Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Blogs Community Press here to open menubar...


Notices

Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church

Reply
 

Եկեղեցին և քաղաքական շահարկումները

LinkBack Thread Tools Display Modes
Old 09 Apr 08, 17:23   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Եկեղեցին և քաղաքական շահարկումները

ՙԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ, ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵՂԲԱ’ՅՐ?՚
Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ու նրա Գահակալի դեմ չարանենգ արշավանքը նոր չի սկսվել ՀՀՇ-ական թերթերում: Արդեն 5-6 տարուց ի վեր այդ թերթերն անառիթ ու անկիրթ հարձակումներ են գործում Մայր աթոռի եւ անձամբ Ամենայն հայոց հայրապետի դեմ, հընթացս չմոռանալով Հայ եկեղեցուն մեղադրել թուլության, իշխանություններին հրապարակավ չպարսավելու, օտար աղանդների դեմ արդյունավետ չպայքարելու եւ մահացու այլ մեղքերի համար: Փորձել թուլացնել եւ ապա մեղադրել` ինչու ես թույլ: Իսկը ՀՀՇ-ական գործելակերպ, որը ցավալի հաջողությամբ կիրառվեց, սկսյալ 80-ականների վերջերից, մեր հայտնի մտավորականների, գիտնականների, բոլոր հեղինակությունների դեմ: Անգամ երջանկահիշատակ Վազգեն Ա հայրապետի դեմ, որին ՙամոթ, ամոթ՚ բացականչություններով, ՙԿԳԲ-ի գործակալ՚ արտահայտություններով էին դիմավորում Ազատության հրապարակում, իսկ հանրահավաքների ղեկավարները միտինգավորներին քաջալերում էին իրենց լռությամբ: Մինչդեռ նույն Վազգեն Ա հայրապետը, ընդամենը 2 տարի հետո, հանդիսացավ հայոց նորանկախ պետականության առաջին խոշոր նվիրատուն` պետության դատարկ գանձարանում զետեղելով շվեյցարական բանկերում ի պահ դրված Մայր աթոռի գրեթե ողջ գումարը` շուրջ 7 մլն դոլար:
Այսպես է եղել ընդհանրապես. Հայ եկեղեցին թիկունք է կանգնել հայոց պետության, իսկ վերջինիս բացակայության իր վրա է վերցրել նաեւ նրա բեռի մի մասը: Տեղի չի տվել հայ նախարարների պառակտողական պահանջների առաջ եւ Հայոց հայրապետը մերժել է նույնիսկ իր նզոված թագավորին հանձնել ՙօտարի գայլերին՚:
Մայր աթոռի ու Գարեգին Բ կաթողիկոսի դեմ հեթանոս արշավանքի վերջին սաստկացումը արձանագրվեց նախագահական ընտրություններում, հատկապես նորընտիր նախագահին ուղղված Վեհափառ հայրապետի շնորհավորական նամակից հետո: ՙԳոնե սպասեր մինչեւ Սահմանադրական դատարանի վճիռը՚, իբր առարկում են այդ նամակին ընդդիմացող ՙիմաստունները՚: Մինչդեռ ի սկզբանե հստակ էր, դեռ քվեարկությունից շատ առաջ, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու աջակիցները չէին ընդունելու որեւէ այլ արդյունք ու վճիռ, որը չէր հաստատի փոքրամասնության հաղթանակը մեծամասնության նկատմամբ: (Տեղին է հարց տալ` իսկ իրե’նք ինչու չսպասեցին մինչեւ ՍԴ-ի վճիռը. այդ պարագայում, թերեւս, խուսափեինք մարտիմեկյան զոհերից ու կորուստներից): Ուստի, կարո?ղ էր Հայ եկեղեցու պետը սպասել մինչեւ բարեկամ ու ոչ բարեկամ երկրների պետերը շնորհավորեին եւ նոր միայն հետեւեր նրանց օրինակին:
ՀՀՇ-ական լրատվամիջոցները, շրջանցելով Վեհափառ հայրապետին իր տան դարպասից ներս չընդունելու Լ. Տեր-Պետրոսյանի խայտառակ արարքը, իրենց պատվիրատու-առաջնորդին համահունչ եւ համաձայն, ինքնարդարացման ձախող փորձ են կատարում, նշելով, որ Վեհափառ հայրապետը Լ. Տեր-Պետրոսյանի տուն գնալուց առաջ հեռախոսով զրուցել է հանրապետության նախագահի հետ, իբր վերջինիս արտոնությունն է ստացել նախքան այդ քայլը կատարելը:
Հապա ո?ւմ հետ կհրամայեիք, որ Վեհափառը խոսեր վերահաս արյունահեղությունը կանխելու համար ճանապարհ դուրս գալուց առաջ: Նիկոլի?, թե?... Պազոլինիի: Կարող էր, չէ?, Ռ. Քոչարյանը դեռ այդ ժամին (մոտավորապես 14:30) որեւէ առաջարկ ունենալ:
