View Single Post
Old 10 May 11, 21:44   #44 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Վիկտոր Դալլաքյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

ԱԺ վերջին հայտարարության ժամանակ նշել եմ. «Հրահանգավորելով մարտի 1-ը` Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը` ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա» («Առավոտ», 13.04.2011):

Այս գնահատականը տվել եմ դեռևս մեկ տարի առաջ` 2010-ի ապրիլի 7-ին «Առավոտ»-ում` նաև նշելով. «Կազմակերպելով մարտի 1-ը` Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին` խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն, Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ:

Եթե չլիներ Մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյանի` միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձևի` սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»: Հիշեցնեմ, որ դեռևս 2008-ի դեկտեմբերի 12-ին «Ազգ»-ում նշել եմ. «Մարտի 1-ի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»։

«Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մարտի 1-ի «ճարտարապետը», հոգևոր և ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. «Նա է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»» («Առավոտ» 18.09.2009):

2010-ին նշել եմ. «Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետևյալ տողերը. «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը»: (Տես «Հրապարակ», «Առավոտ», «Չորրորդ Ինքնիշխանություն», «Ժամանակ» 7.04.2010:

2011-ի մարտի 23-ին «Առավոտում» նշել եմ. «Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները և 2008-ի մարտի 1-ի սպանդը»:

Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության և սկլերոզի հանրագումարի մասին է թերևս ասել Մարկեսը. «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է»:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 05:43.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60