Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 18 Dec 08, 17:39   #11 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 52
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 27 voter is on a distinguished road
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

Խմբագրական «Հայկական Ժամանակ» թերթից

Ներքին զորքերի` մարտի 1-ի հրամանատարը հայտարարում է, թե ընդդիմությունը Վրաստանից զենք է ներկրել: Հաստա՞տ: Չէ, ասում է, հաստատ չէ, ընդհակառակը, ոչ հավաստի է այս տեղեկությունը: Բա ինչո՞ւ է ասում: Երեւի, որովհետեւ Կիկոսի մահը շատ է սիրել մանուկ հասակում` բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Քոչարյան Ռոբերտը ասում էր` գիտե՞ք բարդությունը ինչում է. ավտոբուսի ետեւից դուրս են գալիս, կրակում ոստիկանի վրա ու էլի մտնում ավտոբուսի ետեւը: Ասում էր` ութ ոստիկան արդեն վիրավորվել են ավտոբուսների ետեւից: Մինչեւ հիմա ման են գալիս` չեն կարողանում գտնել այդ վիրավոր ութ ոստիկանին: Գոնե նրանց վահանների վրա կրակոցի հետքեր լինեին, գոնե ավտոբուսների մոտակայքում պարկուճ լիներ: Չկա. բա որ գնացի մարդի, ունեցա որդի, անունը Կիկոս, գլխարկը պոպոզ, վեր ելավ ծառին, վար ընկավ քարին. վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան: Ոստիկանության պետի տեղակալը ասում է, որ ինքը ՏԵՍԵԼ Է, թե ինչպես են կրակոցներ ՀՆՉԵԼ: Սեփական աչքերով է տեսել, ու հիմա մարդկությունը նոր թնջուկի առաջ է. ասում են կարողա՞ աչքը նաեւ լսողության օրգան է էղել, էսքան ժամանակ չենք իմացել:

Ոստիկանության պետի էն մյուս տեղակալը ասում է, որ Ազատության հրապարակում ցուցարարների համար հայտարարություն են հնչեցրել բարձրախոսով: Հաստա՞տ: Հարյուր տոկոսով. հեսա հայտարարությունը. ու ցույց է տալիս մի թուղթ, որի վրա ինչ-որ բան է գրված: Ոստիկանության պետի էն մյուս տեղակալը ասում է` չէ, չենք հնչեցրել հայտարարություն: Էն մի ոստիկանն ասում է, որ իրենք իմացել են, որ այդ գիշերը Ազատության հրապարակում մեծ թվով զենք-զինամթերք են բաժանելու: Էն մյուս ոստիկանը ասում է, թե չեն իմացել, թե ինչ են բաժանելու եւ բաժանելո՞ւ են, թե ոչ: Էն մյուս ոստիկանն ասում է, որ Ազատության հրապարակում հայտնաբերված զենքը կոռոզիայի ենթարկված է եղել, այսինքն` ժանգոտած: Քոչարյանն ասում էր` րոպե առ րոպե նկարած է: Ենթադրվում էր, որ նկարված են թե՛ ավտոբուսի ետեւից կրակողները, թե՛ ոստիկանության հայտարարությունը Ազատության հրապարակում, թե՛ զենք բաժանելը` ամեն ինչ: Բայց պահում են, չեն տալիս էդ դրվագները: Սերժը ասում է` Մադրիդյան սկզբունքները ինտերնետում դրած են. փնտրում են ու մինչեւ հիմա չեն գտնում: Տիգրանը ասում է` ճգնաժա՞մ, էդ ի՞նչ է: Իսկ վիճակագրությունը, անգամ պաշտոնական, ասում է, թե ինչ է` գործարանների փակվելը, արտահանման կրճատումը եւ այլն, եւ այլն: Ու այս պերսոնաները ասում են` դեղին մամուլ: Դեղինը ախր, իրենք են, իրենց իշխանությունը, ու այդ իշխանության ասածների 99 տոկոսը սուտ է, էն մի տոկոսն էլ` կասկածելի:
 
voter is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 09:40.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68