Դրան էլ առարկություն ունի Մե¯ծ դեմագոգը: ՙԵս ասեմ, թե Վեհափառին ինչու չեմ ընդունել,- ասել է նա մարտի 11-ի երեկոյան իր առանձնատանը տեղի ունեցած մամլո ասուլիսում: - Շատ պարզ պատճառով, որ սխալ հասցեով էր եկել: Նա պիտի նրա’ դուռը գնար, ասեր` ի?նչ ես ուզում, ի?նչ ես անում, եղբա’յր՚: Բայց չէ? որ Լ. Տեր-Պետրոսյանը կարող էր Վեհափառին ընդունել ու նրա’ն, եւ ոչ թե լրագրողներին, ասել այդ խոսքը` ՙեղբա’յր՚, եւ այլն: Բայց ոչ, այդ պահին նրան պետք չէր որեւէ միջնորդություն ու միջամտություն. նրան պետք էր արյունը, այլապես օրեր առաջ անսացած կլիներ վերահաս վտանգի մասին, խաղաղության եւ համերաշխության անհրաժեշտության մասին Վեհափառ հայրապետի եւ Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի կոչերին: Այդ պահին նրան անհրաժեշտ էր ստորացնել բոլորին, այդ թվում նաեւ Հայ եկեղեցու գերագույն պետին:
Ասենք, նա հաճախ է փորձել այդպես վարվել Հայ եկեղեցու հետ: Գուցե հակաեկեղեցական դաստիարակությո?ւն է ստացել, կամ վատ հիշողություննե?ր են մնացել Սբ. Էջմիածնի ճեմարանում դասավանդելու օրերից: Դժվար է ասել: Գուցե հետագայում նրա կենսագիրնե?րը եւ կամ հոգեբաննե?րը պարզեն: Բոլորս դեռ հիշում ենք 1995-ը, Վազգեն Ա կաթողիկոսից հետո Սբ. Էջմիածնի գահի հաջորդ գահակալի ընտրության նախկին նախագահի միջամտության, կոպի’տ միջամտության պարագան. Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողովի բացարձակ մեծամասնության կարծիքն արհամարհեց եւ փաստորեն կաթողիկոս նշանակեց Մեծի տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոսին, հասկացնել տալով նաեւ, թե իր այդ ՙխորիմաստ՚ քայլի հեռահար նպատակը Էջմիածին-Անթիլիաս շարունակվող տագնապի կարգավորումն է: Դժբախտաբար նման բան տեղի չունեցավ, չէր էլ կարող, ինչպես նախազգուշացրել էինք ուրիշներն ու ես: Ազգային-եկեղեցական ժողովը կատարյալ ստորացումից փրկվեց միայն Գարեգին արք. Ներսիսյանի (այժմ` Կաթողիկոս ամենայն հայոց) ասպետական (այս բառը Լ. Տեր-Պետրոսյանինն է) կեցվածքի շնորհիվ: Հակառակ ժողովում իր հավաքած գերակշիռ ձայներին, 3-րդ փուլի քվեարկությունից առաջ Սրբազանը ինքնաբացարկ հայտարարեց, պատճառաբանելով, որ չի կարող մրցակցել օծյալ կաթողիկոսի հետ: Խորքում կար նաեւ ուրիշ պատճառ` այդ օրը Մայր տաճարի գավիթում ամեն ինչ ՙտիրապետում էին՚ ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության եւ ՀՀ նախագահի թիկնազորի պետերը, իսկ ներսում` Գարեգին սրբազանի գիտակցությունը, թե հայ ժողովրդի հոգեւոր պետը չի կարող առճակատման մեջ գտնվել աշխարհիկ իշխանության` պետության ղեկավարի հետ:
Անշուշտ, Հայ եկեղեցու համար շատ հեշտ է տարբեր առիթներով քննադատել պետական իշխանություններին, ժողովրդահաճ հայտարարություններ կատարել եւ բարձրացնել իր հեղինակությունը: Բայց ի¯նչ հեղինակություն, որը հիմնված չէ ազգային միասնականության, ազգային պետականության հիմքերի ամրության վրա: Մանավանդ որ այդ բոլոր քննադատությունները կարելի է անել առանց հրապարակայնացնելու, հորդորներով ու բանակցություններով: Վերջապես, Հայ եկեղեցին կուսակցություն կամ հիմնարկ չէ’, ոչ էլ որեւիցե շարժում:
Բաց աստի, անշուշտ կարելի է զանազան բացթողումների համար քննադատել մեր եկեղեցին, նրա սպասավորներին, անգամ գերագույն պետին: Ի տարբերություն այլոց, մերը ժողովրդավարական եկեղեցի է, այսինքն` մենք մաս ենք կազմում նրան եւ իրավունք ունենք մեր կարծիքը ունենալու ազգային-եկեղեցական հարցերի տնօրինման հարցում, նրա հզորացման համար: Սակայն այդ կարծիքը չի կարող պարտադիր լինել մեծամասնության համար, ինչպես յուրաքանչյուր ժողովրդավարական կառույցում:
Սակայն այդ կարծիքն ու քննադատությունը չեն կարող արտահայտվել անպատկառ ու լկտի ձեւերով, սուտ վկայություններով, ստորացման միտումներով: Ու մանավանդ` դրանք չեն կարող հնչել այնպիսի մարդկանց բերանով, որոնց հոգու ծննդավայրը հայկական եկեղեցին չէ:
Իսկ վերջում` հռետորական մի հարց. ինչո?ւ Լ. Տեր-Պետրոսյանը գոնե այս հարցում չի սաստում իրեն հլու-հնազանդ հետեւող մամուլին:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
http://www.azg.am/AM/2008040901

Հ.Գ. Հոդվածում տրված քաղաքական ոչ բոլոր որակումները կամ արտահայտությունները կարող են պարտադիր կերպով համարվել սեփական հայացքներիցս բխած: Սակայն ընդհանուր առմամբ համաձայն եմ հոդվածագրի հետ:
MONK
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 02:19.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89