![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Recounting Armenian citizens under 50 years old Переучет всех граждан РА в возрасте до 50 лет Մինչեւ 50 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիներին հաշվառում |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#28 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Re: Recounting Armenian citizens under 50 years old Переучет всех граждан РА в возрасте до 50 лет Մինչեւ 50 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիներին հաշվառում
Ինչո՞ւ են հավաքում զորացրվածների զինգրքույկները:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ «7օր»-ը տեղեկացրել էր, որ ասեկոսեներ են պտտվում, թե Պաշտպանության նախարարությունը հավաքում է զորացրվածների զինգրքույկները, իսկ անձնագրային վարչությունը վիզաների ելքի արտոնագիր չի տրամադրում։ Ըստ նույն լուրերի՝ այդ հանգամանքը բացատրվում է սահմանում լարվածության առկայությամբ։ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանն այս առնչությամբ ասել էր, թե սահմանի վրա ոչ մի լարվածություն չկա. «Դրանք կեղծ մարդկանց կողմից տարածվող կեղծ լուրեր են»։ Նա նշել է, թե հակված է մտածելու, որ այդ լուրերի տարածումը ոմանց ձեռնտու է, և դրանք տարածվում են նպատակաուղղված. «Եթե նման վտանգ լինի, ես հաստատ այստեղ նստած չեմ լինի»,-նշել է նա։ Այս օրերին «7օր»-ն իր ընթերցողներից ահազանգ է ստացել, որ զինծառայությունից բոլորովին վերջերս վերադարձած երիտասարդների զինգրքույկները հավաքում տանում են զինկոմիսարիատ՝ ասելով, թե մի կնիք ունեն դնելու, որից հետո կվերադարձնեն։ Կառլեն Գևորգյանի (ով դեկտեմբեր ամսին է զորացրվել, ծառայել է Հադրութում, 21 տարեկան է) զինգրքույկը ևս զինկոմիսարիատում է։ Նրան նույնպես չեն վերադարձրել այն՝ ասելով, թե պետք է վերապատրաստում անցնի։ Ապրիլի 7-ին՝ ժամը 16։00-ին, նրան հրավիրել են Րաֆֆու անվան դպրոց, որտեղից էլ պետք է տանեն Արմավիր՝ հինգ օրով վերապատրաստվելու։ Ի դեպ, այդ վերապատրաստման համար զորացրվածները վարձատրվելու են։ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե վերապատրաստում միշտ էլ եղել է, հիմա էլ կա ու կլինի, քանի պետությունը գոյություն ունի. -Վերապատրաստումը վճարովի է։ Օրեկան 3000-ական դրամ շարքային կազմին են տալիս, 5000-ական դրամ՝ սպայական կազմին։ Սեյրան Շահսուվարյանը հավաստիացրել է, թե այդ ամենից ոչ մի վտանգ չկա: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
Tags |
армения, арцах, военные сборы |
|
|
|