Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 03 Feb 08, 03:07   #6 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է վերլուծություններս կամ մեկնաբանություններս որպես ԼՏՊ-ի քարոզ ընդունել: Անձամբ ես հաստատ նրա քարոզիչներից չեմ և միշտ եղել եմ հակառակ ճամբարում: Ես էլ եմ պատշգամբից կանգնած նայելու և երբ ԼՏՊ-ին ծեծելիս լինեն կոչ չեմ անելու նրա թասիբին կանգնել, որովհետև նա մեր տղեն չի:

Իսկ այն որ ես հրապարակային չեմ քննադատում ԼՏՊ-ին, ապա դա միայն մեկ բացատրություն ունի. ես չեմ ուզում նմանվել Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Արամ Հարությունյանին կամ մեկ ուրիշի և ջուր լցնել Սերժի ջրաղացին: Ինձ համար բացարձակ մեկ է, թե նրանցից ով‎ կլինի նախագահ, որովհետև ով էլ որ լինի, միևնույն է ես նրան ընդիմանալու եմ բազմաթիվ, գրեթե բոլոր հարցերում` ուժերիս ներածի չափով: Այս երկու թեկնածուները իրարից բավական տարբեր են, բայց իմ կարծիքով հավասարապես սատանա են հայության համար: Առ այսօր, այս ընտրարշավի ընթացքում, ես որևէ լուրջ քննադատություն դեռ չեմ լսել ոչ ՍԵրժի, ոչ ԼՏՊ-ի հասցեին: Քննադատողների մեծ մասին ինչ-որ բան խանգարում է մինչև վերջ քննադատելու համար` գլխավորապես այն, որ Սերժն ու Լևոնը շատ հանցանքներ միաժամանակ են կատարել կամ հաջորդաբար, և մեկին քննադատելով ակամա մյուսին էլ ես խփած լինում, ինչը նրանց կողմնակիցներից ոչ ոք չի անի: Այնինչ երկուսն էլ բավականաչափ մահացու մեղքեր են գործել` հաճախ միասին: Վազգենի ու դաշնակների քննադատությունն էլ թույլ են, որովհետև իրենք էլ չեն կարողանում էական և համոզիչ այլընտրանք դառնալ: Հետևաբար անձամբ ես անկողմնակալ եմ այս ընտրություններում և այն ինձ հետաքրքրում է միայն որպես քարոզչական և այլ ընտրական տեխնոլոգիաների մրցամարտ:

Բայց մարդկանց մեծ մասը չի կարողանում անտարբեր լինել ընտրության նկատմամբ: Անտարբեր չէ Ժիրայրը, անտարբեր չեք նաև Դուք: Այդպիսի մարդիկ այսօր ստիպված են չարիքի փոքրագույն ընտրել: Ես դրան էլ դեմ չեմ: Եթե մարդիկ նրանցից մեկին ավելի մեծ սատանա են համարում քան մյուսին, կամ ենթադրում են, որ այս մեկը ներկայիս պայմաններում ավելի քիչ սատանայություն է կարողնալու անել քան մյուսը, ապա նրանք նման հաշվարկներով պաշտպանում են մեկին կամ մյուսին: Սա բնական է: Մարդս սխալական է և ես չեմ ուզում հաստատ պնդել որ ես ճիշտ եմ կամ այսինչ չարիքի փոքրագույն ընտրողը անպայման սխալվում է: Այո, ոմանց համար Սերժի հեռացումը ինքննպատակ է դարձել, բայց մյուսների համար էլ ԼՏՊ-ի վերադարձը թույլ չտալն է ինքնանպատակ դարձել: Երրորդների համար ինքնանպատակ է ազատ ընտրությունը` անկախ արդյունքից: Ինձ համար ոչինչ ինքնանպատակ չէ, իսկ այս նախագահական ընտրությունները անիմաստ են:

