![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
![]() |
#10 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
ՄԵՆՔ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՄԵՂ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԽՆԿԵԼԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՂՈԹՈՒՄ՝ ՆՐԱՆՑ ԼՈՒՍԱՎՈՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ
Մամլո հաղորդագրություն Ոգեկոչման արարողություններ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 92-րդ ամյակին 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կառավարությունը ծրագրեց և իրականացրեց հայկական ծագման իր իսկ քաղաքացիների Ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության ոճրագործության արդյունքում գազանաբար սպանվեցին ավելի քան 1 500 000 հայեր... Օրացույցի այս օրը աշխարհասփյուռ հայությունը նշում է որպես հայ ժողովրդի, ինչպես և համայն մարդկության պատմության ամենաողբերգական էջ: Ոգեկոչման արարողությունները Թբիլիսիի հայոց հովվությունում սկսվեցին ապրիլի 23-ին: Այդ օրը, Թբիլիսիի Կինոյի տանը ցուցադրվեց Հայոց Մեծ Եղեռնին նվիրված ֆիլմերի շարք, որոնցից էին՝ «Հայ Եկեղեցին Ցեղասպանության տարիներին» («Շողակաթ» հեռուստաընկերություն, ՀՀ) և «Ես մեղադրում եմ» (Երկիր Մեդիա, ՀՀ): Ներկա էր նաև թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ցուցադրության ավարտին, վիրահայությանը, ապրիլ 24-ի միջոցառումներին՝ իբրև յուրաքանչյուր հայի հոգու ու նախնյաց նկատմամբ սրբազան պարտքի ու նաև խորհրդանիշ որպես՝ հանուն Հայոց Արդար Դատի միասնական պայքարի, խոսեց առաջնորդարանի մշակույթի ու երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նույն օրը երեկոյան, Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ անցկացվեց «Խաղաղական երեկոյան ժամերգություն», որին հաջորդեց եկեղեցու բակում Խարույկի վառման արարողությունը՝ ի հիշատակ անմեղ զոհերի լույս հոգիների: Խարույկի շուրջ հնչեցին հիշատակի խոսքեր, հոգևոր երգեր ու ոգեկոչման ելույթներ: Ավարտին, ժամերգությանը մասնակից երիտասարդները ջահերով շարժվեցին դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, ուր «Հայր մերի», «Տեր Ողորմյաի», «Օ՜վ, Հայոց աշխարհի» հնչեցմամբ, կայացավ բողոքի խաղաղ ցույց: Ապրիլի 24-ի առավոտյան, հանդիսապետությամբ Առաջնորդ Հոր, թեմի հայոց եկեղեցիներում մատուցվեց Ոգեկոչման Սուրբ և Անմահ պատարագ: Արարողությանը ներկա էին Վրաց Ավետարանական–Մկրտական Եկեղեցու առաջնորդ Տ.Մալխազ եպիսկոպոս Սոնղուլաշվիլին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի պրոռեկտոր Սերգո Վարդոսանիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Վրաստանի խորհրդարանի անդամներ Մելիք Ռաիսյանը, Հենզել Մկոյանը, Համլետ Մովսիսյանը, Վան Բայբուրթյանը, հարյուրավոր հավատացյալներ: Քարոզի իր խոսքում Առաջնորդ Հայրը կոչեց վիրահայությանը միասնական լինել հատկապես այս օրը ու միանալով ազգի այսօրյա պահանջին դատապարտել եւ ճանաչել տալ Ցեղասպանության փաստը ողջ մարդկությանը: Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր հայոց ճակատագրի այս ծանր օրերին հայ ժողովրդի կողքին են եղել ու ապաստան տվել հազարավոր փախստականների: Եկեղեցում բակում կազմակերպվեց Ռոբերտ Ներսեսովի գեղարվեստից ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: Պատարագի ավարտին, հազարին հասնող հայությունը, մոմերով ու Ցեղասպանությունը դատապարտելու ազդերով շարժվեց դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն: Նույն օրը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում անցկացվեց հուշ-երեկո, իսկ սրահում՝ ֆոտոցուցահանդես: Երեկոն բացվեց «Հայր մերի» արտասանությամբ, ապա՝ անմեղ նահատակների հիշատակը հարգելու մեկ րոպե լռությամբ: Զոհերի հիշատակը հավերժացնող խոնարհումի խոսքով հանդես եկան Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Երեկոյին ներկա էր նաև Հայ-վրացական տնտեսական համագործակցության համանախագահ Բեսո Ջուղելին: 1915 թ. նահատակների հիշատակը ոգեկոչող միջոցառումներ անցկացվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջաններում եւ գյուղերում: Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում այդօրյա պատարագիչն էր Աջարիայի հոգեւոր հովիվ Տ.Կիրակոս աբեղա Դավթյանը: Բաթումիում անցկացվեց նաև բողոքի աննախադեպ ցույց: Հանրահավաքի ավարտին, հայությունը մասնակից դարձավ տեղի հայ համայնքի կողմից կազմակերպված սգո միջոցառումը: Հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ հայոց եկեղեցում, ինչպես նաեւ՝ Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Ախալցիխեի Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցիներում: Հավարտ պատարագի կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Ախալցիխեի հայությունը ծաղկեպսակներ դրեց եւ մոմեր վառեց Հայոց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը հավերժացնող Խաչքար առաջ: Սգո միջոցառումներին մասնակցում էին շրջանային եւ վարչական իշխանության ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Նինոծմինդայում անցկացվեց սգո հանրահավաք, որի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներով զարդարեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը: Թեմի Քվեմո-Քարթլիի նահանգի Ծալկայի շրջանում Եղեռնի նահատակների հոգու լուսավորությունը խորհրդանշող խարույկ վառվեց շրջանի Խաչգյուղ և Ղուշչի գյուղերում: ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ armenian_diocese@yahoo.com |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|