Все буду молчать.........
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Rep Power: 32
|
Ответ: David Melik
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ
Երեկո էր`
ջազի տաքուկ հնչյուններով,
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ,
պատկերացրի
թե ինչպիսին պետք է լինի
երջանկության նատյուրմորտը:
Այդ նկարում պետք է լինեն
այս երեկոն,
ջազի տաքուկ հնչյունները
ու ես` հենված իմ բազմոցին
մթության մեջ:
ԵՍ ՄԱՐԴ ԵՄ
Ես մարդ եմ, լսե'ք,
մարդ եմ, հատկապես,
երբ որ կանգնած եմ անասունի մոտ,
հատկապես,
երբ որ մեծախոսում եմ
ճշմարտությունից
երբ որ...
նրան դեռ չեմ մորթել:
Իմ անունը Մարդ է,
անուն, որն ինձ Տերն է տվել,
որը երբեք ես չեն պղծել.
երբեք չեմ մորթել...
երբեք չեմ զզվել ես իմ անունից,
երբեք չեմ ձգտել`
ազատվել նրա իշխանուրյունից:
Արցունքներն իմ մարդկային են
ու մարդկաին են տանջանքները իմ,
քանի չեմ քերթել ինքս իմ կաշին:
Եվ կրքերն են իմ մարդկային,
քանի չեմ քնել շնագայլի հետ,
քանի դեռ կրքի այրման գագաթին
նրան չեմ մորթել:
Ես իրոք մարդ եմ,
և ես խնդրում եմ.
սիրեք ինձ մի քիչ,
քանի չեմ մորթել:
ՊԱՏԱՍԽԱՆ Ո’Չ ԽԱՅԱՄԻՆ
Հավատարիմ ու սրտակից եղա միայն,
Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն.
Վաղուց էիր ուզում պատժել դու նվաստիս,
Ասա, ինչուինձ լքեցիր կյանքում ունայն:
Օմար Խայամ
1.
Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին,
Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին,
Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ,
որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին:
2.
Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր,
Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր,
Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին.
Գինու փայլը չխմողին կուրացնում է:
3.
Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի,
Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի,
Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է,
Կարմիր գինու սրբությունը պիտի պահի:
4.
Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի,
Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի,
Թե մեկը չկա, երկրորդի համար
Անգամ դրախտը ունայն կլինի:
***
Տեսե?լ եք` ոնց են ամպերը պարում
Ամպրոպների տակտերի տակ,
Այդ պահին նրանց ոչինչ չի պահում,
Որ ջարդեն բոլոր դարպասները փակ
Ու լույս հանելով երգերն արգելված`
Մերկանան հոգով ու տրվեն նրանց:
p.s.
Արգելված երգերն այնտեղ`երկնքում,
Մարիամ են կոչվում:
Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված,
Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում:
Ու ամեն Մարիամ դադար է`խրված
Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում:
Ու ամեն Մարիամ երակ է բացված,
Ու արյունը լերդացել է ու չի ճչում:
|