Ձեր կողմից ներկայացվող Ժիրայրի ապատեղեկացվածության հարցը երկու հարթություն ունի: Մեկը կոնկրետ Ժիրոյի մեկուսացված և տարատեսակ միտումնավոր ազդեցությունների զոհ լինելն է: Մյուսը ԼՏՊ-ի քարոզչության ընդհանուր ազդեցությունն է, որը ենթադրում եք, որ արդյունավետ է եղել նաև Ժիրոյի նկատմամբ: Առաջինը ես բացարձակապես մերժում եմ, որովհետև ինքս ամեն ինչ արել եմ, որպեսզի Ժիրայրի համար ապահովեմ բազմակողմանի և անաչառ տեղեկատվություն և խորհրդատվություն: Նա ուներ ազատ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այլ հարց է, որ հնարավոր է ԼՏՊ-ի քարոզչությունը ԶԼՄ-ներով այնքան արդյունավետ է եղել, որ Ժիրայրը հակվել է նրան սատարելու գաղափարին: Ես դեմ չեմ, որ մարդիկ այդպես մտածեն, բայց ինքս հաստատ գիտեմ, որ Ժիրայրը իր որոշումը կայացրել է ավելի վաղ քան ԼՏՊ-ի քարոզչամեքենան կհասցներ նրա վրա ազդել: Ավելի շուտ պետք է ենթադրել, որ Ժիրայրն ինքն էլ է նախապես հաշվարկել, որ համապատասխան քարոզչական պլատ‎ֆորմով ԼՏՊ-ի առաջադրումը կարող է արդյունավետ լինել հակասերժ □ինքնանպատակ□ պայքարում և երբ այդ առաջադրումը տեղի ունեցավ, ապա նրա հույսը այդ առումով կրկնապատկվեց:

Ինչևէ ունենք այն ինչ ունենք: Բայց ինչ կլիներ, եթե ԼՏՊ-ն չառաջադրվեր: Ո՞վ կլիներ Սերժի այլընտրանքը` Վահանը՞, Արթուրի՞կը, թե՞ Վազգենը: Վազգենը, այդ դեպքում, կարծում եմ փող չէր ունենա առաջադրվելու համար: Արթուրիկին` սոցհարցումների ժամանակ ոչ ոք տոկոսներ չէր հավելագրի: Վահանին էլ կամ խնամին թույլ չէր տա առաջադրվել կամ էլ, եթե նա չենթարկվեր, ապա նրա ընկերները կզրկվեին բոլոր նախարարական, փոխնախարարական, մարզպետական ու ավելի ցածր պաշտոններից, և դրանից հետո նա կստանար 2 անգամ ավելի քիչ ձայն քան Դաշնակցությունը մայիսին: Հիմա, երբ ԼՏՊ-ն առաջադրվել է, բոլորը Սերժի հետ տարատեսակ բազարներ անելու հնարավորություն են ստացել: Այդ բազարները Սերժին բոլորովին պետք չէին և, եթե ենթադրենք, որ նա ինքն է նպաստել ԼՏՊ-ի առաջադրմանը, որպեսզի այլ, ավելի լուրջ թեկնածու չհայտնվի, ապա այդ դեպքում պետք է ընդունենք, որ նա պարզապես հաշվարկի լուրջ սխալ է արել և հիմա ստիպված է լինելու առնվազն ավելի շատ փող ծախսել, որպեսզի պահպանի իշխանությունը: Իսկ 700 հազար ձայն մայիսին արդեն գնվել է և դիտորդներն էլ OK են ասել:

