Quote:
Originally Posted by Հայ Քրիստոնյա
Հարգելի MONK
|
Հարգանքներիս հավաստիքը, Հայ Քրիստոնյա : Ուրախ եմ Ձեզ ողջունելու
Quote:
ես քեզ խնդրում եմ անուններ մի շոշափի այստեղ, դու լավ չգիտես Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու գործունեությունը և շատ մյուսների որ այստեղ վարքաբեկում ես նրանց անունները: Ուրեմն Մի՛ դատիր որ չդատվես, ինչպես ասում է Աստվածաշունչը:
|
Ներողություն, բայց այդ Դուք լավ չգիտեք, թե ինչ գիտեմ ես, ուստի կխնդրեի չշտապել եզրահանգումներ անելուց և Սուրբ Գրքից մեջբերում անելուց առաջ չէր խանգարի, եթե նախ ինքներդ խորամուխ լինեիք դրա իմաստի մեջ:
Quote:
Կարծում եմ դու Առաքելական Եկեղեցու զավակ ես ճի՞շտ է,
|
Ես ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, այլև հոգևորական:
Quote:
դու կարծում ես բացի Առաքելական Եկեղեցուց մնացածը աղանդ են ճի՞շտ է,
|
Ոչ, ճիշտ չէ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին անբաժան մասն է մեր Տիրոջ և Նրա Առաքյալների կողմից հաստատած Ընդհանրական Եկեղեցու, որ կազմում են քույր Եկեղեցիները` արևելյան հնագույն հինգ ազգային Եկեղեցիները (Հայ Առաքելական, Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալաբար և Եթովպական), Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիները:
Quote:
բայց ես կասեմ քեզ որ ով որ Աստծու խոսքից շեղվելն է աղանդավորություն, այնպես որ ես ինքս Ավետարանի Հավատքի Եկեղեցու զավակ ես և ընդունում եմ Աստծո խոսքը այնպես ինչպես գրված է Սուրբ Գրքում:
|
Դուք ցանկանում եք ասել, որ Քրիոստոնեական Առաքելահաստատ Եկեղեցին շեղվել է Աստծո Խոսքից...? Ավետարանի Խոսքը մեկն է, և ուղղափառ դավանությամբ քրիստոնյաները այդ Ավետարանի հետևորդն են: Ես միայն կհիշեմ Սրբազան Առաքյալի խոսքերը.
<Եթե անգամ երկնքից մի հրեշտակ քարոզի ձեզ այլ Ավետարան, որ մենք չքարոզեցինք, թող նզովյալ լինի>:
Quote:
Հետո էլ մեր եկեղեցու հայրերը ճիշտ ուղղու վրա կառուցեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին, բայց ցավոք սրտի ոմանք շեղեցին այն ինչպես որ հիմա է կատարվում:
|
Քանի որ նման բեռ եք վերցնում Ձեզ վրա` շեղված հայտարարել մեր բոլորիս Մայր Եկեղեցին, ապա նաև բարի եղեք բացատրություն տալ Ձեր խոսքերի համար: Միայն աղոթում եմ, որ գեթ մի փոքր հետևեիք Ձեր մեջբերած
<Մի՛ դատիր, որ չդատվես> պատգամին:
Quote:
Ես սիրում եմ իմ ազգը բայց Աստծո խոսքը իմ համար ավելի բարձր է քան իմ ազգությունը:
|
Ի տարբերություն Ձեզ` իմ ազգությունը և իմ հավատը ինձ համար բարձր կամ ցածր լինելու խնդիր չեն ներկայացնում: Երկուսն է լ ես ընդունում եմ իբրև Աստծո օրհնությունը ինձ:
Quote:
Հիմա կասես թե ես աղանդավոր եմ երևի, բայց դա ինձ համար կարևոր չէ, կարևորը այն է թե Աստված ինչ կարծիք ունի իմ մասին այլ ոչ թե դու կամ մյուսները:
|
Ես Ձեզ ոչինչ էլ չեմ ասի, բացի Տիրոջ Խոսքից
<Դու ասացիր>:
Quote:
Աստված օրհնի քեզ և տա քեզ իմաստություն Աստվածաշունչը լավ ըմբռնելու և զանազանելու թե ինչ է կոչվում աղանդ: Իսկական Քրիստոնյան սիրում է , ներում է, չարը չի մտածում եղբոր մասին: Աղանդ նշանակում է Աստծո խոսքից շեղվել եղբայրս, հույսով եմ հասկացար ինձ :
|
Ես ևս աղոթում եմ Ձեզ համար և հավատում, որ Դուք մի օր, ըստ Տիրոջ Խոսքի,
<Կճանաչեք Ճշմարտությունը, և Ճշմարտությունը կազատի ձեզ>:
Quote:
Եթե հարցեր ունես գրի կպատասխանեմ, կարող ենք հանդիպել եթե մոտ ես ինձ, ապրում եմ ԱՄՆ ում, ինտերնետի հասցես Kingdomofjesus@yahoo.com
|
Ես ապրում եմ ամենայն հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միշտ ուրախ կլինեմ հյուրընկալելու: