Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

LinkBack Thread Tools Display Modes
Old 10 May 11, 18:15   #43 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Quote:
Իշխանությունը սսկվել է

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ակնհայտորեն բավական բարդ կացության առաջ է դրել Սերժ Սարգսյանին:

Բանն այն է, որ Քոչարյանն իր պաշտոնանկությունից հետո թերևս առաջին անգամ է ըստ էության գնահատել երկրում առկա իրավիճակը և տվել դրա վերաբերյալ քիչ թե շատ կոնցեպտուալ գնահատական: Այլ հարց է իհարկե, թե այդ գնահատականը որքանով է մոտ իրականությանը, ինչ փաստական և տրամաբանական սխալներ է պարունակում իր մեջ: Փաստն այն է, որ Քոչարյանը թերևս առաջին անգամ քիչ թե շատ ադեկվատ է գտնվել իրավիճակին և իրեն հատուկ բառապաշարից զգալի վեր կանգնելով դարձել է որոշակիորեն քաղաքական տեքստի հեղինակ:

Ըստ երևույթին այդ աննախադեպ իրողությունն իշխանությանը դրել է անելանելի վիճակի առջև: Նրանց համար թերևս զարմանալի է, որ Քոչարյանը չի դիմում իր ավանդական կոշտ բառապաշարին: «Ի՞նչ է նա մտածել, ի՞նչ կա նրա մտքին», - երևի թե մտածում է իշխանությունը, կասկածելով, որ Քոչարյանն իրեն բնորոշ խորամանկ հաշվարկի է դիմում: Ու քանի դեռ չեն հասկացել, թե ինչ կա նրա մտքին, ինչն է նրան ստիպել դիմել քաղաքական, ոչ թե «վոյինի» տեքստի, նախընտրում են լռել:

Այսինքն, Քոչարյանը իր հարցազրույցով թերևս բացահայտում է թե՛ իր վախը ներքաղաքական զարգացումներից, թե՛ իշխանության վախը Քոչարյանից: Ի վերջո, նրա խոսքում կային իշխանությանն ուղղված որոշակիորեն սաստող երանգներ թե՛ մարտի 1-ին այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի դերակատարության, թե՛ նաև տնտեսական քաղաքականության հարցում համեմատությունների առումով: Իսկ իշխանության լռությունը կարող է վկայել, որ Քոչարյանի խոսքը զգաստացրել է Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին: Այլ կերպ ասած, կարող է ստացվել «մկան խաղը մինչև կատվի մարագն է» ժողովրդական խոսքի տարբերակը, համենայն դեպս քանի դեռ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին չի տվել համարժեք պատասխան մարտի 1-ին Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելու, տնտեսական քաղաքականության, և նաև ընդդիմության հետ գործարքի մասով, որի վերաբերյալ ակնարկներ է հնչեցնում Քոչարյանը:

Ի վերջո, իշխանության տրամաբանությունն է պահանջում պատասխանել Ռոբերտ Քոչարյանին: Դա կլինի բանավոր պատասխան, թե կլինի պատասխան որոշակի քայլերի տեսքով, մեծ հաշվով էական չէ: Էականն այն է` կլինի՞ պատասխան, թե՞ ոչ, կբավականացնի՞ Սերժ Սարգսյանի համարձակությունն ու ինքնավստահությունը համարժեք պատասխան տալու Քոչարյանին, անձամբ, կամ միջնորդավորված, թե՞ ոչ: Քանի որ բանն այստեղ, կարծես թե, անմիջականորեն առնչվում է հենց իշխանության խնդրին:
http://1in.am/arm/armenia_analysis_19149.html
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 10 May 11, 21:44   #44 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Վիկտոր Դալլաքյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի

ԱԺ վերջին հայտարարության ժամանակ նշել եմ. «Հրահանգավորելով մարտի 1-ը` Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը` ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա» («Առավոտ», 13.04.2011):

Այս գնահատականը տվել եմ դեռևս մեկ տարի առաջ` 2010-ի ապրիլի 7-ին «Առավոտ»-ում` նաև նշելով. «Կազմակերպելով մարտի 1-ը` Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին` խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն, Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ:

