Nice-Matin» թերթի 2011թ. մայիսի 14-ի համարում երկու ամբողջական էջերի վրա ներկայացվել է Լազուրե ափում ռուսական մաֆիայի գործունեության մասին հետաքննությունը: Մաֆիայի հետ կապված անձանց մեջ է նաեւ Նիցայի հայկական եկեղեցու նախկին քահանա Վաչե Հայրապետյանը, որը հետաքննության առարկա է: Գործերը վերաբերում են «հայկական մաֆիայի» մասնակցությամբ կեղծ թղթադրամների շրջանառությանը եւ էլիտար մարմնավաճառության ցանցին: Մեղադրյալների թվում են մարդիկ, որոնք ժամանակին փորձել են ահաբեկել Նիցայի հայ համայնքի առաջնորդներին: Այս ամենը մեզ ստիպում է չլինել անտարբեր: Այս ամենը նաեւ տագնապահարույց ստվեր է գցում Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու մի քանի կրոնական գործիչների հարաբերությունների վրա: Ֆրանսիայի հայոց թեմն այժմ չափազանց ծանր ճգնաժամ է ապրում: Նիցայի համայնքն իր հավատարիմ առաջնորդներով, կամավորներով եւ օրինապաշտ քաղաքացիներով եղավ այդ ճգնաժամի առաջին զոհը, առաջին դիմակազերծողը եւ ոչ թե Եկեղեցու սադրիչ-թշնամին, ինչպես ոմանք ստիպում էին համոզել բոլորին: Վերջին բացահայտումների հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել եղածի կարճ պատմությունը:

2009թ. փետրվարի 26-ի ընդհանուր ժողովում մեր ասոցիացիան ժողովրդավարական քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ մերժեց Եկեղեցու նոր միասնական կանոնադրությունը, որը ծխական համայնքի ամբողջ հոգեւոր, քաղաքական, ներկայացուցչական եւ վարչական իշխանությունը հանձնում էր Եկեղեցու ներկայացուցիչներին: Այդ օրվանից մեր ծխական քահանա Վաչե Հայրապետյանը պարբերական գործում էր Ծխական խորհրդի գործունեության ցանկալի ուղղությունների դեմ: Ժամանակի ընթացքում հայր Վաչեի գործողությունները սկսեցին ամբողջովին տարբերվել եկեղեցական վարքից: 2009 թվականի վերջին եռամսյակից սկսված նա զանցեց ճիշտ ուղու վրա վերադառնալու բոլոր հնարավոր սահմանները:

Ամեն կիրակի, ամեն ծիսակատարության ժամանակ դաժան մարդկանց մի խումբ հայր Վաչեի գլխավորությամբ աստիճանաբար զավթեց եկեղեցու տարածքը` դառնալով այդ վայրի տերը: Մարդկանց սկսեցին ընտրողաբար ներս թողնել եկեղեցի: Սպառնալիքների ուժով համայնքային ասոցիացիայի նախագահին արգելվեց մտնել եկեղեցի: Եկեղեցին դառնում էր անօրենության գոտի: Ահաբեկված հավատացյալները լքեցին եկեղեցին: Ծխական խորհուրդն այդ մասին պարբերաբար տեղեկացնում էր անձամբ Կաթողիկոսին նաեւ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդին: Օգնության մեր խնդրանքն ու կոչերը մնացին անպատասխան:

2009թ. դեկտեմբերի 8-ին Նիցայի պատվիրակությունը հանդիպեց առաջնորդի հետ եւ խնդրեց հայր Վաչեին ծառայության տեղափոխել այլ վայր` ծխական խաղաղությունը վերականգնելու համար: Առաջնորդի պատասխանը մեկնաբանել հնարավոր չէ, բայց հասկացվեց, որ Ծխական խորհուրդը պետք է հրաժարական տա, իսկ ծխական համայնքն ընդունի Եկեղեցու միասնական կանոնադրությունը…

Եկեղեցու տարածքում լարվածությունն աճում էր: Հայր Վաչեն թիկնապահներով շրջապատված վկաների ներկայությամբ անպատվում էր համայնքային ասոցիացիայի նախագահ Զարե Մարտիրոսյանին` նրան պաշտոնանկ անելու եւ նրա տեղը գրավելու նպատակով: Այդ բռնությունը քիչ էր` թեմի առաջնորդն էլ սպառնաց, որ Նիցայի հայ համայնքի առաջնորդները կվտարվեն եկեղեցուց:

