Rep Power: 17
|
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:
Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է վերլուծություններս կամ մեկնաբանություններս որպես ԼՏՊ-ի քարոզ ընդունել: Անձամբ ես հաստատ նրա քարոզիչներից չեմ և միշտ եղել եմ հակառակ ճամբարում: Ես էլ եմ պատշգամբից կանգնած նայելու և երբ ԼՏՊ-ին ծեծելիս լինեն կոչ չեմ անելու նրա թասիբին կանգնել, որովհետև նա մեր տղեն չի:
Իսկ այն որ ես հրապարակային չեմ քննադատում ԼՏՊ-ին, ապա դա միայն մեկ բացատրություն ունի. ես չեմ ուզում նմանվել Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Արամ Հարությունյանին կամ մեկ ուրիշի և ջուր լցնել Սերժի ջրաղացին: Ինձ համար բացարձակ մեկ է, թե նրանցից ով կլինի նախագահ, որովհետև ով էլ որ լինի, միևնույն է ես նրան ընդիմանալու եմ բազմաթիվ, գրեթե բոլոր հարցերում` ուժերիս ներածի չափով: Այս երկու թեկնածուները իրարից բավական տարբեր են, բայց իմ կարծիքով հավասարապես սատանա են հայության համար: Առ այսօր, այս ընտրարշավի ընթացքում, ես որևէ լուրջ քննադատություն դեռ չեմ լսել ոչ ՍԵրժի, ոչ ԼՏՊ-ի հասցեին: Քննադատողների մեծ մասին ինչ-որ բան խանգարում է մինչև վերջ քննադատելու համար` գլխավորապես այն, որ Սերժն ու Լևոնը շատ հանցանքներ միաժամանակ են կատարել կամ հաջորդաբար, և մեկին քննադատելով ակամա մյուսին էլ ես խփած լինում, ինչը նրանց կողմնակիցներից ոչ ոք չի անի: Այնինչ երկուսն էլ բավականաչափ մահացու մեղքեր են գործել` հաճախ միասին: Վազգենի ու դաշնակների քննադատությունն էլ թույլ են, որովհետև իրենք էլ չեն կարողանում էական և համոզիչ այլընտրանք դառնալ: Հետևաբար անձամբ ես անկողմնակալ եմ այս ընտրություններում և այն ինձ հետաքրքրում է միայն որպես քարոզչական և այլ ընտրական տեխնոլոգիաների մրցամարտ:
Բայց մարդկանց մեծ մասը չի կարողանում անտարբեր լինել ընտրության նկատմամբ: Անտարբեր չէ Ժիրայրը, անտարբեր չեք նաև Դուք: Այդպիսի մարդիկ այսօր ստիպված են չարիքի փոքրագույն ընտրել: Ես դրան էլ դեմ չեմ: Եթե մարդիկ նրանցից մեկին ավելի մեծ սատանա են համարում քան մյուսին, կամ ենթադրում են, որ այս մեկը ներկայիս պայմաններում ավելի քիչ սատանայություն է կարողնալու անել քան մյուսը, ապա նրանք նման հաշվարկներով պաշտպանում են մեկին կամ մյուսին: Սա բնական է: Մարդս սխալական է և ես չեմ ուզում հաստատ պնդել որ ես ճիշտ եմ կամ այսինչ չարիքի փոքրագույն ընտրողը անպայման սխալվում է: Այո, ոմանց համար Սերժի հեռացումը ինքննպատակ է դարձել, բայց մյուսների համար էլ ԼՏՊ-ի վերադարձը թույլ չտալն է ինքնանպատակ դարձել: Երրորդների համար ինքնանպատակ է ազատ ընտրությունը` անկախ արդյունքից: Ինձ համար ոչինչ ինքնանպատակ չէ, իսկ այս նախագահական ընտրությունները անիմաստ են:
Ձեր կողմից ներկայացվող Ժիրայրի ապատեղեկացվածության հարցը երկու հարթություն ունի: Մեկը կոնկրետ Ժիրոյի մեկուսացված և տարատեսակ միտումնավոր ազդեցությունների զոհ լինելն է: Մյուսը ԼՏՊ-ի քարոզչության ընդհանուր ազդեցությունն է, որը ենթադրում եք, որ արդյունավետ է եղել նաև Ժիրոյի նկատմամբ: Առաջինը ես բացարձակապես մերժում եմ, որովհետև ինքս ամեն ինչ արել եմ, որպեսզի Ժիրայրի համար ապահովեմ բազմակողմանի և անաչառ տեղեկատվություն և խորհրդատվություն: Նա ուներ ազատ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այլ հարց է, որ հնարավոր է ԼՏՊ-ի քարոզչությունը ԶԼՄ-ներով այնքան արդյունավետ է եղել, որ Ժիրայրը հակվել է նրան սատարելու գաղափարին: Ես դեմ չեմ, որ մարդիկ այդպես մտածեն, բայց ինքս հաստատ գիտեմ, որ Ժիրայրը իր որոշումը կայացրել է ավելի վաղ քան ԼՏՊ-ի քարոզչամեքենան կհասցներ նրա վրա ազդել: Ավելի շուտ պետք է ենթադրել, որ Ժիրայրն ինքն էլ է նախապես հաշվարկել, որ համապատասխան քարոզչական պլատֆորմով ԼՏՊ-ի առաջադրումը կարող է արդյունավետ լինել հակասերժ □ինքնանպատակ□ պայքարում և երբ այդ առաջադրումը տեղի ունեցավ, ապա նրա հույսը այդ առումով կրկնապատկվեց:
Ինչևէ ունենք այն ինչ ունենք: Բայց ինչ կլիներ, եթե ԼՏՊ-ն չառաջադրվեր: Ո՞վ կլիներ Սերժի այլընտրանքը` Վահանը՞, Արթուրի՞կը, թե՞ Վազգենը: Վազգենը, այդ դեպքում, կարծում եմ փող չէր ունենա առաջադրվելու համար: Արթուրիկին` սոցհարցումների ժամանակ ոչ ոք տոկոսներ չէր հավելագրի: Վահանին էլ կամ խնամին թույլ չէր տա առաջադրվել կամ էլ, եթե նա չենթարկվեր, ապա նրա ընկերները կզրկվեին բոլոր նախարարական, փոխնախարարական, մարզպետական ու ավելի ցածր պաշտոններից, և դրանից հետո նա կստանար 2 անգամ ավելի քիչ ձայն քան Դաշնակցությունը մայիսին: Հիմա, երբ ԼՏՊ-ն առաջադրվել է, բոլորը Սերժի հետ տարատեսակ բազարներ անելու հնարավորություն են ստացել: Այդ բազարները Սերժին բոլորովին պետք չէին և, եթե ենթադրենք, որ նա ինքն է նպաստել ԼՏՊ-ի առաջադրմանը, որպեսզի այլ, ավելի լուրջ թեկնածու չհայտնվի, ապա այդ դեպքում պետք է ընդունենք, որ նա պարզապես հաշվարկի լուրջ սխալ է արել և հիմա ստիպված է լինելու առնվազն ավելի շատ փող ծախսել, որպեսզի պահպանի իշխանությունը: Իսկ 700 հազար ձայն մայիսին արդեն գնվել է և դիտորդներն էլ OK են ասել:
Ես բոլորովին չեմ բացառում և շատ էլ հավանական եմ համարում, որ ԼՏՊ-ն հաղթելու նպատակ իրականում չունի և նրա առաջադրումը մի քիչ այլ նպատակ է հետապնդում: Նա ավելի շուտ անցյալի հետ կապված հաշիվներն է փորձում մաքրել` պատմության մեջ ավելի լավ անունով հիշվելու համար: Արդյունքում, հնարավոր է, նույնպես սխալվի և իր անունը ավելի կեղտոտի: Բայց այս պահին նա մասամբ արդեն հաղթել է իրեն իշխանությունից հեռացնող Վազգեն Սարգսյանին, որովհետև նրա եղբայրը իր կողքին է այսօր կանգնած: ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տվող