Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Կյանք, հիշողություն
Որքան ավելի անբովանդակալից է կյանքը, այնքան այն ավելի ծանր է: Ալեն
Ոչ թե մահը, այլ կյանքն է խիզախության փորձարկում: Ալֆիերի
Յուրաքանչյուր կյանք ստեղծում է սեփական բախտը: Ամիել
Մեծ մարդկանց կյանքը սկսվում է նրանց մահվան պահից: Արեա
Մեր կյանքի գործվածքը հյուսված է խճճված թելերից, նրանում բարին ու չարը ապրում են հարևանությամբ: Բալզակ
Ժլատի կյանքը պահանջում է ուժերի մշտական լարում: Բալզակ
Հետաքրքրություն ներկայացնում է ոչ թե այն, ինչ կյանքը պարգևում է, այլ այն, ինչ պահանջում են նրանից: Բենդա
Ամենադժվարը հասարակ ձևով ապրելն է: Բերսանկուր
Մադու իսկական կյանքը սկսվում է հիսուն տարեկանում: Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել: Բոք
Կյանքը մաքուր բոց է, մենք ապրում ենք կրելով մեր մեջ անտեսանելի արև: Բրաուն
Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում: Գյոթե
Կյանքը բնության գեղեցկագույն գյուտն է, իսկ մահը նրա ծուղակը... Գյոթե
Կյանքն առանց աղմուկի մեծագույն մխիթարություն է նրա համար, ով ապրում է առանց փառքի: Դոլան
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում: Էմերսոն
Կյանքը այնքան էլ կարճ չէ, որ մարդկանց ժամանակը չբավականացնի քաղաքավարի լինելու համար: Էմերսոն
Չի կարելի ապրել հաճելի չապրելով խելացի, բարոյական ու արդարամիտ: Էպիկուր
Գիրքը, որտեղ բոլոր բառերը գրվում են գլխատառերով, դժվար է ընթերցել, այդպես է և կյանքում, որի մեջ բոլոր օրերը կիրակի են: Ժան Պոլ
Ամեն մի կյանք պետք է մի քիչ անձրևոտ եղանակ ունենա: Լոնգֆելո
Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է, ապա թվում է երկար: Պուբլիլիոս Սիրիո
Երկու անգամ չեն ապրում, բայց կան շատերը, որոնք նույնիսկ մի անգամ ապրել չեն կարողանում:Ռյուքերտ
Կյանքը ո'չ ներկայացում է ո'չ էլ տոն. կյանքը դժվար զբաղմունք է: Սատայանա
Չնայած մարդկային կյանքը գին չունի, մենք միշտ վարվում ենք այնպես, կարծես թե գոյություն ունի մի ինչ-որ ավելի արժեքավոր բան: Սենտ Էքզյուպերի
Կյանքը սոսկ մի փոքր է տարիքով մեծ մահից: Վալերի
Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու: Օբեր
Եթե ուզում ես երկարաձգել կյանքդ, կարճացրու ճաշկերույթներդ: Ֆրանկլին
Հիշել ապրած կյանքը, դա հավանաբար գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից: Ֆրանկլին
Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները: Գարսիա Լորկա
Բազմիմացությունը հիշողություն է, իսկ հիշողությունը՝ երևակայություն: Ժակոբ
Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը: Մոնտեն
Գլուխն առանց հիշողության միևնույն է, թե ամրոցն առանց կայազորի: Նապոլեոն I
Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու: Էրիո
Կյանքն այն օրերը չեն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են: Պավլենկո
Մարդու կատարելագործման մեջ է կյանքի իմաստը: Գորկի
Կյանքն առաջ է շարժվում. ով նրա ետևից չի հասնում՝ մնում է միայնակ: Գորկի
|