| 
				
				Re: Íàøè ëþáèìûå ñòèõè
			 
 ***Ես հոգնել եմ ,շատ:
 Ու կան վայրկյաններ,
 Երբ ես ասում եմ.
 -Էլ քեզ չեմ սիրում:
 Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
 Ասես կողքիս ես և լսես պիտի:
 
 Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում...
 
 Ու մինչև անգամ եթե դու լսես,
 Միթե՞ կլինես այնքան միամիտ,
 Որ ինձ հավատաս:
 Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
 Իրոք չեմ սիրում:
 
 Բայց ինչու՞ եմ զուրկ ,
 Ես ինչու ՞ եմ զուրկ
 Բոլոր հաճելի թուլություններից.
 Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր ,
 Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում,
 Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
 Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում...
 
 Գոնե տանս մեջ ... թութակ պահեի:
 
 Ու թե տանս մեջ թութակ պահեի`
 Կվարժեցնեի ես նրան հիմա,
 Որ վաղնջական գուշակի նման
 Միշտ ու շարունակ միայն կրկներ .
 - Էլ քեզ չեմ սիրում...
 
 Սակայն զուրկ եմ ես
 Բոլոր օգտակար թուլություններից
 ԵՍ զուրկ եմ այնքան,
 Որ մինչև անագամ
 Թութակ պահելու թուլության չունեմ:
 Եվ ապաստանած լոկ մի թուլության,
 Որ սեր է կոչվում
 Եվ գլխիս վրա դարձել է ... տանիք
 Ու... գլխարկի պես գլխիս է դրվել,
 Ապրում եմ այսպես
 եվ այսպես քայլում `
 Գլխարկի տեղակ... գլխիս մի տանիք.
 -Մի նոր խեղկատակ,
 Որին չե՞ն տեսնում,
 Իսկ թե տեսնում են`
 Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս:
 |