Ես բոլորովին չեմ բացառում և շատ էլ հավանական եմ համարում, որ ԼՏՊ-ն հաղթելու նպատակ իրականում չունի և նրա առաջադրումը մի քիչ այլ նպատակ է հետապնդում: Նա ավելի շուտ անցյալի հետ կապված հաշիվներն է փորձում մաքրել` պատմության մեջ ավելի լավ անունով հիշվելու համար: Արդյունքում, հնարավոր է, նույնպես սխալվի և իր անունը ավելի կեղտոտի: Բայց այս պահին նա մասամբ արդեն հաղթել է իրեն իշխանությունից հեռացնող Վազգեն Սարգսյանին, որովհետև նրա եղբայրը իր կողքին է այսօր կանգնած: ՀՀՇ-ին քաղաքական գնահատական տվող Կարեն Դեմիրճյանին նույնպես հաղթել է, որովհետև նրա որդին նույնպես իր կողքին է այսօր կանգնած: Հաղթել է նաև 1997-ին նախագահի աթոռին աչքը տնկած Վանոյին, որովհետև նա անհամբեր սպասում է, թե երբ է Լևոնը հաղթելու, որ վերադառնա: Հիմա կհաղթի նաև Վազգեն Մանուկյանին, որովհետև նրանից մի քանի անգամ շատ ձայն կստանա և կերջակետ կդնի 1996-ի վեճի վրա: Նույնիսկ ՍԵրժի նախագահ դառնալու դեպքում ԼՏՊ-ն կհաղթի □պատերազմի կուսակցությանը□, որովհետև կպարզվի, որ հենց այդ կուսակցության ներկայացուցիչն է պատրաստվում տարածքներ հանձնել: Լևոնը կհաղթի նույնիսկ ժողովրդին, որը 1997թ-ին իրեն հայհոյում էր, իսկ այսօր տասնյակ հազարներով փողոց է դուրս գալիս լևոն-լևոն վանկարկելով: Սա է, կարծում եմ, ԼՏՊ-ի իրական նպատակը: Նույնիսկ պարտվելու դեպքում նա իր ուզածին հասած կլինի, իսկ եթե հանկարծ հաղթի` ուրեմն նպատակին կհասնի գերակատարումով:

Շատ կարևոր հարց է, թե ինչպես ստեղծենք այլընտրանք: Այո հիմա այդպիսի հարց դրված չէ: Իմ կարծիքով այս ընտրությունների գլխավոր դասը կլինի այն, որ վերջապես մարդիկ կհամոզվեն, որ միայն սերժ-քոչարյան քոթակելու հարցով ոչինչ չի փոխվի: Դա տեղի կունենա նաև այն դեպքում, երբ ԼՏՊ-ն հաղթի և որոշ ժամանակ անց բոլորի համար պարզվի որ քիչ բան փոխվեց: Դրանից հետո մտածող հայ մարդիկ այլևս չեն հարի սրան-նրան, այլ կփորձեն այլ խնդիրներ ձևակերպել: Առաջին եզրակացությունը, որին ակնկալում եմ որ հանգեն ազգային գործիչները, այն է, որ մարդ-այլընտրանք ստեղծել հնարավոր չէ, քանի դեռ չկա այլընտրանքային, ավելի ճիշտ, ազգային նոր գաղափար, դրանից բխող շարժում, այդ շարժման կազմակերպություն և նոր միայն այդ շարժում-կազմակերպության առաջնորդներ: Ինչպիսին կլինի այդ ծնվող գաղափարը չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ այն կապված է լինելու ազգային պետականության շինարարության հարցի հետ: Այդ խնդիրը մենք մի ժամանակ ձևակերպել էինք □Չորրորդ հանրապետություն□ վերտառությամբ և քննարկումների ընթացքում հետաքրքիր մտքեր ծնվեցին, որոնց մի մասին կարող ես ծանոթանալ site-ում տեղադրված □Ազատագրում□ պարբերականի 4 համարներում: Լևոնի հավանական պարտությունից կամ քիչ հավանական հաղթանակից որոշ ժամանակ անց մեր այդ գաղափարները աստիճանաբար կդառնան քննարկման նյութ և կծնվեն նոր գաղափարները և կլինի այն գաղափարական բանավեճի դաշտը, որը այսօրվա անհեթեթ քաղաքական դաշտից տարբերակելու համար կոչում եմ ազգային բանավեճի դաշտ:

Ինչ վերաբերում է գաղութի պետին, ապա նրան չեն հանել, այլ տեղափոխել են ուրիշ աշխատանքի, բայց մյուսին իսկապես հանել են և հանել են հոր կուսակցականության պատճառով: Բայց այս պատմությունից և ընդհանրապես նման եզակի փաստերից հեռու գնացող դատողություններ պետք չէ անել:

Հարգանքներով` ԱԱ
 
azadakrum is offline  
Reply With Quote
 

Tags
սարդարապատ, парламентаризм, сардарапат


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 00:09.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60