View Single Post
Old 04 Apr 10, 18:49   #30 (permalink)
Все буду молчать.........
VIP Ultra Club
Мукик's Avatar
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32 Мукик is on a distinguished road
Re: Recounting Armenian citizens under 50 years old Переучет всех граждан РА в возрасте до 50 лет Մինչեւ 50 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիներին հաշվառում

Ինչո՞ւ են հավաքում զորացրվածների զինգրքույկները:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ «7օր»-ը տեղեկացրել էր, որ ասեկոսեներ են պտտվում, թե Պաշտպանության նախարարությունը հավաքում է զորացրվածների զինգրքույկները, իսկ անձնագրային վարչությունը վիզաների ելքի արտոնագիր չի տրամադրում։ Ըստ նույն լուրերի՝ այդ հանգամանքը բացատրվում է սահմանում լարվածության առկայությամբ։

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանն այս առնչությամբ ասել էր, թե սահմանի վրա ոչ մի լարվածություն չկա. «Դրանք կեղծ մարդկանց կողմից տարածվող կեղծ լուրեր են»։
Նա նշել է, թե հակված է մտածելու, որ այդ լուրերի տարածումը ոմանց ձեռնտու է, և դրանք տարածվում են նպատակաուղղված. «Եթե նման վտանգ լինի, ես հաստատ այստեղ նստած չեմ լինի»,-նշել է նա։

Այս օրերին «7օր»-ն իր ընթերցողներից ահազանգ է ստացել, որ զինծառայությունից բոլորովին վերջերս վերադարձած երիտասարդների զինգրքույկները հավաքում տանում են զինկոմիսարիատ՝ ասելով, թե մի կնիք ունեն դնելու, որից հետո կվերադարձնեն։

Կառլեն Գևորգյանի (ով դեկտեմբեր ամսին է զորացրվել, ծառայել է Հադրութում, 21 տարեկան է) զինգրքույկը ևս զինկոմիսարիատում է։ Նրան նույնպես չեն վերադարձրել այն՝ ասելով, թե պետք է վերապատրաստում անցնի։ Ապրիլի 7-ին՝ ժամը 16։00-ին, նրան հրավիրել են Րաֆֆու անվան դպրոց, որտեղից էլ պետք է տանեն Արմավիր՝ հինգ օրով վերապատրաստվելու։ Ի դեպ, այդ վերապատրաստման համար զորացրվածները վարձատրվելու են։

Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե վերապատրաստում միշտ էլ եղել է, հիմա էլ կա ու կլինի, քանի պետությունը գոյություն ունի.

-Վերապատրաստումը վճարովի է։ Օրեկան 3000-ական դրամ շարքային կազմին են տալիս, 5000-ական դրամ՝ սպայական կազմին։

Սեյրան Շահսուվարյանը հավաստիացրել է, թե այդ ամենից ոչ մի վտանգ չկա:
 
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
Мукик is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 18:41.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60