|  |  |  |  |  | 
| VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. | ||||
| 
 | ||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) | 
| Наши любимые стихи | LinkBack | Thread Tools | Display Modes | 
|  15 Feb 10, 14:07 | #22 (permalink) | 
| ЧУДО свершилось~ VIP Extra Club Join Date: Dec 2007 Location: Ереван 
					Posts: 1,240
				 Rep Power: 19   | 
				
				Re: Наши любимые стихи
			 *** Ես հոգնել եմ ,շատ: Ու կան վայրկյաններ, Երբ ես ասում եմ. -Էլ քեզ չեմ սիրում: Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ, Ասես կողքիս ես և լսես պիտի: Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում... Ու մինչև անգամ եթե դու լսես, Միթե՞ կլինես այնքան միամիտ, Որ ինձ հավատաս: Այդպես հեշտ ու շուտ հավատացողին Իրոք չեմ սիրում: Բայց ինչու՞ եմ զուրկ , Ես ինչու ՞ եմ զուրկ Բոլոր հաճելի թուլություններից. Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր , Ոչ ձուկ եմ բռնում , ոչ որսի գնում, Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ, Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում... Գոնե տանս մեջ ... թութակ պահեի: Ու թե տանս մեջ թութակ պահեի` Կվարժեցնեի ես նրան հիմա, Որ վաղնջական գուշակի նման Միշտ ու շարունակ միայն կրկներ . - Էլ քեզ չեմ սիրում... Սակայն զուրկ եմ ես Բոլոր օգտակար թուլություններից ԵՍ զուրկ եմ այնքան, Որ մինչև անագամ Թութակ պահելու թուլության չունեմ: Եվ ապաստանած լոկ մի թուլության, Որ սեր է կոչվում Եվ գլխիս վրա դարձել է ... տանիք Ու... գլխարկի պես գլխիս է դրվել, Ապրում եմ այսպես եվ այսպես քայլում ` Գլխարկի տեղակ... գլխիս մի տանիք. -Մի նոր խեղկատակ, Որին չե՞ն տեսնում, Իսկ թե տեսնում են` Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս: | 
| 
				__________________  | |
|   |   | 
| Tags | 
| любимые, наши | 
| 
 |  | 
| 
 
 
 |