Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Rep Power: 19
|
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով
Շախմատը կդառնա՞ փասիանս
Ի տարբերություն իշխանական ճամբարի, ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, կարծես թե շատ ավելի ակտիվորեն արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և մեկնաբանություններ տվեց այդ կապակցությամբ, որոնց ընդհանուր իմաստը թերևս այն էր, որ Քոչարյանի հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք էր մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի իրադարձությունների համար: Ըստ երևույթին ընդդիմության այդ արձագանքը կարելի է դիտարկել ներքաղաքական «երկխոսության» գործընթացի շրջանակի մի օղակ, որում Կոնգրեսը փորձեց ծանր կացությունից հանել իշխանությանը` Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ Քոչարյանը կարծես թե բավական հստակ մեղադրական ակնարկներ, հանցակցության ազդակներ հաղորդեց Սերժ Սարգսյանի հասցեին:
Բնական է, որ այդ իրավիճակում Սարգսյանը հայտնվում է բավական ծանր կացության առաջ, որովհետև ստիպված է կամ հրապարակավ հերքել Քոչարյանին, այսինքն սրել նրա հետ բանավեճը կամ հակադրությունը, կամ էլ ստիպված է համաձայնել նրա հետ և ընդունել, որ մարտի 1-ին եղել և գործել է նրա կողքին: Դրությունն իսկապես բարդ էր, և թերևս պետք է խոստովանել, որ Քոչարյանն անցած երեք տարիների ընթացքում իր տարբեր առիթներով կսմիթ-արձագանքներից այս դեպքում թերևս ամենալուրջ հարվածը հասցրեց Սերժ Սարգսյանին: Այդ իրավիճակում, ընդդիմության մեկնաբանությունները կարելի է փրկօղակ համարել Սարգսյանի համար, քանի որ Կոնգրեսը փաստացի կամովին ընդունեց ալիքը և հակադարձեց այն Քոչարյանին, հայտարարելով, որ դա Քոչարյանի ինքնախոստովանությունն է:
Այսինքն, Կոնգրեսը փոխում է մթնոլորտը, հնարավոր տպավորությունը, և հռչակում, որ Քոչարյանը ոչ թե ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, այլ ցուցմունք է տվել ինքն իր դեմ: Հայ ազգային Կոնգրեսը այս փուլի համար պատասխանատվությունը հանում է Սերժ Սարգսյանի վրայից, կամ ավելի ճիշտ` չի թողնում, որ այն նստի նաև Սերժ Սարգսյանի վրա: Սարգսյանն, ըստ երևույթին, պետք է այդ քայլի համար շնորհակալ լինի Կոնգրեսին, ինչն իհարկե ամեևին չի նշանակում շնորհակալական ուղերձի հղում կամ երախտագիտության խոսքեր: Խնդիրը շատ ավելի պարզ է: Կոնգրեսը քաղաքական քայլ է կատարում, որը բխում է Սերժ Սարգսյանի շահից, ազատում է նրան Քոչարյանի` կարծես թե բավական կոնկրետ մեղադրանքից:
Հետևաբար, Սերժ Սարգսյանը Կոնգրեսին կարելի է ասել պարտք է մնում և կանգնում է պատասխան քայլ կամ ժեստ անելու անհրաժեշտության առաջ: Այլապես, եթե դա տեղի չունենա առաջիկայում և բավական հստակ կերպով, Կոնգրեսը կարող է Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքից բացի, նկատել նաև Սերժ Սարգսյանի դեմ նրա տված ցուցմունքը: Հազիվ թե այս պահին դա պետք լինի Սերժ Սարգսյանին: Հետևաբար, Կոնգրեսը նրան ազատելով Քոչարյանին հակադարձելու պարտադրանքից, անհրաժեշտությունից, կանգնեցնում է մեկ այլ անհրաժեշտության առաջ` որևէ կերպ պատասխանել Կոնգրեսին:
Իրավիճակը հետաքրքրական է թերևս նրանով, որ այս դեպքում Սերժ Սարգսյանի համար դա ավելի դյուրին կլինի, քանի որ գործելու դաշտը, պատասխան քայլերի հնարավոր տարբերակները բավական լայն են, ընտրությունը բավական մեծ է, քան Քոչարյանին պատասխանելու դեպքում կլիներ: Այդպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ Քոչարյանը փորձեց իր հարցազրույցով որոշակիորեն քար նետել Կոնգրես-Սերժ Սարգսյանի փոխհարաբերության վրա, բայց ստացվեց, որ նա իրականում խթանում է այդ հարաբերությունը կամ ստեղծում դրա նախադրյալները։
Քոչարյանը փորձեց մտրակել, սակայն ստացվեց, որ մտրակում է ոչ թե ընդդիմությանն ու իշխանությանը, այլ նրանց կառեթի ձիերին: Սակայն, այդ դեպքում կարող է ստացվել նաև, որ Քոչարյանը փորձում է կատարել կառապանի դերը և կառավարել այդ երկխոսությունը, փորձելով այն իսկապես արագորեն խթանել: Չի բացառվում, որ նա հավատացած է դրա անհեռանկարայնության հարցում և համոզված, որ այն վաղ թե ուշ մտնելու է փակուղի, ասենք իշխանափոխության հարցին հասնելով, ու այդժամ երկրում ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանալու, որի դեպքում Քոչարյանը թերևս կանխատեսում է որոշակի շրջանակներում, մասնավորապես իշխանական թևերում, իր հանդեպ պահանջարկի մեծացում: Երևի թե այդ նկատառումով էլ նա փորձում է որքան հնարավոր է արագ ընթացք հաղորդել Կոնգրեսի և իշխանության սկսած բաց երկխոսությանը, որքան հնարավոր է արագ մոտեցնելով դրա` իր կարծիքով կամ կանխատեսմամբ, ճգնաժամային ավարտը: Այլ կերպ ասած, կամ Կոնգրեսը փորձում է Սերժ Սարգսյանին պահել շախմատի շրջանակներում և օգնել նրան չհանձնվել Քոչարյանին, վերահաստատելով այդ հարցում իր աջակցությունը, կամ Քոչարյանը փորձում է խթանել շախմատը, վստահ, որ կողմերը կանգնելու են պատի առաջ և ելքը որոնել փասիանսի մեջ:
21:54 Վերլուծական | Երեքշաբթի 10.05.2011 | Արամ Ամատունի
|