Եթե չլիներ Մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյանի` միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն-ուժեղ ընդդիմություն» բանաձևի` սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»: Հիշեցնեմ, որ դեռևս 2008-ի դեկտեմբերի 12-ին «Ազգ»-ում նշել եմ. «Մարտի 1-ի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»։

«Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե մարտի 1-ի «ճարտարապետը», հոգևոր և ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. «Նա է պատասխանատվություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»» («Առավոտ» 18.09.2009):

2010-ին նշել եմ. «Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետևյալ տողերը. «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը»: (Տես «Հրապարակ», «Առավոտ», «Չորրորդ Ինքնիշխանություն», «Ժամանակ» 7.04.2010:

2011-ի մարտի 23-ին «Առավոտում» նշել եմ. «Քոչարյանի օրոք նրա հրահանգով խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարվեցին 2004-ի ապրիլյան վայրագությունները և 2008-ի մարտի 1-ի սպանդը»:

Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության և սկլերոզի հանրագումարի մասին է թերևս ասել Մարկեսը. «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է»:
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 10 May 11, 21:47   #45 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով



YouTube - ФїХ»ХёЦ‚ХЅХЎЦѓХ«Хћ Х”ХёХ№ХЎЦЂХµХЎХ¶ХЁ Х„ХЎЦЂХїХ« 1-Х« ХєХЎХїХЎХЅХ»ХЎХ¶ХЎХїХѕХёЦ‚Х©ХµХёЦ‚Х¶Х«ЦЃ
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Old 10 May 11, 22:06   #46 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Շախմատը կդառնա՞ փասիանս

Ի տարբերություն իշխանական ճամբարի, ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, կարծես թե շատ ավելի ակտիվորեն արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և մեկնաբանություններ տվեց այդ կապակցությամբ, որոնց ընդհանուր իմաստը թերևս այն էր, որ Քոչարյանի հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք էր մարտի 1-ի և այդ ժամանակաշրջանի իրադարձությունների համար: Ըստ երևույթին ընդդիմության այդ արձագանքը կարելի է դիտարկել ներքաղաքական «երկխոսության» գործընթացի շրջանակի մի օղակ, որում Կոնգրեսը փորձեց ծանր կացությունից հանել իշխանությանը` Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ Քոչարյանը կարծես թե բավական հստակ մեղադրական ակնարկներ, հանցակցության ազդակներ հաղորդեց Սերժ Սարգսյանի հասցեին:

Բնական է, որ այդ իրավիճակում Սարգսյանը հայտնվում է բավական ծանր կացության առաջ, որովհետև ստիպված է կամ հրապարակավ հերքել Քոչարյանին, այսինքն սրել նրա հետ բանավեճը կամ հակադրությունը, կամ էլ ստիպված է համաձայնել նրա հետ և ընդունել, որ մարտի 1-ին եղել և գործել է նրա կողքին: Դրությունն իսկապես բարդ էր, և թերևս պետք է խոստովանել, որ Քոչարյանն անցած երեք տարիների ընթացքում իր տարբեր առիթներով կսմիթ-արձագանքներից այս դեպքում թերևս ամենալուրջ հարվածը հասցրեց Սերժ Սարգսյանին: Այդ իրավիճակում, ընդդիմության մեկնաբանությունները կարելի է փրկօղակ համարել Սարգսյանի համար, քանի որ Կոնգրեսը փաստացի կամովին ընդունեց ալիքը և հակադարձեց այն Քոչարյանին, հայտարարելով, որ դա Քոչարյանի ինքնախոստովանությունն է:

Այսինքն, Կոնգրեսը փոխում է մթնոլորտը, հնարավոր տպավորությունը, և հռչակում, որ Քոչարյանը ոչ թե ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, այլ ցուցմունք է տվել ինքն իր դեմ: Հայ ազգային Կոնգրեսը այս փուլի համար պատասխանատվությունը հանում է Սերժ Սարգսյանի վրայից, կամ ավելի ճիշտ` չի թողնում, որ այն նստի նաև Սերժ Սարգսյանի վրա: Սարգսյանն, ըստ երևույթին, պետք է այդ քայլի համար շնորհակալ լինի Կոնգրեսին, ինչն իհարկե ամեևին չի նշանակում շնորհակալական ուղերձի հղում կամ երախտագիտության խոսքեր: Խնդիրը շատ ավելի պարզ է: Կոնգրեսը քաղաքական քայլ է կատարում, որը բխում է Սերժ Սարգսյանի շահից, ազատում է նրան Քոչարյանի` կարծես թե բավական կոնկրետ մեղադրանքից:

