Re: Афоризмы на армянском),Aphorisms in Armenian)/ԱՖՈՐԻԶՄՆԵՐ` Հայերեն
Նախախնամություն, ճակատագիր, բախտ
Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմն է: Բիչեր
Հնարավորությունը հիասթափություն ստանալու բարենպաստ պատահմունք է: Բիրս
Մարդու ճակատագիրը ինքը մարդն է: Բրեխտ
ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա. նրան չեն սպասում, այլ նվաճում են: Բրայան
Թեև մարդկանցից քչերն են Կեսարներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուրը կյանքում մի անգամ կանգնում է իր Ռուբիկոնի առաջ: Բենցել Շտեռնաու
Դժբախտ դեպք կարող է պատահել նույնիսկ ամենակարգին ընտանիքում: Դիքենս
ճակատագիրը միշտ խելացիների կողմն է: Եվրիպիդես
Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել: Լարոշֆուկո
ճակատագիրն ում պաշտպան է կանգնում, ամեն ինչ նրա օգտին է շուռ տալիս: Լառոշֆուկո
Մարդու երջանկությունը և դժբախտությունը որքան որ նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից է կախված: Լառոշֆուկո
Բախտը բացահայտնում է մեր արժանիքներն ու թերությունները, ինչպես լույսը՝ իրենով լուսավորող առարկաները: Լառոշֆուկո
Բախտը կույր է թվում լոկ նրանց, ում նկատմամբ անբարեհաճ է: Լառոշֆուկո
Ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ: Ջոն Հեյվուդ
Առավել կարևորը մարդու ճակատագիրը չէ, այլ այն, թե ինչպես է ինքն ընկալում այն: Վիլհելմ Հումբոլդտ
"Պատահականություն" բառը անիմաստ է. մարդիկ այն հնարել են,որպեսզի արտահայտեն որոշակի երևույթների իրենց չիմացությունը: Մանձոնի
Թող ինձ հետ պատահի ոչ թե այն, ինչ ես ցանկանում եմ, այլ այն, ինչ ինձ օգտակար է: Սենանդրոս
Չէ որ պատահականություններ չկան: Ինչ հաճախ թվում է սոսկ կույր պատահականություն, այն խորունկ աղբյուրի ծնունդ է: Շիլլեր
Սրտի տենչանքը ճակատագրի ձայնն է: Շիլլեր
Ամեն մի հարբած նավավար ապավինում է նախախնամությանը: Սակայն նախախնամությունը հաճախ հարբած նավավարի նավերն ուղղում է դեպի ժայռերը: Բեռնարդ Շոու
Մարդու բախտն հաճախ նրա բնավորության մեջ է: Կոռնելիուս Նեպոս
Իմաստունն ինքն է արարում իր բախտը: Պլավտոս
Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն շատ դյուրին է այն ձեռքից բաց թողնելը: Պուբլիլիոս Սիրոս
Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաժողությունները: Ռեժիմանսե
Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է: Ռոլան
Համերաշխին բախտը տանում է, անբարիշտին՝ ուժով քարշ է տալիս: Սենեկա Կրտսեր
|