| 
	
		
		
			
			 
				
				Պատասխանը: "Христианство Святой Армянской Церкви"
			 
			 
			
		
		
		Ինչպես տեսնում եմ, լրատվամիջոցները հասցրել են արձակուրդիցս հետո գրածս առաջին հաղորդագրությունը սխալ թարգմանել: Ամիգո ջան, գրքի անունն է <Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը>: Քրիստոնեական չի նշանակում Христианство, այլ Katekhizis` Կատեխիզիս: Նման ձեռնարկները պարունակում են քրիստոնեական վարդապետության դավանությունը համակարգված կերպով: Հիմնականում գրվում են հարց ու պատասխանի ձևով: Տվյալ դեպքում Արշակ Տեր-Միքելյանը գրել է ազատ շարադրանքով: 
		
		
		
	 |