2010թ. հունվարի 6-ին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ժամանեց Նիցա` Սուրբ Ծննդի պատարագն անձամբ մատուցելու: Պատարագից հետո նա զրուցեց հայր Վաչեի եւ նրա պահակախմբի հետ: Այդ զրույցից հետո Զաքարյանը ծխական համայնքի առաջնորդներին ասաց. «նրանք խելագարվել են, հրաժարական տվեք, ձեր կյանքը վտանգված է»:

Ահաբեկման գագաթնակետը եղավ 2010թ. մարտի 21-ին` ընդհանուր ժողովի օրը: Չնայած ոստիկանների եւ դատական կարգադրիչների ներկայությանը բռնության անհավանական ալիք բարձրացավ: Տեղի ունեցավ հարձակում դպրոցի նախագահի որդու վրա: Նա վիրավորվեց եւ հետագայում երկու վիրահատություն տարավ: Սենյակում աթոռներ եւ սեղանների կոտրվեցին: Հայր Վաչեի խումբը անպատվում եւ սպառնում էր բոլորին, հայհոյում էին կանանց: Անվտանգության նկատառումներով ընդհանուր ժողովը չկայացավ:

2010թ. մայիսի 19-ին թեմի առաջնորդը նշանակեց հանձնախումբ, որը պետք է փոխարիներ Նիցայի Ծխական խորհուրդը: Թեմի եւ ծխի կանոնադրությամբ այդպիսի բան նախատեսված չէ:

Բախվելով նման թշնամական գործողությունների` Ծխական խորհուրդը Նիցայի քաղաքացիական դատարանում խնդրեց նշանակել հատուկ վարչարարի: 2010թ. հուլիսի 19-ին այդ խնդրանքը բավարարվեց: 2010թ. սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ֆրանսերեն նամակով Նիցայի հայ համայնք Կաթողիկոսի գործուղած Մեսրոպ աբեղա Պարսամյանին խնդրեց դեմ դուրս գալ մեր ընտրություններին:

2010թ. դեկտեմբերի 8-ին, երբ պետք է գումարվեր մեր ընդհանուր ժողովը, թեմն ու 2010թ. մայիսի 19-ին նշանակված ապօրինի հանձնախմբի նախագահ Հրանտ Սերոբյանը մեզ կանչեցին Նիցայի դատարան` պահանջելով փոխել մեր կանոնադրությունը եւ ենթարկվել Եկեղեցու կանոնադրությանը: Այդ պատճառով ընդհանուր ժողովը դարձյալ տեղի չունեցավ:

2011թ. մարտին եւ ապրիլին տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին ասվում է մեր հայտարարության սկզբում: Կեղծ թղթադրամների շրջանառության եւ էլիտար մարմնավաճառության համատեքստում «հայկական մաֆիայի» մասին գործերը վնասում են Ֆրանսիայում հայի կերպարին: Ձերբակալված գլխավոր դերակատարների մեջ են հայր Վաչեի խմբի անդամները, որոնք հաճախ հավաքվում էին եկեղեցու նկուղի դահլիճում: Այդ երկու գործերի շրջանակում հայր Վաչեին ներկայացվելու են մեղադրանքներ: Հուսով ենք, որ այս հետահայաց վերլուծությունը կսթափեցնի եկեղեցական իշխանություններին:

Այս բացահայտումները լույս են սփռում Եկեղեցու սեւ ցուցակում մեզ ընդգրկելու վրա: «Նրանք խելագարվել են, հրաժարական տվեք, ձեր կյանքը վտանգված է»: Այս խոսքերը դեռ հնչում են մեր ականջներում: Հրաժարական տալ կյանքը փրկելո՞ւ համար: Իսկ մեր սիրելի եկեղեցին հանձնե՞լ ավազակներին եւ հանցագործներին: Անկասկած այսօր մենք զգում ենք, որ կատարել ենք մեր առաքելությունը եւ մեր խիղճը մաքուր է, որ ուժ ենք ունեցել դիմակայել ճնշմանը: Մենք պարտավոր էինք դա անել հանուն մեր հայրերի եւ զավակների:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 14:53.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60