Հետևաբար, Սերժ Սարգսյանը Կոնգրեսին կարելի է ասել պարտք է մնում և կանգնում է պատասխան քայլ կամ ժեստ անելու անհրաժեշտության առաջ: Այլապես, եթե դա տեղի չունենա առաջիկայում և բավական հստակ կերպով, Կոնգրեսը կարող է Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքից բացի, նկատել նաև Սերժ Սարգսյանի դեմ նրա տված ցուցմունքը: Հազիվ թե այս պահին դա պետք լինի Սերժ Սարգսյանին: Հետևաբար, Կոնգրեսը նրան ազատելով Քոչարյանին հակադարձելու պարտադրանքից, անհրաժեշտությունից, կանգնեցնում է մեկ այլ անհրաժեշտության առաջ` որևէ կերպ պատասխանել Կոնգրեսին:

Իրավիճակը հետաքրքրական է թերևս նրանով, որ այս դեպքում Սերժ Սարգսյանի համար դա ավելի դյուրին կլինի, քանի որ գործելու դաշտը, պատասխան քայլերի հնարավոր տարբերակները բավական լայն են, ընտրությունը բավական մեծ է, քան Քոչարյանին պատասխանելու դեպքում կլիներ: Այդպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ Քոչարյանը փորձեց իր հարցազրույցով որոշակիորեն քար նետել Կոնգրես-Սերժ Սարգսյանի փոխհարաբերության վրա, բայց ստացվեց, որ նա իրականում խթանում է այդ հարաբերությունը կամ ստեղծում դրա նախադրյալները։

Քոչարյանը փորձեց մտրակել, սակայն ստացվեց, որ մտրակում է ոչ թե ընդդիմությանն ու իշխանությանը, այլ նրանց կառեթի ձիերին: Սակայն, այդ դեպքում կարող է ստացվել նաև, որ Քոչարյանը փորձում է կատարել կառապանի դերը և կառավարել այդ երկխոսությունը, փորձելով այն իսկապես արագորեն խթանել: Չի բացառվում, որ նա հավատացած է դրա անհեռանկարայնության հարցում և համոզված, որ այն վաղ թե ուշ մտնելու է փակուղի, ասենք իշխանափոխության հարցին հասնելով, ու այդժամ երկրում ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանալու, որի դեպքում Քոչարյանը թերևս կանխատեսում է որոշակի շրջանակներում, մասնավորապես իշխանական թևերում, իր հանդեպ պահանջարկի մեծացում: Երևի թե այդ նկատառումով էլ նա փորձում է որքան հնարավոր է արագ ընթացք հաղորդել Կոնգրեսի և իշխանության սկսած բաց երկխոսությանը, որքան հնարավոր է արագ մոտեցնելով դրա` իր կարծիքով կամ կանխատեսմամբ, ճգնաժամային ավարտը: Այլ կերպ ասած, կամ Կոնգրեսը փորձում է Սերժ Սարգսյանին պահել շախմատի շրջանակներում և օգնել նրան չհանձնվել Քոչարյանին, վերահաստատելով այդ հարցում իր աջակցությունը, կամ Քոչարյանը փորձում է խթանել շախմատը, վստահ, որ կողմերը կանգնելու են պատի առաջ և ելքը որոնել փասիանսի մեջ:
21:54 Վերլուծական | Երեքշաբթի 10.05.2011 | Արամ Ամատունի
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 11 May 11, 17:04   #47 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Քոչարյանի տված հարցազրույցը սկզբից մինջև վերջ թոզ փչոցի ու սուտասանություն է, որ սկի չարժի ուշադրույթուն դարձնել։
Բայց մի բան մեկնաբանեմ քանի որ շատերից եմ լսում այդ անիմաստ պնդումը "Տնտեսապես լավ էր Քոչարյանի ժամանակ"

Մարդ լինի ասի, բայց դու Քոչարյան - ուղղակի բախտավոր տղայ ես ու ընդհամենը հարմար պահին հարմար տեղում ես եղել, բայց այ հԱնճար, ով էլ լիներ այդ պահին այդ տեղում նույն տնտեսական աճը գրանցվելու էր, ինչպես էլ ֆինանսական կրիզիսը հասավ Հայաստան անկախ նրանից ով ինչ կռուտոյ տնտեսագետ տղայ էր ու ուզում էր որ կրիզիսը չգա... Մարդու տեղ են դրել հարցրել են, ելել է սախի շալակը ամեն ինչ իրեն է վերագրում...

