![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#23 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20
![]() |
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով
Վիկտոր Դալլաքյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի
ԱԺ վերջին հայտարարության ժամանակ նշել եմ. «Հրահանգավորելով մարտի 1-ը` Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը` ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա» («Առավոտ», 13.04.2011): Այս գնահատականը տվել եմ դեռևս մեկ տարի առաջ` 2010-ի ապրիլի 7-ին «Առավոտ»-ում` նաև նշելով. «Կազմակերպելով մարտի 1-ը` Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին` խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն, Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ: Եթե չլիներ Մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյանի` միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձևի` սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»: Հիշեցնեմ, որ դեռևս 2008-ի դեկտեմբերի 12-ին «Ազգ»-ում նշել եմ. «Մարտի 1-ի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»։ «Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մարտի 1-ի «ճարտարապետը», հոգևոր և ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. «Նա է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»» («Առավոտ» 18.09.2009): 2010-ին նշել եմ. «Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետևյալ տողերը. «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը»: (Տես «Հրապարակ», «Առավոտ», «Չորրորդ Ինքնիշխանություն», «Ժամանակ» 7.04.2010: 2011-ի մարտի 23-ին «Առավոտում» նշել եմ. «Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները և 2008-ի մարտի 1-ի սպանդը»: Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության և սկլերոզի հանրագումարի մասին է թերևս ասել Մարկեսը. «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է»: |
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
![]() |
![]() |
Tags |
беспорядки ереван, unres armenia, дело семи |
|
|
|