Կարեն Դեմիրճյանին նույնպես հաղթել է, որովհետև նրա որդին նույնպես իր կողքին է այսօր կանգնած: Հաղթել է նաև 1997-ին նախագահի աթոռին աչքը տնկած Վանոյին, որովհետև նա անհամբեր սպասում է, թե երբ է Լևոնը հաղթելու, որ վերադառնա: Հիմա կհաղթի նաև Վազգեն Մանուկյանին, որովհետև նրանից մի քանի անգամ շատ ձայն կստանա և կերջակետ կդնի 1996-ի վեճի վրա: Նույնիսկ ՍԵրժի նախագահ դառնալու դեպքում ԼՏՊ-ն կհաղթի □պատերազմի կուսակցությանը□, որովհետև կպարզվի, որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչն է պատրաստվում տարածքներ հանձնել: Լևոնը կհաղթի նույնիսկ ժողովրդին, որը 1997թ-ին իրեն հայհոյում էր, իսկ այսօր տասնյակ հազարներով փողոց է դուրս գալիս լևոն-լևոն վանկարկելով: Սա է, կարծում եմ, ԼՏՊ-ի իրական նպատակը: Նույնիսկ պարտվելու դեպքում նա իր ուզածին հասած կլինի, իսկ եթե հանկարծ հաղթի` ուրեմն նպատակին կհասնի գերակատարումով:
Շատ կարևոր հարց է, թե ինչպես ստեղծենք այլընտրանք: Այո հիմա այդպիսի հարց դրված չէ: Իմ կարծիքով այս ընտրությունների գլխավոր դասը կլինի այն, որ վերջապես մարդիկ կհամոզվեն, որ միայն սերժ-քոչարյան քոթակելու հարցով ոչինչ չի փոխվի: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, երբ ԼՏՊ-ն հաղթի և որոշ ժամանակ անց բոլորի համար պարզվի որ քիչ բան փոխվեց: Դրանից հետո մտածող հայ մարդիկ այլևս չեն հարի սրան-նրան, այլ կփորձեն այլ խնդիրներ ձևակերպել: Առաջին եզրակացությունը, որին ակնկալում եմ որ հանգեն ազգային գործիչները, այն է, որ մարդ-այլընտրանք ստեղծել հնարավոր չէ, քանի դեռ չկա այլընտրանքային, ավելի ճիշտ, ազգային նոր գաղափար, դրանից բխող շարժում, այդ շարժման կազմակերպություն և նոր միայն այդ շարժում-կազմակերպության առաջնորդներ: Ինչպիսին կլինի այդ ծնվող գաղափարը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այն կապված է լինելու ազգային պետականության շինարարության հարցի հետ: Այդ խնդիրը մենք մի ժամանակ ձևակերպել էինք □Չորրորդ հանրապետություն□ վերտառությամբ և քննարկումների ընթացքում հետաքրքիր մտքեր ծնվեցին, որոնց մի մասին կարող ես ծանոթանալ site-ում տեղադրված □Ազատագրում□ պարբերականի 4 համարներում: Լևոնի հավանական պարտությունից կամ քիչ հավանական հաղթանակից որոշ ժամանակ անց մեր այդ գաղափարները աստիճանաբար կդառնան քննարկման նյութ և կծնվեն նոր գաղափարները և կլինի այն գաղափարական բանավեճի դաշտը, որը այսօրվա անհեթեթ քաղաքական դաշտից տարբերակելու համար կոչում եմ ազգային բանավեճի դաշտ:
Ինչ վերաբերում է գաղութի պետին, ապա նրան չեն հանել, այլ տեղափոխել են ուրիշ աշխատանքի, բայց մյուսին իսկապես հանել են և հանել են հոր կուսակցականության պատճառով: Բայց այս պատմությունից և ընդհանրապես նման եզակի փաստերից հեռու գնացող դատողություններ պետք չէ անել:
Հարգանքներով` ԱԱ
|