Շատ նման ա հիտլերյան գերմանիայի մասին տխմար պնդումներին, օրինակ որ ավտոմայրուղիները հիտլերը չլներ չեր սարքվի, երբ որ հիտլերի ազգային սոցիալիստ կուսակցությունը երկար ժամանակ խանգարում էր ավտոմայրուղիների կառուցման համար գումար հատկացնելու կոմմունիստների նախաձեռնությանը, բայց հետո երբ իշխանության եկան ուզած չուցած պիտի անեին ուղղակի պրոպագանդայի գեբելս նախարարը դրանից մի լավ անուն սարքեց իր կուսակցության համար...

Մեկ էլ հԱնճարեղ մի մտքի մասին էլ գրեմ, թե ԼՏՊն որ գար հանգստացներ ամեն ինչ լավ կլիներ, ի պատասխան հարցնեմ - որ սիրուն սեկսի մինիյուբկով նանար ես տեսնում փողոցում, երևում է հարձակվում առանց հարցուձորձի տեղում բռնաբարում ես չէ՞, քանի որ դու «մեղք չունես», անասուն ես ու անասնական ինստինկտներդ չես կարող զսպել, դրանից էլ մեղավորը մինի յուբկա սեկսի հագնված նանարն ա։

Кочарян напоминает своими умными мыслями Шарикова Полиграф полиграфыча, который тоже ущепнул даму за грудь в лифте а потом оправдывался, мол она сама виновата, надо сдержаней одеваться и учитывать, что есть некоторые животные с животными инстинктами не умеющие сдерживаться при виде сексуально одетых дам...
Кочаряна может забыл, но его президентство было лишь попыткой народа дать понять Демирчяну, что мы не собираемся возвращаться назад и если впереди даже всё не очень хорошее, всёравно будем идти дальше. Но жаль, что в итоге понявшего мысл Демирчана не стало, а Кочарян так оборзел от такого доверия, что решил он пуп земли и видно до сих пор так думает...
 
voter is offline  
Reply With Quote
Old 16 May 11, 21:14   #48 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

http://news.am/arm/news/59540.html
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
Old 21 May 11, 12:57   #49 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Завтра начинаеться скандальный суд на 7ю «организаторами» погромов 1ого Марта в Ереване или Լոգիկայով բալայի խելին մատաղլենք սաղով

Ասենք Նիկոլին ազատեցին կալանքից կամ մյուս քաղբանտարկյալներին, բա Վանոն ինչ կապ ունի էդ համաներման հետը՞…լրիվ քոռի լոտո էն ուզում խաղան ԼՏՊ_ականները՞…

Quote:
Սպասվում է, որ մայիսի 28-ին, իբրև Առաջին հանրապետության օրվա առթիվ, նախագահը համաներում կհայտարարի: Սակայն պետք է նշել, որ համաներման հիմնական նպատակը մարտի 1-ից հետո ձերբակալվածներին, մասնավորապես, Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելն է, որի համար նախագահին խնդրագրերով դիմել են մի շարք կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընդհուպ մինչև Կաթողիկոսը:

Մարտի 1-ի գործով ձերբակալվածների ազատ արձակումը ՀԱԿ-իշխանություն երկխոսության նախապայմաններից է, իսկ երկխոսության առկայությունը ո'չ իշխանությունը, ո'չ ՀԱԿ-ը պաշտոնապես չհերքեց, երկու կողմերն էլ ողջունեցին:

Սակայն, ըստ հավաստի աղբյուրների' ՀԱԿ-ը, ի թիվս այլոց, երկխոսություն սկսելու հստակ նախապայման է համարել նաև Վանո Սիրադեղյանի նկատմամբ համաներում շնորհելը: Ենթադրվում է, որ ՀԱԿ-ի նպատակը Վանո Սիրադեղյանին քաղաքականություն վերադարձնելն է:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
Reply

Tags
беспорядки ереван, unres armenia, дело семи


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 07:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60