View Single Post
Old 25 Apr 07, 16:00   #105 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 43
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
ՄԵՆՔ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԽՆԿԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՂՈԹՈՒՄ՝ ՆՐԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ

Մամլո հաղորդագրություն


Ոգեկոչման արարողություններ՝ նվիրված
Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ ամյակին

1915-1923թթ. Օսմանյան կայսրության կառավարությունը ծրագրեց և իրականացրեց հայկական ծագման իր իսկ քաղաքացիների Ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության ոճրագործության արդյունքում գազանաբար սպանվեցին ավելի քան 1 500 000 հայեր...
Օրացույցի այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է որպես հայ ժողովրդի, ինչպես և համայն մարդկության պատմության ամենաողբերգական էջ:
Ոգեկոչման արարողությունները Թբիլիսիի հայոց հովվությունում սկսվեցին ապրիլի 23-ին: Այդ օրը, Թբիլիսիի Կինոյի տանը ցուցադրվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի շարք, որոնցից էին՝ «Հայ Եկեղեցին Ցեղասպանության տարիներին» («Շողակաթ» հեռուստաընկերություն, ՀՀ) և «Ես մեղադրում եմ» (Երկիր Մեդիա, ՀՀ): Ներկա էր նաև թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցադրության ավարտին, վիրահայությանը, ապրիլ 24-ի միջոցառումներին՝ իբրև յուրաքանչյուր հայի հոգու ու նախնյաց նկատմամբ սրբազան պարտքի ու նաև խորհրդանիշ որպես՝ հանուն Հայոց Արդար Դատի միասնական պայքարի, խոսեց առաջնորդարանի մշակույթի ու երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:
Նույն օրը երեկոյան, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացվեց «Խաղաղական երեկոյան ժամերգություն», որին հաջորդեց եկեղեցու բակում Խարույկի վառման արարողությունը՝ ի հիշատակ անմեղ զոհերի լույս հոգիների: Խարույկի շուրջ հնչեցին հիշատակի խոսքեր, հոգևոր երգեր ու ոգեկոչման ելույթներ: Ավարտին, ժամերգությանը մասնակից երիտասարդները ջահերով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, ուր «Հայր մերի», «Տեր Ողորմյաի», «Օ՜վ, Հայոց աշխարհի» հնչեցմամբ, կայացավ բողոքի խաղաղ ցույց:
Ապրիլի 24-ի առավոտյան, հանդիսապետությամբ Առաջնորդ Հոր, թեմի հայոց եկեղեցիներում մատուցվեց Ոգեկոչման Սուրբ և Անմահ պատարագ: Արարողությանը ներկա էին Վրաց Ավետարանական–Մկրտական Եկեղեցու առաջնորդ Տ.Մալխազ եպիսկոպոս Սոնղուլաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի պրոռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ Մելիք Ռաիսյանը, Հենզել Մկոյանը, Համլետ Մովսիսյանը, Վան Բայբուրթյանը, հարյուրավոր հավատացյալներ: Քարոզի իր խոսքում Առաջնորդ Հայրը կոչեց վիրահայությանը միասնական լինել հատկապես այս օրը ու միանալով ազգի այսօրյա պահանջին դատապարտել եւ ճանաչել տալ Ցեղասպանության փաստը ողջ մարդկությանը: Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հայոց ճակատագրի այս ծանր օրերին հայ ժողովրդի կողքին են եղել ու ապաստան տվել հազարավոր փախստականների:
Եկեղեցում բակում կազմակերպվեց Ռոբերտ Ներսեսովի գեղարվեստից ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին:
Պատարագի ավարտին, հազարին հասնող հայությունը, մոմերով ու Ցեղասպանությունը դատապարտելու ազդերով շարժվեց դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն:
Նույն օրը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում անցկացվեց հուշ-երեկո, իսկ սրահում՝ ֆոտոցուցահանդես: Երեկոն բացվեց «Հայր մերի» արտասանությամբ, ապա՝ անմեղ նահատակների հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: Զոհերի հիշատակը հավերժացնող խոնարհումի խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Երեկոյին ներկա էր նաև Հայ-վրացական տնտեսական համագործակցության համանախագահ Բեսո Ջուղելին:
1915 թ. նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ անցկացվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջաններում եւ գյուղերում:
Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում այդօրյա պատարագիչն էր Աջարիայի հոգեւոր հովիվ Տ.Կիրակոս աբեղա Դավթյանը: Բաթումիում անցկացվեց նաև բողոքի աննախադեպ ցույց: Հանրահավաքի ավարտին, հայությունը մասնակից դարձավ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված սգո միջոցառումը:
Հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում, ինչպես նաեւ՝ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցիներում: Հավարտ պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Ախալցիխեի հայությունը ծաղկեպսակներ դրեց եւ մոմեր վառեց Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող Խաչքար առաջ: Սգո միջոցառումներին մասնակցում էին շրջանային եւ վարչական իշխանության ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Նինոծմինդայում անցկացվեց սգո հանրահավաք, որի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներով զարդարեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը:
Թեմի Քվեմո-Քարթլիի նահանգի Ծալկայի շրջանում Եղեռնի նահատակների հոգու լուսավորությունը խորհրդանշող խարույկ վառվեց շրջանի Խաչգյուղ և Ղուշչի գյուղերում:

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
armenian_diocese@yahoo.com
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111