Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Community Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

 
 

Վկայություն

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 08 Nov 07, 16:36   #9 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19 MONK is on a distinguished road
Ответ: Պատասխանը: Վկայություն

Quote:
Originally Posted by Հայ Քրիստոնյա View Post
Հարգելի MONK
Հարգանքներիս հավաստիքը, Հայ Քրիստոնյա : Ուրախ եմ Ձեզ ողջունելու
Quote:
ես քեզ խնդրում եմ անուններ մի շոշափի այստեղ, դու լավ չգիտես Ավետարանի Քրիստոնյաներ Եկեղեցու գործունեությունը և շատ մյուսների որ այստեղ վարքաբեկում ես նրանց անունները: Ուրեմն Մի՛ դատիր որ չդատվես, ինչպես ասում է Աստվածաշունչը:
Ներողություն, բայց այդ Դուք լավ չգիտեք, թե ինչ գիտեմ ես, ուստի կխնդրեի չշտապել եզրահանգումներ անելուց և Սուրբ Գրքից մեջբերում անելուց առաջ չէր խանգարի, եթե նախ ինքներդ խորամուխ լինեիք դրա իմաստի մեջ:
Quote:
Կարծում եմ դու Առաքելական Եկեղեցու զավակ ես ճի՞շտ է,
Ես ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ, այլև հոգևորական:
Quote:
դու կարծում ես բացի Առաքելական Եկեղեցուց մնացածը աղանդ են ճի՞շտ է,
Ոչ, ճիշտ չէ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին անբաժան մասն է մեր Տիրոջ և Նրա Առաքյալների կողմից հաստատած Ընդհանրական Եկեղեցու, որ կազմում են քույր Եկեղեցիները` արևելյան հնագույն հինգ ազգային Եկեղեցիները (Հայ Առաքելական, Ղպտի, Ասորի, Հնդիկ Մալաբար և Եթովպական), Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիները:
Quote:
բայց ես կասեմ քեզ որ ով որ Աստծու խոսքից շեղվելն է աղանդավորություն, այնպես որ ես ինքս Ավետարանի Հավատքի Եկեղեցու զավակ ես և ընդունում եմ Աստծո խոսքը այնպես ինչպես գրված է Սուրբ Գրքում:
Դուք ցանկանում եք ասել, որ Քրիոստոնեական Առաքելահաստատ Եկեղեցին շեղվել է Աստծո Խոսքից...? Ավետարանի Խոսքը մեկն է, և ուղղափառ դավանությամբ քրիստոնյաները այդ Ավետարանի հետևորդն են: Ես միայն կհիշեմ Սրբազան Առաքյալի խոսքերը. <Եթե անգամ երկնքից մի հրեշտակ քարոզի ձեզ այլ Ավետարան, որ մենք չքարոզեցինք, թող նզովյալ լինի>:
Quote:
Հետո էլ մեր եկեղեցու հայրերը ճիշտ ուղղու վրա կառուցեցին մեր Հայ Առաքելական Եկեղեցին, բայց ցավոք սրտի ոմանք շեղեցին այն ինչպես որ հիմա է կատարվում:
Քանի որ նման բեռ եք վերցնում Ձեզ վրա` շեղված հայտարարել մեր բոլորիս Մայր Եկեղեցին, ապա նաև բարի եղեք բացատրություն տալ Ձեր խոսքերի համար: Միայն աղոթում եմ, որ գեթ մի փոքր հետևեիք Ձեր մեջբերած <Մի՛ դատիր, որ չդատվես> պատգամին:
Quote:
Ես սիրում եմ իմ ազգը բայց Աստծո խոսքը իմ համար ավելի բարձր է քան իմ ազգությունը:
Ի տարբերություն Ձեզ` իմ ազգությունը և իմ հավատը ինձ համար բարձր կամ ցածր լինելու խնդիր չեն ներկայացնում: Երկուսն է լ ես ընդունում եմ իբրև Աստծո օրհնությունը ինձ:
Quote:
Հիմա կասես թե ես աղանդավոր եմ երևի, բայց դա ինձ համար կարևոր չէ, կարևորը այն է թե Աստված ինչ կարծիք ունի իմ մասին այլ ոչ թե դու կամ մյուսները:
Ես Ձեզ ոչինչ էլ չեմ ասի, բացի Տիրոջ Խոսքից <Դու ասացիր>:
Quote:
Աստված օրհնի քեզ և տա քեզ իմաստություն Աստվածաշունչը լավ ըմբռնելու և զանազանելու թե ինչ է կոչվում աղանդ: Իսկական Քրիստոնյան սիրում է , ներում է, չարը չի մտածում եղբոր մասին: Աղանդ նշանակում է Աստծո խոսքից շեղվել եղբայրս, հույսով եմ հասկացար ինձ :
Ես ևս աղոթում եմ Ձեզ համար և հավատում, որ Դուք մի օր, ըստ Տիրոջ Խոսքի, <Կճանաչեք Ճշմարտությունը, և Ճշմարտությունը կազատի ձեզ>:
Quote:
Եթե հարցեր ունես գրի կպատասխանեմ, կարող ենք հանդիպել եթե մոտ ես ինձ, ապրում եմ ԱՄՆ ում, ինտերնետի հասցես Kingdomofjesus@yahoo.com
Ես ապրում եմ ամենայն հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միշտ ուրախ կլինեմ հյուրընկալելու:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 21:24.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89