Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Խմբագրական «Հայկական Ժամանակ» թերթից
Ներքին զորքերի` մարտի 1-ի հրամանատարը հայտարարում է, թե ընդդիմությունը Վրաստանից զենք է ներկրել: Հաստա՞տ: Չէ, ասում է, հաստատ չէ, ընդհակառակը, ոչ հավաստի է այս տեղեկությունը: Բա ինչո՞ւ է ասում: Երեւի, որովհետեւ Կիկոսի մահը շատ է սիրել մանուկ հասակում` բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Քոչարյան Ռոբերտը ասում էր` գիտե՞ք բարդությունը ինչում է. ավտոբուսի ետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանի վրա ու էլի մտնում ավտոբուսի ետեւը: Ասում էր` ութ ոստիկան արդեն վիրավորվել են ավտոբուսների ետեւից: Մինչեւ հիմա ման են գալիս` չեն կարողանում գտնել այդ վիրավոր ութ ոստիկանին: Գոնե նրանց վահանների վրա կրակոցի հետքեր լինեին, գոնե ավտոբուսների մոտակայքում պարկուճ լիներ: Չկա. բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Ոստիկանության պետի տեղակալը ասում է, որ ինքը ՏԵՍԵԼ Է, թե ինչպես են կրակոցներ ՀՆՉԵԼ: Սեփական աչքերով է տեսել, ու հիմա մարդկությունը նոր թնջուկի առաջ է. ասում են կարողա՞ աչքը նաեւ լսողության օրգան է էղել, էսքան ժամանակ չենք իմացել:
Ոստիկանության պետի էն մյուս տեղակալը ասում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների համար հայտարարություն են հնչեցրել բարձրախոսով: Հաստա՞տ: Հարյուր տոկոսով. հեսա հայտարարությունը. ու ցույց է տալիս մի թուղթ, որի վրա ինչ-որ բան է գրված: Ոստիկանության պետի էն մյուս տեղակալը ասում է` չէ, չենք հնչեցրել հայտարարություն: Էն մի ոստիկանն ասում է, որ իրենք իմացել են, որ այդ գիշերը Ազատության հրապարակում մեծ թվով զենք-զինամթերք են բաժանելու: Էն մյուս ոստիկանը ասում է, թե չեն իմացել, թե ինչ են բաժանելու եւ բաժանելո՞ւ են, թե ոչ: Էն մյուս ոստիկանն ասում է, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքը կոռոզիայի ենթարկված է եղել, այսինքն` ժանգոտած: Քոչարյանն ասում էր` րոպե առ րոպե նկարած է: Ենթադրվում էր, որ նկարված են թե՛ ավտոբուսի ետեւից կրակողները, թե՛ ոստիկանության հայտարարությունը Ազատության հրապարակում, թե՛ զենք բաժանելը` ամեն ինչ: Բայց պահում են, չեն տալիս էդ դրվագները: Սերժը ասում է` Մադրիդյան սկզբունքները ինտերնետում դրած են. փնտրում են ու մինչեւ հիմա չեն գտնում: Տիգրանը ասում է` ճգնաժա՞մ, էդ ի՞նչ է: Իսկ վիճակագրությունը, անգամ պաշտոնական, ասում է, թե ինչ է` գործարանների փակվելը, արտահանման կրճատումը եւ այլն, եւ այլն: Ու այս պերսոնաները ասում են` դեղին մամուլ: Դեղինը ախր, իրենք են, իրենց իշխանությունը, ու այդ իշխանության ասածների 99 տոկոսը սուտ է, էն մի տոկոսն էլ` կասկածելի:
|